ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հորդառատ անձրեւ եւ ուժեղ կարկուտ Լոռու մարզում


Հուլիսի 28-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւը եւ ուժեղ կարկուտը զգալի վնասներ են պատճառել, մասնավորապես` Վանաձորում ջրաբերուկներով լցվել է Սասունցիներ փողոցի սելավատարը, փակվել ջրի հոսքը, ինչի հետեւանքով սելավաջուրը սկսել է հոսել Երեւանյան եւ Չուխաջյան փողոցներով` լցվելով բնակելի շենքերի նկուղները։ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի կողմից տրամադրված համապատասխան տեխնիկայի միջոցով սելավատարը բացվել է 80 տոկոսով եւ ջրի հոսքը նվազել է։ Աշխատանքները կշարունակվեն հուլիսի 29-ի առավոտյան։


***


Սելավաջրերից խցանվել է նաեւ քաղաքի մեկ այլ` Մարգարյան փողոցի սելավատարը, ջրերը լցվել են տնամերձ հողամասերը։ Փրկարարների ձեռնարկած վթարավերականգնողական միջոցառումների արդյունքում սելավատարը մաքրվել է, վերականգնվել է ջրի հոսքը։


***


Վանաձորի "1-03" ծառայությունից ստացված տեղեկության համաձայն` Սանկտ-Պետերբուրգի փողոցում ջրահեռացման դիտահորն է ընկել նույն փողոցի թիվ 5-3-1-10 տնակի բնակիչ, 1997թ. ծնված Նարեկ Լոռյանը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարների կողմից Ն. Լոռյանը դուրս է բերվել դիտահորից եւ մարմնի գերսառեցումով ու գլխի վնասվածքով տեղափոխվել Վանաձորի "Նարեկ" մանկական հիվանդանոց։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։


***


"Արմենթել" ՓԲԸ-ից ստացված ահազանգի համաձայն` տեղացած հորդառատ անձրեւից առաջացած սելավաջրերը լցվել են Վանաձորի ՈՒսանողական 3 հասցեում գտնվող կապի կայանի նկուղային հարկը, ինչի հետեւանքով քաղաքի հեռախոսային կապի մի մասն անջատվել է։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից նկուղից իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ եւ ժամը 02.35-ի դրությամբ հեռախոսակապը վերականգնվել է։


***


Ստացված մեկ այլ տեղեկության համաձայն` սելավաջրերը ջրաբերուկներով լցրել են  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը` Փամբակ եւ Ձորագետավան համայնքների հատվածներում այն դարձնելով աներթեւեկելի։ Դեպքի մասին տեղյակ է պահվել ճանապարհային ոստիկանության Վանաձորի բաժինը։
Դեպքի վայր են ուղղարկվել Լոռու "Ճանշին"-ից մեկ բրիգադ եւ համապատասխան տեխնիկա։ Ավտոճանապարհը մաքրվել է եւ վերականգնվել է երթեւեկությունը։


***


Տեղացած հորդառատ անձրեւը եւ ուժեղ կարկուտը մեծ վնաս են պատճառել նաեւ Ազնվաձոր եւ Շահումյան համայնքների բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներին եւ պտղատու այգիներին, իսկ "Շահումյանի առողջության առաջնային պահպանման կենտրոնին" կողքով հոսող գետակը դուրս է եկել ափերից, լցվել կենտրոնի նկուղը, մասամբ վնասել շենքի հիմքն ու կողային պատը։
Դեպքի վայր մեկնած Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը տեղում կազմակերպել է կենտրոնի գույքի դուրսբերում։


Կարկուտ Շիրակի մարզում

Հուլիսի 28-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է պատճառել Բագրավան, Սարակապ, Քարաբերդ, Սառնաղբյուր, Լանջիկ, Մարալիկ, Հայկաձոր եւ Լեռնակերտ համայնքների ցանքատարածքներին։
Վնասի չափերը ճշտվում են։


Կարկուտ Արագածոտնի մարզում


Հուլիսի 28-ին  Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-ից մինչեւ 15.00-ը տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է պատճառել մարզի Զարինջա, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սանգյառ, Նիգավան եւ Նոր Արթիկ համայնքների ցանքատարածքներին։
Պատճառած վնասի չափը ճշտվում է։


Ավտովթար


Հուլիսի 28-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Իշխանասար ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում, դեռեւս չպաչզված հանգամանքներում, "ԳԱԶ-53" մակնիշի 04 ՍԼ 753 պետհամարանիշի բեռնատարը (կաթատար) ոլորաններից գլորվել է ձորը։
Գորիսից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ուղեւոր, Սյունիքի մարզի Քարաշեն համայնքի բնակիչ, 1987թ. ծնված Մեսրոպ Հակոբյանի, իսկ փրկարարների կողմից վարորդի` Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակիչ, 1986թ. ծնված Վարուժան Գալստյանի դիակները։ Ուղեւորներ` մարզի Խնձորեսկ համայնքի բնակիչ, 1981թ. ծնված Վարդան Սայունցը եւ Հարթաշեն համայնքի բնակիչ, 1985թ. ծնված  Գեւորգ Կարապետյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիս քաղաքի հիվանդանոց։
Բժիշկները տուժածների վիճակը գնահատվում է բավարար։


Պատահար Սեւանում


Հուլիսի 28-ին, ժամը 17.20-ին Սեւանա լճի "Քաղաքային" լողափի տարածքում ջրափրկարարները նկատում են քամու հետեւանքով ռետինե ներքնակով ափից հեռացող մի քաղաքացու։ Մինչ փրկարարների հասնելը` քաղաքացին շրջվում է եւ ընկնում ջուրը։
Ժամը 17.24-ին փրկարարները լճից դուրս են բերում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված  Հայկ Ղարիբյանին։
Տեղում ստանալով առաջին բուժօգնություն` տուժածը հրաժարվում է հոսպիտալացումից։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`