ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Փլուզում


Հուլիսի 17-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Ագարակ քաղաքի Սայաթ Նովա փողոցում գտնվող, Մ.Զաքարյանին պատկանող կիսակառույց տան 3-րդ հարկը։
Դեպքի վայր է մեկնել Մեղրիից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարների կողմից տուժածներ չեն հայտնաբերվել։


Ուժեղ քամու հետեւանքները


Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 10.00-ից 18.00-ի սահմաններում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Զառիթափ գյուղի մոտ 63 հա այգիներ, 12 հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներ, ինչպես նաեւ Մարտիրոս գյուղի մոտ 5 հա այգիներ։
Վնասի չափերը ճշտվում են։


Թունավորում


Հուլիսի 17-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.25-ին սնկային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Լանջային փողոցի թիվ 6 տան բնակիչ, 1944 թ. ծնված Ռազմիկ Բարխուդարյանը։
Բժիշկների կողմից տուժածի վիճակը բնութագրվել է ծայրահեղ ծանր։


Հրդեհներ


Հուլիսի 17-ին, ժամը 06.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` "Սոճիներ" խորտկարանում։
Դեպքի վայր է մեկնել Վանաձորից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.26-ին, մարվել` ժամը 07.35-ին։
Այրվել է խոհանոցը եւ հարակից շինությունը, համապատասխանաբար` 18 եւ 6 քմ մակերեսներով։


* * *


Հուլիսի 17-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդի Անտառտնտեսության թաղամասին հարակից դաշտում։
Դեպքի վայր է մեկնել Եղվարդից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.28-ին, մարվել` ժամը 21.40-ին։
Այրվել է 5 հա խոտ։


* * *


Հուլիսի 17-ին,
Գեղարքունիքի մարզից հայտնել են, որ ժամը 22.50-ին ստացված ահազանգի համաձայն` հրդեհ է բռնկվել Գեղամասար գյուղում։
Ժամը 22.52-ին դեպքի վայր է մեկնել Վարդենիսից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.25-ին, մարվել` ժամը 01.40-ին։
Ամբողջությամբ այրվել է Կ.Մարազյանին պատկանող տունը` 120 քմ մակերեսով։


* * *


Հուլիսի 17-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքի Զոր. Անդրանիկի պողոտայում, ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել Հրազդանից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Այրվել է Մ. Կոբալյանին պատկանող` "Մերսեդես" մակնիշի 61 ՕՏ 729 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը։


* * *


Հուլիսի 18-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում` Արմավիրի Մյասնիկյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տանը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.21-ին, մարվել` ժամը 05.24-ին։
Այրվել է փայտյա էլեկտրական սյուն` մասամբ, եւ մեկ էլեկտրահաշվիչ` մալուխներով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`