ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Ջրահեղձում Տավուշի մարզում


Օգոստոսի 7-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի "Բերքաբեր" ջրամբարում ջրահեղձ է եղել մի երիտասարդ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ ջրահեղձ է եղել մարզի Սարիգյուղ համայնքի բնակիչ, 1993 թ. ծնված Կորյուն Շահնազարյանը: Խորասուզման վայրում ջրամբարի խորությունը կազմում է 8 մետր: Այն գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, ինչը դժվարացնում է որոնողական աշխատանքների իրականացումը:
Ժամը 17.00-ի սահմաններում փրկարարները, գյուղի բնակիչների հետ համատեղ ուժերով, ջրամբարից դուրս են բերել Կ. Շահնազարյանի դին:


Պատահար շինհրապարակում


Օգոստոսի 7-ին, ժամը 17.05-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 12 շենքին հարակից շինհրապարակում աշխատանքներ իրականացնելիս բարձրությունից փոսն է ընկել մի շինարար, որին հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շինարարության աշխատակիցները փոսից դուրս են բերել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 1949 թ. ծնված Գրիգոր Վրացականյանին:
Վերջինս տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի ՙՄալաթիա՚ բժշկական կենտրոն:


Հրդեհ մայրաքաղաքում


Օգոստոսի 7-ին, Ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հովսեփյան փողոցի թիվ 95 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.11-ին, մարվել` 18.34-ին:
Այրվել է հանրային հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների ցանցին պատկանող 3 փայտե տնակ` ` 70 քմ ընդհանուր մակերեսով:


Հայտնաբերվել է անգիտակից


Օգոստոսի 7-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի փողոցի 46-րդ շենքի թիվ 21 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան զանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` բնակարանի դուռը բացելու համար:
Դեպքի վայր է մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող, 1931 թ. ծնված Ժենյա Խաչատրյանը:
Վերջինս տեղափոխվել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն:


Հորդ անձրեւ, ուժեղ կարկուտ


Լոռու մարզի Սվերդլով գյուղից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 6-ին տեղացած հորդառատ անձրեւի ու կարկուտի հետեւանքով վնասվել են ցանքատարածքներ եւ պտղատու այգիներ:
Վնասների չափերը պարզվում են:


***


Օգոստոսի 7-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.53-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտի հետեւանքով վնասվել են Ծաղկահովիտ, Սանգյառ, Ալագյազ, Լուսակն, Ռյա Թազա, Միրաք, Մելիքգյուղ, Դերեկ, Օրթաճյա, Սիփան, Ամրե թազա եւ Վարդաբլուր գյուղերի մշակաբույսերը:
Վնասի չափերը պարզվում են:


***


Օգոստոսի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկտի հետեւանքով վնասվել են Բայանդուր, Նոր կյանք, Տուֆաշեն, Գուսանագյուղ, Անուշավան, Հայկասար, Սարալանջ գյուղերի ցանքատարածքներն ու տնամերձ հողատարածքները:
Վնասի չափերը պարզվում են:


***


Օգոստոսի 7-ին, ժամը 18.00-ից մինչեւ 18.40-ը Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրեւի ու կարկտի հետեւանքով սելավաջրերը լցվել են Վանաձորի Բաղրամյան պողոտա եւ այն դարձրել դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` ջրահեռացման ուղիների մաքրման ու բացման ուղղությամբ:
Ժամը 20.00-ի դրությամբ ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է:


***


Օգոստոսի 7-ին Լոռու մարզում տեղացած հորդ անձրեւի եւ կարկտի հետեւանքով վնասվել են Կողես, Ծաթեր, Վարդաբլուր, Ահնիձոր գյուղերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:


Դիակ ջրավազանում


Օգոստոսի 7-ին, Ժամը 22.50-ին մարզային ոստիկանությունից ահազանգ է  ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի ջրավազանում հայտնաբերվել է դիակ, որին ջրից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Ժամը 00.50-ի սահմաններում փրկարարները ջրից դուրս են բերել 45-50 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`