ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Բալթիկ ծովի անհյուրընկալ ծովերում

Երկար ժամանակ “Վիլհելմ Գուստլոֆ” լայների ստեղծման եւ կործանման պատմությունը պետական գաղտնիք էր Գերմանիայում եւ ԽՍՀՄ-ում։ Այս նավի հետ էին կապում բազմաթիվ գաղտնիքներ՝ հանրահայտ սաթե սենյակի անհետացումը, ստորջրյա հրաշք-զենքի ստեղծման գաղտնի նախագիծը, Հիտլերի արխիվների ոչնչացումը եւ այլն։
Դժվար չէ հասկանալ, թե ինչու բոլորը լսել են հենց “Տիտանիկի” մասին. այն շատ մեծ, չափազանց թանկ, “անխորտակ” նավ էր, որը ջրի տակն անցավ առաջին իսկ ճամփորդության ժամանակ՝ իր հետ տանելով հանրաճանաչ եւ հարուստ շատ մարդկանց։ Աղետը լայնորեն լուսաբանվեց բոլոր լրատվամիջոցներով, Տիտանիկի դառը ճակատագրի մասին նկարահանվեցին թանկարժեք ֆիլմեր, լույս տեսան բազմաթիվ գրքեր։ Սակայն երբ ծովի հատակն անցավ “Վիլհելմ Գուստլոֆը”, որի զոհերի թիվը վեց անգամ մեծ էր, քան “Տիտանիկինը”, լրատվամիջոցներն այնպիսի դիրք բռնեցին, կարծես առանձնապես ոչինչ էլ չէր պատահել։ Միակ պատճառն այն էր, որ “Գուստլոֆը” գերմանական նավ էր։
1945 թվականի հունվարի 30-ի ցրտաշունչ գիշերը Բալթիկ ծովի Գոթենհաֆեն նավահանգստից Դանիայի ափերի ուղղությամբ շարժվեց “Վիլհելմ Գուստլոֆ” զբոսաշրջիկային լայները, որը պատերազմի տարիներին ծառայում էր որպես լողացող հոսպիտալ։ Նավում կար ավելի քան տասը հազար մարդ՝ կանայք, երեխաներ, ծերեր, հիվանդ եւ վիրավոր զինվորներ ու նավաստիներ։ Ցավոք, “Գուստլոֆին” վիճակված չէր տեսնել մառախլապատ լուսաբացը. խորհրդային սուզանավի գրոհին ենթարկված նավը մեկընդմիշտ անհետացավ Բալթիկի ջրերում։


