ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Կարկուտ


Հուլիսի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում տեղացած կարկտի հետեւանքով վնասվել են Շիրակի մարզի Սարակապ գյուղի գարու եւ ցորենի ցանքատարածքները` 70 հա մակերեսով։


Վնասվել է կամուրջը


Հուլիսի 10-ին Տավուշի մարզի Արճիս գյուղի տարածքում` "Այրում" ՀԷԿ-ի ավելացած ջրերի բացթողման հետեւանքով կամուրջ է վնասվել։
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի պետական սահմանի "Մ-6" ավտոմայրուղու 77-րդ կմ-ի վրա գտնվող կամուրջը (լայնությունը` 11,90 մ, երկարությունը` 17 մ) մասամբ վնասվել է, երթեւեկությունը դարձել է միակողմանի եւ վտանգավոր։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տրանսպորտի եւ կապի նախարարները, Տավուշի փոխմարզպետը, Նոյեմբերյանի ոստիկանության եւ "Ճանշին" ՓԲԸ-ի պետերը, Այրումի քաղաքապետը, Արճիս եւ Լճկաձոր գյուղերի գյուղապետերը, "Այրում" ՀԷԿ-ի տնօրենը, Նոյեմբերյանի ազգային անվտանգության ծառայության տարածքային տեսուչը։
"Այրում" ՀԷԿ-ից դադարեցվել է ավելացած ջրի հոսքը, ինչից հետո կամրջի վրայով թույլատրվել է միայն փոքր մարդատար մեքենաների երթեւեկությունը, բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունն ապահովվել է շրջանցիկ ավտոճանապարհով` Իջեւան քաղաքով։
Դեպքի վայրում որոշում է կայացվել` մինչեւ կամրջի վերականգնման աշխատանքների ավարտը "Այրում" ՀԷԿ-ից բաց չթողնել լրացուցիչ ջրի հոսք։


Անձրեւի հետեւանքները


Հուլիսի 10-ին, ժամը 07.20-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղից ահազանգ  է ստացվել, որ գիշերը տեղի ունեցած հորդառատ անձրեւի հետեւանքով անձրեւաջրերը լցվել են իր եւ հարեւանի տների նկուղները, եւ անհրաժեշտ է կատարել ջրահեռացման աշխատանքներ։
Հրշեջ-փրկարարների ուժերով երկու նկուղներից ջրահեռացվել է համապատասխանաբար` 28 եւ 90 խմ ջուր։


Թունավորում դեղորայքից


Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 10-ին ժամը 08.30-ին դեղորայքի թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Մաստարա գյուղի բնակիչ,  1989 թ. ծնված  Կառլեն Խաչատրյանը։
Ըստ հերթապահ բժշկի` տուժածի վիճակը կայուն ծանր է։


Թունավորում սնկից


Հուլիսի 10-ին, ժամը 18.50-ին սնկային թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել նույն քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 10/22 տան բնակիչներ` 1955 թ. ծնված Կարապետ Թադեւոսյանը եւ 1957թ. ծնված Ռոզա Ազատյանը։
Ըստ հերթապահ բժշկի` տուժածների վիճակը միջին ծանրության է։


Ավտոպատահար


Հուլիսի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 199,5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում մայրուղու վրա շուռ է եկել "ՎՈԼՎՈ" մակնիշի ՖՆ-122004 պ/հ բեռնատար ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդը` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Յամի Աբոլֆազ Գոռբանլին տեղում մահացել է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`