ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Խորտակված երազանք


1986 թվականի հունվարին Ֆլորիդայի երկնքում կրակե մի գունդ սլացավ դեպի վեր։ Պայթել էր ամերիկյան “Չելենջեր” տիեզերանավը։ Զոհվել էին անձնակազմի 7 անդամները։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Ինչու՞ էին անտեսվել վտանգի մասին նախազգուշացումները։


Նախապատմություն


“Չելենջերի” պատմությունը, որը շուտով լեգենդի վերածվեց, սկսվեց թռիչքին նախորդող գիշերը, երբ օդի ջերմաստիճանն իջավ Ֆլորիդայում չտեսնված ցածր ջերմաստիճանի՝ -27։
Առավոտյան ՆԱՍԱ-ի՝ այսպես կոչված “սառցային հանձնաժողովը” ձեռնամուխ եղավ տիեզերանավի իրանի վերջնական զննմանը՝ ցուրտ գիշերվանից հետո դրա հնարավոր վտանգավոր սառցակալման աստիճանը որոշելու համար։ Սառույցը, թռիչքի ժամանակ պոկվելով, կարող էր վնասել “Չելենջերի” հրակայուն ծածկույթը։
Ավելի ուշ կպարզվի, որ Կալիֆոռնիայի “Ռոքուել” ընկերության ինժեներներից մեկը, որը հատուկ տեսախցիկների միջոցով հետեւել էր “սառցային հանձնաժողովի” գործողություններին, զանգահարել է վերահսկիչ հանձնաժողով եւ համառորեն պահանջել հետաձգել նավի թռիչքը՝ սառցակալման վտանգավոր աստիճանի պատճառով։
Թռիչքի հրամանն այնուամենայնիվ տրվեց։


Աղետը

Յոթ տիեզերագնացները, այդ թվում նաեւ Քրիստա Մակոլիֆը՝ տարրական դասարանների ուսուցչուհի, որն իրավունք էր ստացել տիեզերք թռչել համաամերիկյան մրցույթում հաղթելով, վերջին հրահանգներն էին ստանում։ Անձնակազմը պետք է տիեզերք ուղարկեր 100 մլն դոլար արժողությամբ կապի արբանյակ եւ մի շարք փորձարկումներ անցկացներ նավում։
Բազմաթիվ հուզված հանդիսատեսներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները խմբվել էին թռիչքային հրապարակում։ Նրանց մեջ էին նաեւ Քրիստայի ընտանիքն ու աշակերտները, որոնք հազարավոր մղոններ էին կտրել՝ այդ դարակազմիկ իրադարձությունը տեսնելու համար։
Ոչ ոք ոչինչ չգիտեր սարսափելի նախազգուշացման մասին։
Հաշվիչ համակարգը բարձրաձայն հաշվում էր վայրկյանները։ Մեկնարկից 6 վայրկյան առաջ գործի դրվեց գլխավոր շարժիչը։ Թռիչքից 16 վայրկյան հետո “Չելենջերը” հպարտորեն շրջվեց եւ ուղղություն վերցրեց դեպի տիեզերք։ Իսկ 52 վայրկյան անց ՆԱՍԱ-ի տեսախցիկները ցնցող մի փաստ արձանագրեցին՝ տիեզերանավի կենտրոնական մասում, հատակի եւ արտաքին վառելիքային բակի միջեւ մի գազարագույն լույս հայտնվեց։ Եվս մի քանի վայրկյան եւ “Չելենջերը” հայտնվեց կրակի բոցերի մեջ։ Տիեզերանավը պայթել էր։