“Գուստլոֆի” անցած ուղին


“Վիլհելմ Գուստլոֆ” զբոսաշրջիկային լայները կառուցվել էր 1937 թվականին՝ “Ուժ ուրախությամբ” նացիստական աշխատանքային միավորման համար։ Այս միավորումը զբաղվում էր գերմանացի աշխատավորների հանգիստն ու ժամանցը կազմակերպելով. իրականացնում էր էժան ծովային շրջագայություններ, համերգներ, այլ միջոցառումներ, որոնք նախկինում հասանելի էին միայն հարուստներին։ Լայներն անվանել էին ի հիշատակ Շվեյցարիայի նացիստական կուսակցության առաջնորդ Վիլհելմ Գուստլոֆի, որին 1936 թվականին Դավոսում սպանել էր մի հրեա ուսանող։ Շուրջ երկու տարի լայները ճամփորդեց Ատլանտյան օվկիանոսում, Միջերկրական եւ Հյուսիսային ծովերում։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին լայները հավաքագրվեց ռազմածովային նավատորմ՝ նախ որպես լողացող հոսպիտալ, այնուհետեւ՝ Բալթիկ ծովում գերմանական սուզանավերի ռազմական տրանսպորտ։ Ինչպես եւ այլ երկրներում՝ Գերմանիայի լողացող հոսպիտալները նախատեսված էին հիվանդների ու վիրավորների համար եւ պաշտպանված էին մի շարք միջազգային պայմանագրերով։ Նման նավերի վրա հստակ երեւում էին Կարմիր խաչի տարբերանշանները։ 1941 թվականից շուրջ չորս տարի լայները մնաց Գոթենհաֆենի նավահանգստում՝ ծառայելով որպես զորանոց։ “Գուստլոֆի” վերջին մարտական առաջադրանքն էր՝ մասնակցել զինվորների եւ փախստականների տարահանման աննախադեպ օպերացիայի, որը ստացել էր “Հաննիբալ” անվանումը։
Գերմանացի խաղաղ բնակչությունը սարսափահար լքում էր Արեւելյան Պրուսիան. խորհրդային զորքերը մոտենում էին։ Շատերի համար փրկության միակ ճանապարհը սառցապատ Բալթիկ ծովն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Գոթենհաֆեն նավահանգստում՝ հույս ունենալով հասնել Դանիայի ափեր։ Հիտլերը հրամայեց փրկարարական գործողություններում ներգրավել քաղաքացիական բոլոր նավերը։ Դրանց թվում էր “Վիլհելմ Գուստլոֆը”։ Մոտ երկու հազար ուղեւորի համար նախատեսված լայների վրա բարձրացավ ավելի քան տասը հազար մարդ, հիմնականում՝ կանայք եւ երեխաներ։
Երբ նավը դուրս եկավ Գոթենհաֆենից, եղանակը շատ սառն էր, ջերմաստիճանը նվազել էր մինչեւ -10, ջրի վրա սառույցներ էին լողում։ Սակայն որքան ավելի սառն էր եղանակը, այնքան նավարկությունն անվտանգ կլիներ։ Ձյունը եւ վատ տեսանելիությունը պետք է խանգարեին թշնամուն։ Սակայն երկու ժամ անց եղանակը սկսեց պարզվել։ Ի լրումն դրան, նավապետ Փեթերսենը թույլ տվեց ճակատագրական մի սխալ. նա հրամայեց ամբողջովին լուսավորել նավը՝ պատճառաբանելով, որ վատ տեսանելիության պայմաններում ավելի վտանգավոր է հանդիպել սառցաբեկորի, քան թշնամու սուզանավերին։ Բացի այդ, Փեթերսենը համոզված էր, որ անգամ թշնամու հարձակման դեպքում նավում բոլորի համար կան փրկարարական մակույկներ եւ ժիլետներ։ Սակայն եթե նույնիսկ բոլոր մակույկներն ու լաստերը զբաղեցվեին ուղեւորներով եւ բարեհաջող իջեցվեին ջրին (ծովային պատահարների պատմության մեջ նախադեպը չունեցող երեւույթ), միեւնույն է հարյուրավոր մարդիկ կհայտնվեին սառցե ջրի մեջ, որում կենդանի մնալն անհնարին էր։
Ըստ փաստաթղթերի՝ “Գուստլոֆի” վրա կար 6050 ուղեւոր։ Սակայն իրականում հարյուրավոր փախստականներ զարտուղի ճանապարհներով կարողացել էին բարձրանալ նավի անվտանգ թվացող տախտակամածը։ Ինչպես պարզվեց հետագայում՝ այդ սարսափելի գիշերը լայների վրա կար 10582 մարդ, որոնցից ինը հազարը՝ խաղաղ բնակիչներ։


“Գուստլոֆի” խորտակումը


Ծովում իրականացվող փրկարարական գործողությունների համար հիմնական սպառնալիքը խորհրդային սուզանավերն ու ինքնաթիռներն էին։ Երեկոյան ժամը իննի սահմաններում, երբ ափին մնում էր ընդամենը 13 մղոն, խորհրդային Ս-13 սուզանավից արձակած երեք տորպեդները հարվածեցին “Գուստլոֆին”։
Թեեւ նավապետը հրամայեց առաջին հերթին փրկել կանանց եւ երեխաներին, առաջացած համընդհանուր խուճապի եւ հրմշտոցի մեջ առաջին զոհերը դարձան հենց կանայք ու վիրավորները։
Մեկ ժամում նավը եւ 9343 մարդ, մեծ մասը՝ կանայք եւ երեխաներ, անհետացան Բալթիկայի սառցե ջրերում։ Օգնության ազդանշանով “Գուստլոֆին” հասած գերմանական նավերը կարողացան փրկել միայն 1239 մարդու։
Մի քանի օր անց՝ փետրվարի 10-ին, նույն սուզանավը խորտակեց “Գեներալ ֆոն Շտոյբեն” նավ-հոսպիտալը, որն իր հետ ծովի հատակ տարավ Արեւլյան Պրուսիայից տարահանված 3500 վիրավոր զինվորի։ Մայիսի 6-ին խորհրդային Լ-3 սուզանավից տորպեդահարվեց “Գոյա” նավը, որի վրա կար մոտ 6000 փախստական։ Բոլորը զոհվեցին։ Ընդհանուր առմամբ “Հաննիբալ” օպերացիայի արդյունքում Արեւելյան Պրուսիայից տարահանվեց ավելի քան երկու միլիոն մարդ։
Այժմ լայների մնացորդները գտնվում են ջրասուզակների համար գրեթե անհասանելի խորության վրա։


