Անձրեւ, կարկուտ
Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 20-ին տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկտի հետեւանքով վնասվել են Սասունիկ գյուղի խաղողի այգիները։
Վնասի չափերը ճշտվում են։
Ինքնափլուզում
Հուլիսի 22-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ինքնափլուզվել է Գյումրիի Ֆուրմանովի 4-րդ նրբանցքի թիվ 28 տան պատը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ ինքնափլուզվել է 1850թ. կառուցված, 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող բնակելի տան հյուսիս-արեւելյան ճակատային պատի արտաքին շերտի անկյունային մասը` 2 քմ մակերեսով։
Զոհեր եւ վիրավորներ չկան։
Դեպքի մասին տեղեկացվել է Գյումրիի քաղաքապետարանը։
Այրվել է խոտ
Հուլիսի 22-ին ժամը 15.07-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավթաշենի կամրջին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 15.58-ին։
Այրվել է խոտատարածք` 7000 քմ մակերեսով։
Հեղեղումներ Շիրակի մարզում
Հուլիսի 22-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Զույգաղբյուր գյուղի հյուսիսային հատվածում հեղեղաջրերը դուրս են եկել սելավատարից եւ լցվում են բնակիչների տները։
Դեպքի վայր է մեկնել Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ ջուրը լցվել է բնակիչների տները, օժանդակ կառույցները եւ անասնագոմերը, խցանվել է գյուղամիջյան կամուրջը, ողողվել են կարտոֆիլի ցանքատարածքները, սատկել են ընտանի թռչուններ։
Գյուղապետարանի եւ գյուղի բնակիչների ուժերով իրականացվել են սելավատարի հունի եւ խցանված կամրջի մաքրման, տներից եւ օժանդակ կառույցներից ջրահեռացման աշխատանքներ։
Հասցված վնասի չափերը ճշտվում են։
Հեղեղումներ Լոռու մարզում
Հուլիսի 22-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Վանաձորի Խնձորուտ թաղամասի "Խաչի ձոր" կոչվող հատվածում հեղեղաջրերը դուրս են եկել սելավատարից եւ հոսում Երեւանյան եւ Չուխաջյան փողոցներով` լցվելով բնակելի տների նկուղները։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ սելավատարի հունի մաքրման ուղղությամբ։ Ջրի հոսքը սելավատարով վերականգնվել է։
Ստացված մեկ այլ ահազանգի համաձայն` հորդառատ անձրեւի հետեւանքով վարարել է մարզի Տանձուտ գետի ջուրը, եւ Շահումյան գյուղի մի քանի տներին վտանգ է սպառնում։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` ափապաշտպան կառույցներն ուժեղացնելու նպատակով։
Հրդեհ լողափում
Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել որ հուլիսի 22-ին, ժամը 23.50-ին հրդեհ է բռնկվել Սեւանա լճի թերակղզու տարածքում։
Դեպքի վայր է մեկնել Սեւանից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.10-ին, մարվել` ժամը.00.30-ին
Թիվ 1 լողափի տարածքում այրվել է Ա. Ավետիսյանին պատկանող վագոն-տնակի ներսի երեսապատումը` 3 քմ մակերեսով եւ հեռուստացույցը` տակդիրով։