ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Չեռնոբիլը միջուկային էներգետիկայի պատմության մեջ

Չեռնոբիլը միջուկային էներգետիկայի պատմության մեջ ամենասարսափելի աղետն է։ Բանը նույնիսկ այն չէ, որ չորրորդ ռեակտորի պայթյունի հետեւանքով ռադիոակտիվ տեղումներ եղան նույնիսկ Շվեյցարիայում, առավել սարսափելին խորհրդային կառավարության լռությունն էր կատարվածի մասին, իսկ այնուհետեւ` աղետի իրական մասշտաբները թաքցնելը։
Անհուսալիորեն անուղղելի դեպքի առաջին նախանշաններն ի հայտ եկան 1986 թ. ապրիլի 28-ի առավոտյան ժամը 9-ին, երբ Ֆորսմարկի` Ստոկհոլմից 60 մղոն հեռավորության վրա էլեկտրակայանի մասնագետներն անհանգստացնող ցուցանիշներ արձանագրեցին։
Սարքերը ճառագայթման թույլատրելիից այնքան բարձր մակարդակ էին արձանագրում, որ մասնագետներն ահաբեկվեցին։ Առաջին ենթադրությունն այն էր, որ արտահոսքը տեղի է ունեցել իրենց կայանում։ Սակայն սարքավորման եւ դրանք կարգավորող սարքերի մանրամասն ստուգումը ոչ մի շեղում ցույց չտվեց։ Հեյգերի հաշվիչով շտապ կարգով ստուգվեցին բոլոր 600 բանվորները։ Առաջին իսկ արդյունքները ցույց տվեցին ճառագայթման` թույլատրվածից բարձր չափաբաժնի (դոզա) ընդունում։
Կայանին հարող տարածքում նույն պատկերն էր. ճառագայթահարված էին հողն ու բուսականությունը։ Շվեյցարիան, ինչպես նաեւ Եվրոպայի մի շարք այլ երկրներ ենթարկվեցին անտեսանելի ու լռակյաց մարդասպանի հարձակմանը, որը ոչ հոտ ուներ, ոչ էլ գույն։
Նկարագրված իրադարձություններից շատ ժամեր առաջ Լեոնիդ Տելյատնիկովը` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի հրշեջ մասի պետը, տանը հանգստանում էր։ Ապրիլի 26-ն էր։ Գիշերը ժամը 1.32-ին հեռախոսազանգ հնչեց, եւ հերթապահի հանգիստ ձայնը հայտնեց, որ ատոմակայանում ինչ-որ “դեպք” է տեղի ունեցել։
Տելյատնիկովը` 29 հրշեջներից բաղկացած խմբով շտապեց դեպքի վայր։
Շուտով հորիզոնում նարնջագույնի վառ լուսարձակում նկատվեց։ “Ես չէի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է մեզ սպասում,- պատմում է Տելյատնիկովը,- երբ տեղ հասանք, տեսա այրվող ավերակները, ապա նկատեցի 4-րդ ռեակտորի վրա կայծկլտացող երկնագույն բոցերը։ Լռությունն ու կրակները սարսափազդու տպավորություն էին թողնում”։
Պաշտպանված լինելով միայն հրշեջի համազգեստով՝ Տելյատնիկովն ու նրա ընկերները դիմակայում էին ատոմային էլեկտրակայանների շահագործման պատմության մեջ ամենասարսափելի աղետին։ Ավելի ուշ նա անօրինակ արիության համար կարժանանա Խորհրդային Միության հերոսի կոչման։


