ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Գետը սպառնում է


Հուլիսի 27-ին, ժամը 12.40-ին Լոռու մարզում գտնվող Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղից տեղեկություն է ստացվել, որ մարզում շարունակվող հորդառատ անձրեւների պատճառով վարարած Տանձուտ գետը քշել-տարել է ափամերձ հողի շերտը, ինչի հետեւանքով վտանգ է սպառնում ակադեմիայի 5-հարկանի շենքին ու հարակից ճանապարհին։
Դեպքի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետարանը։


Բախում դեղատան պատին


Հուլիսի 27-ին,  ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 107-րդ կմ-ում` Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ավտովթար է տեղի ունեցել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում "Մերսեդես" մակնիշի 844ԼՕ68 պ/հ ավտոկցորդը դուրս է  եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել Հաղարծին գյուղի դեղատանը։ Դրա հետեւանքով քանդվել է դեղատան արեւմտյան պատը` 24 քմ մակերեսով, իսկ "ԱՊ Ավան" ՍՊԸ-ին պատկանող ավտոկցորդի վարորդը` Երեւանի բնակիչ, 1948 թ. ծնված Համլետ Կարապետյանը ստացել է ձախ ձեռքի կոտրվածք ու հրշեջ-փրկարարների օգնությամբ տեղափոխվել Դիլիջանի հիվանդանոց։


Այրվել են վագոն-տնակներ


Հուլիսի 28-ին, Ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Դվին գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.42-ին,  մարվել` 03.15-ին։
Ամբողջությամբ այրվել են Ժ. Բենիամինին պատկանող տան բակում  գտնվող իրար միացված 2 վագոն-տնակները` 50 քմ մակերեսով։


Հրդեհ ավտոմեքենայում


Հուլիսի 28-ին, Ժամը 06.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` "Մերսեդես-Ե320" մակնիշի 10ԼՏ967 պ/հ ավտոմեքենայում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին,  մարվել` 06.45-ին։
Մասամբ այրվել են Ա. Դանիելյանին պատկանող ավտոմեքենայի շարժիչի խցիկի էլեկտրական լարերը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`