Անձնական բնույթի շարժառիթներով


Ըստ մի շարք վկայությունների՝ փախստականներով նավի խորտակման ժամանակ Ս-13 սուզանավի ղեկավար, խորհրդային բանակի սպա Ալեքսանդր Մարինեսկոն ուներ ավելի շուտ անձնական, քան մարտական նպատակներ։
Մարինեսկոն խնդիրներ ուներ հրամանատարության հետ, եւ ասեկոսեներ էին պտտվում, թե նա ցանկացած պահի կարող է ձերբակալվել եւ աքսորվել։ Մարինեսկոն եկավ այն եզրակացության, որ “Վիլհելմ Գուստլոֆը” խորտակելու գործում ռազմական հաջողությունը կարող է իր անձնական խնդիրների լավագույն լուծումը դառնալ։ Բացի այդ, Մարինեսկոյին տրվել էր հստակ հրահանգ՝ խորտակել բոլոր նրանց, ով կփորձի խուսափել խորհրդային արդարացի վրեժխնդրությունից։ Հենց այդ էլ արեց Մարինեսկոն՝ առանց հետաքրքրվելու, թե ինչ նավ է դա, ում է տեղափոխում եւ ինչ նպատակներով։
Հաշվարկներն արդարացրին իրենց։ Ավելի քան ինը հազար գերմանացու ոչնչացման համար Մարինեսկոյին շնորհեցին Խորհրդային Միության հերոսի կոչում։


Աղետալի խորտակումներ


1914 թ. մայիսի 29-ին Կանադայի ափերի մոտ “Էմպրես օֆ Այլնեդ” կանադական լայները բախվեց “Ստորստադ” նորվեգական նավին։ Բախման պատճառը թանձր մառախուղն ու նավապետների չհամաձայնեցված գործողություններն էին։ Այս աղետի զոհ դարձավ 1012 մարդ։
1915 թ. հուլիսի 24-ին ԱՄՆ-ի Չիկագո գետում գերբեռնվածության հետեւանքով շրջվեց “Իսթլենդ” շոգենավը։ Պաշտոնական տվյալներով Չիկագոյում խեղդվեց 835 մարդ, այլ աղբյուրներով՝ գետից դուրս է բերվել ավելի քան 1300 դիակ։
1947 թ. հուլիսի 17-ին Բենգալյան ծոցի ջրերում փոթորկի ժամանակ խորտակվեց “Ռանդաս” լաստնավը՝ հետը տանելով 625 մարդկային կյանք։
1949 թ. հունվարի 27-ին Թայվանի նեղուցում իրար բախվեցին “Թայպին” եւ “Ցզին Յուան” չինական շոգենավերը։ Աղետի հետեւանքով զոհվեց շուրջ 1500 մարդ։
1968 թ. հոկտեմբերի 11-ին Ֆիլիպինների Մինդանաո կղզու մոտ ուժեղ փոթորկի պայմաններում մոլեգնող ալիքների զոհ դարձավ ավելի քան 500 ուղեւորով “Դեյմդենետ” լաստանավը։
1987 թ. դեկտեմբերի 20-ին “Դոնա Բաս” ֆիլիպինյան ջերմանավը բախվեց “Վիկտոր” լցանավին։ Երկու նավերի խորտակման հետեւանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։
1991 թ. դեկտեմբերի 15-ին բախվելով ստորջրյա ժայռերին՝ Կարմիր ծովում խորտակվեց “Սալեմ էքսպրես” եգիպտական ջերմանավը։ Ջրի զոհ դարձավ մոտ 950 ուխտագնաց։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`