Զոհերի աշխարհամասը


Մասնակիորեն ավերված միջուկային ռեակտորը պատճառ դարձավ մի ողբերգության , որը մինչ այսօր մահ, տառապանք ու աղքատություն է բերում։ Հազարավոր մարդիկ, որոնց անունները մենք չգիտենք, մահացել են չարորակ ուռուցքներից եւ արյունաստեղծ համակարգի քայքայումից։ Մարդկանց ու կենդանիների վրա ճառագայթման ազդեցության արդյունքում ծնվում են մղձավանջային ժառանգներ` ձեւախեղված մուտանտներ։
Այն պահին, երբ Ֆորսմարկի մասնագետները մթնոլորտում ճառագայթման մեծ քանակ հայտնաբերեցին, ուժեղ քամիներն այն տարածեցին ողջ Եվրոպայով մեկ։ Բրետանում տեղացած թեթեւ անձրեւը կովերի կրծքերում կաթը տոքսիկ նյութի վերափոխեց։ Հորդառատ անձրեւները, որոնք առատորեն ողողեցին բլրապատ Ուելսը, ոչխարի նուրբ միսը թունավոր դարձրեց։ Տոքսիկ անձրեւներ տեղացին Ֆինլանդիայում, Շվեդիայում եւ Արեւմտյան Գերմանիայում։
Շվեդ գիտնականները տեղեկացրին իշխանություններին, որ իրենց հաշվարկներով միջուկային վարակի աղբյուրը Խորհրդային Միությունում է։ Սակայն կոմունիստական ղեկավարները շարունակում էին լռություն պահպանել։
Եվ միայն այն ժամանակ, երբ լռելն այլեւս անհնարին էր, Կրեմլը վերջապես ընդունեց, որ “ինչ-որ դեպք է” տեղի ունեցել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում։ “Դեպքի” մասին մի քանի տող ասվեց երեկոյան նորությունների ժամանակ, որից հետո հաղորդավարը թերթեց էջը եւ սկսեց խոսել խաղաղության խորհրդային ֆոնդի մասին։ Բայց թե ինչ սարսափելի աղետ է տեղի ունեցել Ուկրաինայի, Բելոռուսի եւ Ռուսաստանի հսկայական տարածքներում, ոչ մեկն այդպես էլ չներկայացրեց։
Արեւմտյան կառավարությունները սկսեցին լուրջ դիվանագիտական ճնշումներ գործադրել Խորհրդային Միության վրա` պահանջելով դեպքի մասին մանրամասն ինֆորմացիա։ Սակայն այդ պահին շատ քչերն էին Տելյատնիկովի նման գիտակցում աղետի ողջ լրջությունը։ “Երբ դարպասից ներս մտա, անմիջապես հասկացա, որ սա սովորական դեպք չէ,- պատմում է նա,- միայն աշխատող մեքենաների ձայնն էր լսվում ու կրակի ճտճտոցը։ Հրշեջները գիտեին, ինչ անել եւ անմիջապես ձեռնամուխ եղան իրենց պարտականությունների կատարմանը։ Ճառագայթման աստիճանը չափող սարքերը կանգ էին առել առավելագույն թվի վրա։ Մի պահ հիշեցի ընտանիքիս մասին, բայց վանեցի այդ մտքերը։ Մեզանից ոչ մեկը նույնիսկ չակնարկեց ճառագայթման սպառնալիքի մասին։ Մեզ ամենից շատ վախեցնում էր այն միտքը, որ չենք դիմանա մինչեւ օգնության տեղ հասնելը։ Ռեակտորի հենց կողքին գտնվող կտուրի բռնկվելուց մեկ ժամ անց հրշեջների մի խումբ հեռացվեց այդտեղից` ճառագայթման նշաններով։ Երբ մոտեցա իմ տղաներից հինգին եւ խնդրեցի հետախուզել իրավիճակը տեղանքում, նրանք անմիջապես նետվեցին դեպի կտուրը։ Այսօր նրանցից ոչ մեկը կենդանի չէ”։
Տելյատնիկովի մոտ սրտխառնոց սկսվել էր արդեն կրակը մարելու ժամանակ։ Հետո նա, ինչպես հազարավոր ուրիշները, երկար ու տանջալից պայքար էր մղում ծանր հիվանդության դեմ, որում դժբախտաբար պարտվեց։
Առաջին ահազանգից 48 ժամ անց ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի սեղանին արհեստական արբանյակի կողմից, 400 մղոն բարձրությունից արված նկարներ էին դրված, որոնցում պարզորոշ երեւում էր այն դժոխային պատկերը, որը խորհրդային կառավարությունը ջանում էր թաքցնել աշխարհից։
Մոսկվայում շվեդական դեսպանատան գիտական աշխատակիցը, զինվելով Ֆորսմարկից ստացված ինֆորմացիայով, աղետի առաջին իսկ ժամերին դիմեց միջուկային ծրագրի պատասխանատու պաշտոնյաներին։ Սակայն կտրուկ եւ կարճ պատասխան ստացավ, որ իրենք ոչ մի ինֆորմացիա չունեն։
Մի քանի օր անց, միջազգային հանրությանը հանգստացնելու եւ չեռնոբիլյան աղետի նկատմամբ կառավարության դիրքորոշումը շտկելու խնդիր դրեց խորհրդային քաղաքական գործիչ Բորիս Ելցինը։ Նա ասաց.” Ամեն ինչ շատ լուրջ է։ Աղետի մեղավորը մարդն է։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի նման դեպք չկրկնվի”։
Վնասված ռեակտորից 30 կմ շառավղում իրականացվեց լիակատար տարահանում։ Այնտեղ բնակվելն արգելվեց։ Կենդանիները, ջուրն ու բուսականությունը հայտարարվեցին առողջության համար վտանգավոր եւ օգտագործման համար անթույլատրելի։


