ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Ավտոպատահար



Օգոստոսի 5-ին, ժամը 10.30-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 348-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար եւ անրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում “Ֆորդ” մակնիշի 52ԼՕ552 պ/հ միկրոավտոբուսը (վարորդ Գագիկ Հարությունյան) գլորվել է ճանապարհամերձ փոսը եւ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդին եւ 15 ուղեւորի, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ագարակի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի բնակիչներ` 1958 թ. ծնված Գագիկ եւ 1980 թ. ծնված Սամվել Հարությունյանները, Երեւանի Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 7 տան բնակիչներ` 1981 թ. ծնված Ռոբերտ եւ 1988 թ. ծնված Արամ Ասլանյանները, Երեւանի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 7 տան բնակիչ, 1977 թ. ծնված Ազատ Միրաքյանը, Երեւանի Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 11 տան բնակիչ, 1978 թ. ծնված Արսեն Բուդաղյանը եւ Երեւանի Քրիստափորի փողոցի թիվ 37 տան բնակիչ, 1980 թ. ծնված Արման Սահակյանը։
Քաջարանի հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Վրացական փողոցի թիվ 89 տան բնակիչներ` 1962 թ. ծնված Արտավազդ եւ 1986 թ. ծնված Լեւոն Բալյանները, Երեւանի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 3 տան բնակիչ, 1965 թ. ծնված Հենրիկ Աբգարյանը, Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 39-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Սերգեյ Արիստակեսյանը, Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 33-րդ շենքի բնակիչ, 1977 թ. ծնված Արմեն Աբգարյանը եւ 1946 թ. ծնված Լեւոն Եգորյանը, որի բնակության վայրը ճշտված չէ։
Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Սարի Թաղի 9-րդ շարքի թիվ 22 տան բնակիչներ` 1959 թ. ծնված Գագիկ, 1982 թ. ծնված Էդգար եւ 1983 թ. ծնված Սոս Գեղամյանները։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է։
Ժամը 19.05-ին Արմեն Աբգարյանը Քաջարանի հիվանդանոցում մահացել է։
Օգոստոսի 6-ի առավոտյան Գագիկ, Էդգար եւ Սոս Գեղամյանները տեղափոխվել են Երեւանի “Էրեբունի” բժշկական կենտրոն։


Հրդեհ Ջրվեժում. հայտնաբերվել են դիակներ


Օգոստոսի 5-ին,  ժամը 11.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 15 տանը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության եւ շտապօգնության ծառայության հերթապահները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին, մարվել` 11.47-ին։
Տան խոհանոցում հայտնաբերվել են 1931 թ. ծնված Սոկրատ եւ նրա հասակակից Սոնիկ Խոշպեկյանների դիակները։
Այրվել է ննջասենյակի հատակը եւ անկողինը` 10 քմ ընդհանուր մակերեսով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`