Համազգային սուգ

Ամերիկացիները ցնցված էին. նրանց հետ՝ ողջ աշխարհը։ Ցավակցական հեռագրեր ու հաղորդագրություններ էին գալիս աշխարհի բոլոր ծայրերից, նույնիսկ ԽՍՀՄ-ից։
Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ը տիեզերք էր ուղարկել 55 տիեզերանավ, եւ այդ թռիչքների բարեհաջող ավարտն արդեն օրինաչափ երեւույթ էր համարվում։ ԱՄՆ-ում շատերին թվում էր, որ ցանկացած երիտասարդ մեկ-երկու ամիս մարզվելուց հետո կարող է հեշտ ու հանգիստ տիեզերք գնալ-գալ։
“Չելենջերի” հետ կատարվածը նաեւ ցույց տվեց, որ տիեզերքի բոլոր գաղտնիքները բացահայտելու համար մարդկությունը դեռ վտանգաշատ ու փշոտ ճանապարհ ունի անցնելու։
Սակայն փիլիսոփայական մտորումներից առաջ դեռեւս անհրաժեշտ էր պատասխանել մի կարեւոր հարցի. կարելի՞ էր արդյոք կանխել աղետը։


Ինչու՞

Տիեզերանավի բեկորները թափվում էին մոտ մեկ ժամ շարունակ։ Դրանք սփռվել էին Ատլանտյան օվկիանոսում՝ մոտ 6 հազար քառակուսի մղոն շրջագծով։
Հավաքելով նավի բոլոր բեկորները՝ ՆԱՍԱ-ի փորձագետները սկսեցին հետաքննությունը։ Բացի ուսումնասիրվող բեկորներից, նրանց տրամադրության տակ էին նաեւ ՆԱՍԱ-ի 80 եւ հեռուստատեսային 90 տեսախցիկներով նկարահանված՝ տիեզերանավի թռիչքի ողջ ընթացքը։
Հավելումն այդ ամենի՝ գրանցված էին նաեւ միլիարդավոր կոմպյուտերային ազդանշաններ, որոնք կառավարման կենտրոնի հետ փոխանակել էին տիեզերագնացները։
Ենթադրություններից մեկն այն էր, որ նախօրեին թռիչքային հրապարակում առաջացած սառույցը վնասել է տիեզերանավի մակերեսը, ինչի մասին զգուշացրել էր “Ռոքուելի” ինժեները։ Քննարկվեցին նաեւ այլ ենթադրություններ, որոնցից հատկապես մանրամասն հետաքննվեցին վառելիքի բաքի կամ հրթիռակիրների հնարավոր վթարի վարկածները։
Հատուկ հանձնաժողովը հարցաքննեց ՆԱՍԱ-ի բոլոր բարձր պաշտոնյաներին եւ “Մորտոն Տայոկլ” ընկերության ինժեներներին։ Այդ ընկերությունը զբաղվում էր կարծր վառելիքով աշխատող հրթիռակիրների մատակարարմամբ։ Արդյունքներն ապշեցնող էին. “Չելենջերի” թռիչքի տնօրենը եւ տիեզերական կենտրոնի ղեկավար Ռոբերտ Սայկը չեն էլ իմացել, որ “Մորտոն Տայոկլի” ինժեներները դեմ են եղել թռիչքին՝ օդի ցածր ջերմաստիճանի եւ դրանից բխող բոլոր հետեւանքների պատճառով։ Բուռն քննարկումներից հետո ՆԱՍԱ-ն թույլատրել էր թռիչքը։


Եզրակացություն

Սենատի՝ գիտության, տեխնոլոգիաների եւ տիեզերքի հարցերով ենթակոմիտեում բաց լսում անցկացնելիս սենատոր Էռնեստ Հոլդինգն ասաց. “Այսօր թվում է, թե աղետը կարելի էր կանխել։ Կարելի է ասել, որ ՆԱՍԱ-ն քաղաքական որոշում է ընդունել՝ թույլատրելով թռիչքը, չնայած բազմաթիվ առարկություններին”։
Անվտանգության հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ աղետի պատճառը “աջ հրթիռային շարժիչի հետնամասում ճնշման անկումն” է եղել, միեւնույն ժամանակ նշելով, որ “լուրջ սխալ է կատարվել որոշում ընդունելիս”։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`