Գեհեն


Միջուկային ֆիզիկայի մասնագետները տեսական քննարկումներ սկսեցին, թե ինչ է տեղի ունեցել չեռնոբիլյան ռեակտորում, եւ վերստեղծեցին աղետի հնարավոր սցենարը։ Ռեակտորում այրվում են ուրանային վառելիքի միջուկներ եւ ջերմություն են անջատում, որի օգնությամբ տաքանում է ջուրը` վերածվելով շոգու։ Շոգին իր հերթին անցնում է տուրբոգեներատորներին, որոնք էլէկտրաէներգիա են արտադրում։ Այս համակարգում կարեւորվում է սառեցված ջուրը, որը կանխում է միջուկների գերտաքացումը, որոնք կարող են հալվել կամ բռնկվել։ Իսկ դրա հետեւանքով ռեակտորի միջուկը մեխանիկորեն վերածվում է ատոմային ռումբի։
Հավանաբար ջրամատակարարման ցիրկուլիացիոն համակարգը, որն ապահովում է ռեակտորի սառեցումը, շարքից դուրս է եկել։ Արդյունքում ջերմաստիճանը ռեակտորում կտրուկ բարձրացել է։ Ուրանի միջուկները հալվել են եւ սկսել են ռադիոակտիվ շոգի արձակել. որը ռեակցիայի մեջ է մտել միջուկների ցիրկոնային թաղանթի հետ` արտազատելով պայթունակ ջրածին։
Խորհրդային պաշտոնյաները ակնհայտորեն չէին ցանկանում օգնություն խնդրել արտասահմանից։ Ջանալով մոլորեցնել միջազգային հանրությանը՝ նրանք հավաստիացնում էին, որ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել։ Սակայն, ի վերջո Բոննում խորհրդային դեսպանության գիտական աշխատակիցն այցելեց Արեւմտյան Գերմանիայի միջուկային էներգետիկայի նախարարություն եւ ինֆորմացիա խնդրեց` ռեակտորի գրաֆիտային միջուկի հրդեհի դեմ պայքարի միջոցների մասին։ Նույն խնդրանքով դիվանագետները դիմել են նաեւ շվեդական կառավարությանը, իսկ կալիֆոռնիացի հայտնի փորձագետ, դոկտոր Ռոբերտ Գեյլը Խորհրդային Միություն հրավիրվեց` Չեռնոբիլի աղետից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու համար։
Մոսկվան փորձում էր կրակը պահել բանվորների ու զինվորների օգնությամբ։ Նրանցից շատերն այսօր կենդանի չեն։


