ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Ջրահեղձում


Հուլիսի 19-ին, ժամը 19.08-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մեծ ջրանցքում հայտնաբերվել է անձը չպարզված 40-45 տարեկան տղամարդու դիակ։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։ Տեղում պարզվել է, որ դիակը դուրս բերելու համար հարկավոր է իջեցնել ջրանցքի ջրի մակարդակը, եւ  անհրաժեշտ է ջրափրկարարների ու ջրասուզակների օգնությունը։
Ժամը 21.00-ին կանչի վայր է հասել հատուկ ջրափրկարարական ջոկատը։ Փակվել է Սեւանա լճից Ախպարա լիճ ջրի մատակարարումը, որը, սակայն, արդյունք չի տվել։ Բաց  է թողնվել Հրազդան ՀԷԿ-ի դերեւացիոն ջրանցքի ջրի պարունակությունը։ Ջրափրկարարները եւ սուզակներն սկսել են որոնողական աշխատանքները։
Ժամը 04.04-ին ջրանցքից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 3 շենքի 1-ին բնակարանի բնակիչ, 1976 թ. ծնված Արմեն Մելքոնյանի դին։


Ուժեղ քամու հետեւանքները


Հուլիսի 19-ին, ժամը 21.30-ի սահմաններում Շիրակի մարզի մի շարք բնակիչներից ստացվել են ահազանգեր, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել են տների տանիքներ եւ էլ. հենասյուներ։
Հրշեջ-փրկարարների կողմից մարզի Բայանդուր գյուղում վնասազերծվել է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին ընկած 6 ծառ։ Ուժեղ քամուց  գյուղում տապալվել է 3 էլ. սյուն, վնասվել 2 տան թիթեղյա տանիքի 80 տոկոսը, գյուղը հոսանքազրկվել է։
Քամուց կոտրված թիթեղյա ծածկից ստացված գլխի վնասվածքով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Վարդաբաղ թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Լ. Երեմյանը։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար։
Գյումրիի կայարանում մանեւրային աշխատանքներ կարգավորող գրասենյակի թիթեղյա տանիքը` մոտ 50 քմ մակերեսով, ընկել է գնացքների երթեւեկությունն ապահովող բարձր լարման էլ. լարերի վրա, երկաթուղու Գյումրի-Բայանդուր հատվածը հոսանքազրկվել է, տանիքների կոտրվածքներից վնասվել է 2 ավտոմեքենա։
Իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ։
Ազատան գյուղում վնասվել են` էլ.ենթակայանի տանիքը, 6 բնակելի տան տանիք` 180 քմ ընդհանուր մակերեսով, կտրվել են ցածր լարման էլ.լարերը, ինչի պատճառով գյուղը մասամբ հոսանքազրկվել է։ Ծառը շրջվել է եւ վնասել ցածր ճնշման գազատարը, ինչի պատճառով 350-400 տուն գազազրկվել է։
Պեմզաշեն գյուղում ուժեղ քամին վնասել է 3 տան տանիք` 250 քմ ընդհանուր մակերեսով եւ պատուհանների ապակիներ։
Ընթանում են էլեկտրաէներգիայի եւ գազամատակարարման վերականգնման աշխատանքներ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`