ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Ավիավթար


Հուլիսի 15-ին տեղեկություն է ստացվել, որ վթարի է ենթարկվել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը։
Պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում "Կասպիան ավիաուղիներին" պատկանող "ՏՈՒ-154" մակնիշի ինքնաթիռը, Թեհրան-Երեւան թռիչքն իրականացնելիս (չվերթ N 7908), վթարի է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության Քազվին քաղաքի մերձակայքում։
Ըստ նախնական տվյալների` վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի շարժիչում բռնկված հրդեհի պատճառով։ Հարկադիր վայրէջք կատարելիս ինքնաթիռը բախվել է գետնին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն։ Ինքնաթիռի մեջ գտնվող, Հայաստանի, Իրանի Իսլամական եւ Վրաստանի Հանրապետությունների քաղաքացիներ հանդիսացող բոլոր, թվով 153 ուղեւորներն ու ինքնաթիռի 16 հոգանոց անձնակազմը համարվում են զոհված։ 
Փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմին հայտարարվել է տագնապ։


Հրդեհ Զովունիում


Հուլիսի 15-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի թիվ 14 փողոցում։
Դեպքի վայր է մեկնել Երեւանից եւ Եղվարդից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.29-ին, մարվել` 16.16-ին։
Այրվել է Դ. Սարգսյանին պատկանող` 1 հա մակերեսով տնամերձ հողատարածքը, ինչպես նաեւ 2 խորդանոց` համապատասխանաբար 8 եւ  4 քմ մակերեսներով։


Ջրահեղձում


Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Սեւանա լճի` Վարդենիկ գյուղին հարող հատվածում, ջրահեղձ է եղել Երեւանի բնակիչ, 1975 թ. ծնված Արթուր Քալարյանը։
Ա. Քալարյանի դին ջրից դուրս են բերել գյուղի բնակիչները։


Պատահար հանգստյան տանը


Հուլիսի 15-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Հանքավանի "Երկրաբան" հանգստյան տանը, խաղալու ժամանակ ընկել է Երեւանի բնակիչ, 1998 թ. ծնված Ռոստոմ Տրապիզոնյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց։ Վիրահատություն իրականացնելու համար անհրաժեշտություն է զգացվել տուժածին տեղափոխել Երեւան։
Կապ է հաստատվել Երեւանի "Էրեբունի" բժշկական կենտրոնի հետ` շտապօգնության ավտոմեքենա ուղարկելու համար։ Տուժածը տեղափոխվել է Երեւանի "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոն։
Ըստ հերթապահ բժշկի` Ռ. Տրապիզոնյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր։


Այրվել է տուն


Հուլիսի 16-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, ժամը 03.23-ին հրդեհ է բռնկվել Զորակ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել Մասիսից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.01-ին, մարվել` 05.13-ին։
Ամբողջությամբ այրվել է Հ. Ավետիսյանին պատկանող տունը` 66 քմ մակերեսով։


Խոշոր ավտովթար


Հուլիսի 16-ին Արագածոտնի մարզից ահազանգ է ստացվել, որ ժամը 01.50-ին Երեւան-Ապարան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, որոնց ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը, տուժաները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի վայրում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում` Կարեն Գյուլնազարյանին պատկանող "ԳԱԶ-3110" մակնիշի 10 ԼԼ 181 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Հովակիմ Ենգիբարյանին պատկանող "Բելառուս" մակնիշի 0798 AX պետհամարանիշի տրակտորին, այնուհետեւ, պտտվելով դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ, բախվել Հայկ Մակիչյանին պատկանող "Օպել" մակնիշի AGA 546 պետհամարանիշի ավտոմեքենային ու շրջվել։
Պատահարի հետեւանքով "ԳԱԶ-3110" ավտոմեքենայի վարորդ, 1961 թ. ծնված Կ. Գյուլնազարյանը եւ ուղեւոր, 1959 թ. ծնված Զինաիդա Հարությունյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի "Արմենիա" բժշկական կենտրոն։ Ավտոմեքենայի մյուս ուղեւորը` 1954 թ. ծնված Սիրան Մկրտչյանը, եւ մեկ այլ ուղեւոր, որի ինքնությունը պարզվում է, տեղում զոհվել են։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`