ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Զոհվել է կռունկավարը


Հուլիսի 21-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, Հրազդան ՋԷԿ-ի կենտրոնական վերանորոգման արտադրամասում գտնվող վերամբարձ կռունկի խցիկից ընկել եւ զոհվել է կռունկավարը` Հրազդան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Ռ. Ամյանը։


Եղեւնին ընկել է տնակի վրա


Հուլիսի 21-ին  Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում մոտ 15 մ բարձրությամբ եղեւնին ընկել է Կ. Մանուկյանին պատկանող թիվ 110/005 տնակի վրա։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարների ուժերով տարահանվել է տնակի գույքը եւ արգելափակվել շրջակա տարածքը։
Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանը։


Ջրահեղձում


Հուլիսի 21-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի Ողջի գետի "Թթու ջուր" կոչվող հատվածում քաղաքացի է ջրահեղձ եղել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ողջի գետից` դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դուրս է բերվել Քաջարանի Բակունցի փողոցի թիվ 3/11 տան բնակիչ, 1964թ. ծնված Համլետ Անդրեսայանի դին եւ հանձնվել 1-03 ծառայության աշխատակիցներին։


Խցանում ջրակուտակումներից


Հուլիսի 21-ին Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Քրիստափորի փողոցում առաջացել է անձրեւաջրերի կուտակում, ինչը խոչընդոտում է ավտոմեքենաների երթեւեկությանը եւ առաջացնում խցանումներ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորերը, ինչի հետեւանքով ջրի մակարդարդակը նվազել է, ճանապարհը դարձել երթեւեկելի։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`