ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Կարկուտը մարդկանց թողել է անօթեւան


Օոստոսի 8-ին Արագածոտնի մարզից հայտնել են, որ  Ծաղկահովիտ, Ալագյազ, Ամրե Թազա, Բերքառատ, Գեղադիր, Ճարճակիս, Շենկան, Նորաշեն, Հնաբերդ, Գեղաձոր, Գեղարոտ, Ծիլքար, Ջամշլու, Ռյա Թազա, Սիփան, Վարդաբլուր, Օրթաճյա, Մելիք, Սվաշեն եւ Սանգյառ գյուղական համայնքներում տեղացել է ուժեղ կարկուտ, իսկ Միրաք գյուղում նաեւ ուժեղ քամու հետեւանքով շրջվել են ծառեր, էլեկտրական հենասյուներ, եւ համայնքը հոսանքազրկված է:
Վնասի հետեւանքները ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որն այցելելով  Միրաք գյուղ պարզել է, որ վնասվել է 33 սեփական տան տանիք, կոտրվել են ապակիներ, իսկ մի շարք տներում`  նաեւ տան գույքը:
Պատճառված վնասը կազմել է շուրջ 10,5 մլն դրամ, իսկ վնասված տների բնակիչները` մնացել են անօթեւան:
ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանի հրամանով հատուկ փրկարարական, Ծաղկահովիտի եւ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատները մեկնել են Միրաք գյուղ` վրանային ավան կազմակերպելու համար:
Միրաք գյուղ են մեկնել նաեւ ՀՓԾ տնօրեն - ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, փ/ծ գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը, ՀՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ս. Ազարյանը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Շ. Շամիրյանը:
Փրկարարները գյուղում տեղադրել են 5 վրան:


***


Օգոստոսի 8-ին Տավուշի մարզում տեղացած խոշոր կարկուտից (մոտ 3 սմ տրամագծով) եւ ուժեղ քամուց տուժել են մարզի Սեւ Քար գյուղական համայնքի ցանքատարածքները: Քամին վնասել է անտառտնտեսության շենքի եւ մի շարք անասնապահական ֆերմաների տանիքները:
Վնասի չափերը պարզելու նպատակով Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով:


Ջուրը վնասել է ճանապարհներն ու լցվել տները 


Լոռու մարզի Ձորագյուղ համայնքից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 7-ին ժամը 19.00-ի սահմաններում տեղացած հորդ անձրեւի ու կարկտի հետեւանքով սարերից իջնող սելավաջրերը վնասել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել հինգ սեփական տան նկուղ եւ երկու անասնագոմ:
Վնասի չափերը պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով:


Ջրահեղձում Ողջի գետում


Օգոստոսի 8-ին, Ժամը 15.20-ին Սյունիքի մարզում` Քաջարանի հրշեջ-փրկարար ջոկատ ահազանգ է ստացվել, որ Ողջի գետը մարդ է ընկել (Քաջարանի նախկին հացի գործարանի հատվածում) եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրահեղձվել է Քաջարանի Չարենցի փողոցի թիվ 3/28 բնակարանի բնակիչ, 1992 թ. ծնված Գարեգին Բալասանյանը, որի դին տեղի ուժերով դուրս է բերվել ջրից ու տեղափոխվել Քաջարանի դիահերձարան:


Ձորն է շրջվել երկու մեքենա


Օգոստոսի 8-ին, Ժամը 21.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոմայրուղու 25-րդ կմ-ում` "Թեյարանի" մոտ, դեռեւս չպարզված հագամանքներում, բախվել են ու ձորը շրջվել "Օպել" մակնիշի 27 ԼՏ 672 եւ "Մերսեդես" մակնիշի 07 ԼԼ 062 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ տուժածները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն:
Տուժածներ` 1997 թ. ծնված Մերի Կարապետյանի, 2006 թ. ծնված Արթուր Մանուկյանի, 1979 թ. ծնված Ստելա Դավթյանի, 1982 թ. ծնված Եվա Դավթյանի, 1976 թ. ծնված Մուշեղ Մանուկյանի կյանքին ըստ բժիշկների` վտանգ չի սպառնում:

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`