Ամեն ինչ դեռ առջեւում է



Մինչեւ շաբաթվա վերջը հրդեհը մարվել էր, սակայն մթնոլորտ էր արտանետվել ռադիացիայի անասելի մեծ քանակություն, թունավոր շղարշով ծածկելով Եվրոպան եւ Խորհրդային Միության արեւմտյան մասը։ Կայանին հարող շրջաններում, շատ չանցած մարդիկ սկսեցին մեռնել արյունազեղումներից եւ ապոպլեքսիկ կաթվածներից։ Նրանց կարելի է երջանիկ համարել, որովհետեւ տանջալից ու դանդաղ մահերը, դաժան հիվանդություններն ու մեռած ծնվող մուտանտները, քաղցկեղից տառապող երեխաները դեռ առջեւում էին։
Ռադիոակտիվ մնացորդներից ազատվելու նպատակով ատոմակայանի մոտ մեծ հոր փորվեց, որտեղ նետվեցին կործանված չորրորդ ռեակտորի մնացորդները, երկաթի կտորներ, բետոնե պատերի կտորներ, ինչպես նաեւ բանվորների պաշտպանիչ հագուստները, նրանք հագել էին աղետի հետեւանքները վերացնելիս։
Մինչ ընթանում էին փրկարարական աշխատանքները, զուգահեռաբար աճում էր նախագահ Ռեյգանի դժգոհությունը` Մոսկվայի վարած քաղաքականության կապակցությամբ։ Ռադիոյով հեռարձակվող իր շաբաթօրյա ճառի ժամանակ նա ասել է.”Խորհրդային Միությունը պարտավոր է լիարժեք զեկույց ներկայացնել Չեռնոբիլում կատարվածի մասին, ինչ է տեղի ունենում հիմա եւ ինչ պետք է սպասի միջազգային հանրությունը մոտ ապագայում”։
Միջուկագետները խորհրդային մյուս ատոմակայանները հնացած համարեցին։ Ամենացնցող փաստն, ըստ նրանց, ռուս մասնագետների անվտանգության կանոններն արհամարհելն էր։ Նրանք անհրաժեշտ բետոնե գմբեթ չէին կառուցել, որը կսահմանափակեր հրդեհի, այնուհետեւ ճառագայթման տարածումը։
Մի քանի տարի տեւած բյուրոկրատական քաշքշուկներից հետո հրապարակվեցին վիճակագրական տվյալներ, որոնք այնքան էլ լավատեսական չէին։ Օնկոլոգիական հիվանդությունների թիվն աճել էր ոչ միայն 30 կմ գոտում, այլեւ դրանից դուրս։
Դոկտոր Գեյլը, որը բժշկական փորձաքննություն է անցկացրել, ասել է, որ հաջորդ 10 տարվա ընթացքում զանազան ուռուցքներով հիվանդների թիվն աճելու է։ Միայն Մինսկում աղետին հաջորդած 5 տարվա ընթացքում լեյկեմիայով հիվանդների թիվը կրկնապատկվել է։


Ժառանգություն


Չեռնոբիլի թողած ամենակայուն ժառանգությունը, ոչ թե ռադիոնուկլիդներով թունավորված դաշտերն ու անտառներն են կամ հարազատ օջախներից զրկված չքավոր մարդիկ, այլեւ իշխանությունների հանդեպ խոր անվստահությունը։ Նրանցից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց ժողովրդից ճշմարտությունը թաքցնելու համար։ Կրկին խաբված լինելու վախը չի անցնում։
Ողբերգության համար պատասխանատվություն ենթարկվեցին միայն կայանի տնօրեն Վիկտոր Բրյուխանովը եւ գլխավոր ինժեներ Անատոլի Դյատլովը։


Էքսկուրս


Որպես չեռնոբիլյան ողբերգության սարսափելի հետգրություն, ուկրաինական իշխանություններն առաջարկել են ցանկացողների համար էքսկուրս կազմակերպել դեպի ավերված ատոմային ռեակտորը։ Զբոսաշրջության տեղական գրասենյակներն առաջարկում են.
- սարսափից քարանալ` անցնելով մեռյալ քաղաք-ուրվական Պրիպյատի փողոցներով, որը լքվել է բնակիչների կողմից.
- հանդիսավոր լռությամբ կանգնել այրված ռեակտորի սարկոֆագի մոտ.
- իսկական շոկ ապրել կենդանիների տեսքից, որոնք ծնվել են սարսափելի շեղումներով` գենետիկ կոդի վրա` ճառագայթման ավերիչ ազդեցության հետեւանքով։
200 ֆունտ ստեռլինգ արժողությամբ շրջագայությունը ներառում է նաեւ այցելություն այն գյուղերը, որոնց բնակիչները վերադարձել են իրենց տները` չնայած կյանքի ու առողջության համար առկա իրական վտանգին։
Կորցնելով Պրիպյատը, որը հայտնվել էր աղետի էպիկենտրոնում, ուկրաինական իշխանությունները ստիպված էին երկու աշխատող ռեակտորները սպասարկող հազարավոր բանվորների ու ինժեներների համար նոր բնակավայր կառուցել` Սլավուտիչը։ Սլավուտիչի բնակիչների սիրելի կատակն է. “Կյանքը հիանալի է, բայց կարճ է”։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`