ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Խոշոր հրդեհ մայրաքաղաքում


Օգոստոսի 10-ին, Ժամը 10.00-ին աhազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեում` Կույրերի միավորման կենտրոնական վարչության շենքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք։ Հասնելով հրդեհի վայր` նրանք օգնություն են պահանջել, որից հետո այնտեղ է մեկնել եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք։
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուսագոտու շրջանում վնասվածք է ստացել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Գ. Մկրտչյանը։ Վերջինս Երեւանի թիվ 2 բժշկական կենտրոնում  առաջին բուժօգնություն ստանալով` դուրս  է գրվել։
Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության, շտապօգնության ծառայության, Էլցանցի եւ ջրմուղ-կոյուղու հերթապահները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.57-ին, մարվել` 11.09-ին։
Այրվել է տանիքը` 800 քմ եւ միջտանիքային ծածկը` 150 քմ մակերեսներով։


Կարկուտ, անձրեւ, քամի


Լոռու մարզից հայտնել են, որ օգոստոսի 7-ի երեկոյան Կուրթան գյուղում տեղացած անձրեւի, կարկտի եւ քամու հետեւանքով վնասվել են համայնքին պատկանող 300 հա աշնանացան ցորենի, 110 հա կարտոֆիլի, 80 հա խոտհարքի ու 120 հա տնամերձ ցանքատարածքներ։

***

Կոտայքի մարզից տեղեկացրել են, որ օգոստոսի 9-ի երեկոյան մարզի Բջնի գյուղում տեղացած անձրեւի, կարկտի ու քամու հետեւանքով վնասվել են համայնքի հացահատիկի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։
Վնասի չափը ճշտելու նպատակով համայնքում ստեղծվել է հանձնաժողով։


Այրվել է երկու տան տանիք


Օգոստոսի 10-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Տափերական գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, քիչ անց օգնության են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.45-ին, մարվել` 12.05-ին։
Այրվել են Ա. Պողոսյանին եւ Ա. Խաչատրյանին պատկանող տների տանիքները` 350 քմ ընդհանուր մակերեսով։


Հրդեհ հանրակացարանում


Օգոստոսի 10-ին, ժամը 23.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող “Նոր Զեյթուն” ուսանողական համալիրի 7-րդ մասնաշենքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղքը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.05-ին, մարվել` 00.14-ին։
Այրվել է տանիքը` 70 քմ մակերեսով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`