ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Դիակ գետում


Օգոստոսի 3-ին, Ժամը 12.04-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` "Մանկական երկաթուղուն" հարակից Հրազդան գետում հայտնաբերվել է դիակ։ Դին գետից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 14.00-ի սահմաններում գետից դուրս են բերել Դիլիջան քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Ժորա Խաչատրյանի դին։


Վնասներ անձրեւից ու կարկտից


Օգոստոսի 3-ին  Արագածոտնի մարզից հայտնել են, որ Ժամը 15.00-ի սահմաններում մարզի Սարալանջ եւ Լուսագյուղի համայնքներում տեղացած հորդառատ անձրեւի ու կարկտի հետեւանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսեր եւ ցանքատարածքներ։
Վնասի չափերը ճշտվում են։


***


Օգոստոսի 3-ին, ժամը 15.30-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում տեղացած հորդ անձրեւի հետեւանքով փլվել է գյուղի բնակիչ Կորյուն Պողոսյանին պատկանող սեփական տան փայտյա եւ հողե ծածկը` 42 քմ մակերեսով։ Տուժածներ չկան։
Գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափը ճշտելու համար։
 

Դիակ բնակարանում


Օգոստոսի 3-ին,  Ժամը 19.32-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի թիվ 111 բնակարանի բնակիչը չի արձագանքոմ դռան զանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` բնակարանի դուռը բացելու համար։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1934 թ. ծնված Նազիկ Մելքոնյանի դին։


Մեքենան բախվել է էլեկտրասյանը


Օգոստոսի 4-ին,
ժամը 00.26-ին ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում Վ. Հարությունյանին պատկանող "Օպել" մակնիշի 04ՍՏ244 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել էլեկտրասյանը։ Պատահարի հետեւանքով 1952 թ. ծնված Վ. Հարությունյանը  զոհվել է։
Փրկարարների ուժերով Վ. Հարությունյանի դին հանվել է ավտոմեքենայից ու հանձնվել իրավապահ մարմիններին։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`