ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Թունավորումներ սնկից


Հուլիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում սնկային թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7/4 տան բնակիչ, 1988 թ. ծնված Տաթեւիկ Ղազախեցյանը։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է։


***


Հուլիսի 13-ին, ժամը 14.40-ին սնկային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 107/20 տան բնակիչ, 1940 թ. ծնված Հենրիկ Գրիգորյանը։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է։


Ջրահեղձում


Հուլիսի 13-ին, ժամը 18.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրավազաններից մեկում մարդ է խեղդվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների կատարած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք, հետագա աշխատանքների համար պահանջվել է ջրասուզակ։
Ժամը 20.15-ին Երեւանից դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական հերթապահ խումբը եւ մի ջրասուզակ, իսկ ժամը 20.35-ին` Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը։
Ժամը 21.30-ին համատեղ ուժերով ջրավազանից հանվել է մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Տարոն Գեւորգյանի դիակը։


***


Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 13-ին Այգեշատ գյուղի ջրանցքում խեղդվել է նույն գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Արթուր Գասպարյանը։


Այրվել է տանիքը


Հուլիսի 13-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արգել գյուղի 2-րդ փողոցի թիվ 14 տանը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 17.38-ին։
Այրվել են Ա. Գեւորգյանին պատկանող տան` 40 քմ մակերեսով տանիքը եւ այնտեղ կուտակած 1200 կգ խոտը։


***


Հուլիսի 14-ին, ժամը 04.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Սեւանի 15 հասցեում գտնվող նախկին «Ներոն» գործարանի վարչական շենքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.33-ին, մարվել` 07.15-ին։
Նախնական տվյալներով` այրվել է շենքի տանիքը` 50 քմ մակերեսով։


Վտանգը վերացվել է


Հուլիսի 13-ին, ժամը 22.39-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում ծառ է ընկել, որը  փակել է երթեւեկությունը։
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարների կողմից ծառը մասնատվել եւ հեռացվել է ճանապարհից։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`