Կարկուտ Լոռու մարզում
Լոռու մարզից տեղեկացրել են, որ օգոստոսի 7-ին Ագարակ, Աթան, Դսեղ, Յաղդան եւ Արեւածագ համայնքներում տեղացած հորդառատ անձրեւի, կարկտի եւ գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են մի շարք տների տանիքներ, իսկ առաջացած սելավային հոսքերը վնասել են ցանքատարածքներն ու գյուղամիջյան ճանապարհները` դրանք դարձնելով դժվարանցանելի։
Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը պարզելու համար։
Այրվել է տնակ
Օգոստոսի 11-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նազարբեկյան փողոցի թիվ 43/2 շենքին հարակից տնակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.08-ին, մարվել` 16.18-ին։
Այրվել է վագոն-տնակի հատակը` 8 քմ մակերեսով։