ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Աղետ "փոթորիկների պարկում"

1950-ական թթ. վերջին Թեմզա գետում` Լոնդոնի Բաթերսի արվարձանի մոտակայքում սուզվեց մի նավ, որը բեռնված էր 200 տոննա նավթով։ Գետում լողացող հարյուրավոր կարապների փետուրներ ներծծվեցին սեւ հեղուկով։
Փրկարարական աշխատանքներին ձեռնամուխ եղան կենդանիների պաշտպանության կազմակերպությունն ու գետային ոստիկանությունը։ Թեմզայով դեսուդեն էին շարժվում տասնյակ մոտորանավակներ` կարապներին քշելով դեպի ափ, որտեղ նրանց սպասում էին փրկարար ծառայության աշխատակիցները։ Թռչուններին հանում էին ջրից եւ շտապօգնության մեքենաներով տեղափոխում կլինիկա։ Բայց շատ կարապների արդեն անհնար էր փրկել. փորձելով մաքրել փետուրները` կարապները մեծ քանակությամբ նավթ էին կուլ տվել։
Կենդանի մնացածներին մշակում էին հատուկ սարքով, որը փետուրներից հանում էր նավթը։ Հետո կարապներին մշակում էին օճառաջրով։ Բայց, չնայած բոլոր ջանքերին, մոտ հարյուր կարապ սատկեց։
Նորվեգացի ճանապարհորդող, "Ռա-1" եւ "Ռա-2" նավերի գիտական արշավների ղեկավար Տուր Հեյերդալը գրում էր, որ ճանապարհորդության ժամանակ 43 օրվա ընթացքում իրենք առաջ էին շարժվում նավթով ծածկված օվկիանոսով։ Նավթի երկու սանտիմետրանոց շերտը ծածկել էր 500 քառակուսի կիլոմետր օվկիանոսային տարածք։
Բանուկ ծովուղիներում հաճախ կարելի է հանդիպել նավերի մի տեսակի, որոնց արտաքին տեսքը զգալի տարբերվում է մյուսներից։ Այդ նավերը երկար են եւ համեմատաբար քիչ շինվածքներ ունեն տախտակամածի վրա։ Դրանք կոչվում են լցանավեր, որոնք նախատեսված են նավթի եւ նավթամթերքների տեղափոխման համար։ Դրանց մեջ հանդիպում են իսկական հսկաներ` հարյուր հազարավոր տոննա բեռնելու հնարավորությամբ։
Լցանավերն իրենց երթուղիները հաճախ իրականացնում են` առանց ուղեկից նավահանգիստներ մտնելու։ Լցանավերի նավաստիները կարող են երկար ժամանակ ափ չիջնել։ Նավում տեղադրված սարքերն օրական մինչեւ 40 տոննա անաղ ջուր են տալիս, սննդամթերքը ճամփորդության ընթացքում մի քանի անգամ հասցնում են ուղղաթիռներով։ Այսպիսով, գրեթե ողջ ճամփորդության ընթացքում նավաստիները տեսնում են միայն օվկիանոսի միապաղաղ լայնարձակ տարածքները։


"Փոթորիկների պարկում"

Ցավոք, չնայած գերարդիական սարքավորումներին եւ տեխնիկային, լցանավերի վթարներից չի հաջողվում խուսափել։ Հեղինակներ Մոնինի եւ Վոյտովի գրչին է պատկանում "Սեւ մակընթացություններ" գիրքը, որը լցանավերի վթարների յուրահատուկ հանրագիտարան է։ Գրքի էջերում նկարագրված է նաեւ 1978 թվականի ողբերգությունը, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի ափերի մոտ։ "Ամոկո Կադիզ" լցանավը Պարսից ծոցում բեռնել էր 100 հազար տոննա արաբական եւ 123 հազար տոննա իրանական հում նավթ։ Նավը ուղղություն վերցրեց դեպի հոլանդական Ռոտերդամ նավահանգիստը։ Մարտի 16-ի կեսօրին հերթափոխի ղեկակալը զեկուցեց նավապետին, որ նավը չի ենթարկվում ղեկին։ Այդ պահին "Ամոկո Կադիզը", մոտենալով Լա Մանշին, դեռ գտնվում էր Բիսկայան ծոցում, որը նավաստիներն անվանում են "փոթորիկների պարկ"։ Այստեղ մոլեգնում էր տասը բալանոց փոթորիկ։ Վիթխարի ալիքները պարբերաբար ծածկում էին տախտակամածը` սպառնալով շրջել երկաթյա հսկային։
Նավապետի հրամանով գործի անցած նորոգման մեխանիկները հավաստիացրին, որ արագորեն կվերացնեն անսարքությունը։ Բայց ժամանակը հոսում էր, իսկ ղեկի կառավարման թերությունները չէր հաջողվում վերացնել։ "Ամոկո Կադիզը" շարունակում էր անկառավարելի դարձած նավարկությունն ալեկոծվող օվկիանոսում։
Լրջորեն մտահոգված նավապետ Պասկալ Բերդարին ռադիոյով կապ հաստատեց նավատերերի հետ եւ հայտնեց նավի աղետալի դրության մասին։ Այս խոսակցությունը գաղտնի լսեց "Պացիֆիկ" արեւմտագերմանական փրկարար քարշակի ռադիոօպերատորը։
Արեւմտյան երկրների փրկարար նավերը սովորաբար դարանակալում են նավարկողների համար վտանգավոր վայրերում` հուսալով խոշոր պարգեւատրում ստանալ վթարված նավի փրկության համար։ Իսկ Բրետան թերակղզու հյուսիսարեւմտյան ափամերձ տարածքը վաղուց է վատ համբավի արժանացել` բազմաթիվ ստորջրյա ժայռերի ու ծանծաղուտների համար։ Ուստի եւ պատահական չէր, որ հենց այստեղ էր գտնվում իր "զոհին" սպասող "Պացիֆիկը"։
Վերջինիս նավապետը կապվեց "Ամոկո Կադիզի" հետ եւ փրկարարական պայմանագիր առաջարկեց։ Սակայն Բերդարին պատասխանեց, որ նման պայմանագրի համար հիմքեր դեռեւս չկան, այլ բան է հասարակ տեղափոխումը։ Մինչ նավապետերը շարունակում էին բանակցել, լցանավն ընդհուպ մոտեցավ Ուէսան կղզու ստորջրյա ժայռերին։ Հասկանալով ստեղծված անելանելի վիճակը` Բերդարին տեղի տվեց։ Բայց թանկարժեք րոպեներն արդեն կորսված էին։
Մեծ դժվարությամբ, փոթորկային եղանակի պայմաններում "Պացիֆիկը" սկսեց քարշակել լցանավը եւ կարողացավ պահել այն մոտ երեք ժամ։ Դրանից հետո ճոպանը չդիմացավ։ Նույն բախտին արժանացավ նաեւ երկրորդ ճոպանը։ Անկառավարելի "Ամոկո Կադիզը" բախվեց ժայռերին եւ ամուր "նստեց" ստորջրյա քարերի վրա։
Փրկարար քարշակները եւ լցանավին մոտեցած ձկնորսական նավերը անզոր էին փրկել նավթով բեռնված հսկային։ Ֆրանսիական ուղղաթիռների օգնությամբ "Ամոկո Կադիզի" ողջ անձնակազմը տեղափոխվեց անվտանգ վայր։


Նավթը ծովում

Մարտի 17-ի առավոտյան լքված լցանավը կոտրվեց երկու մասի։ Նավթը հորդեց ծով` արագ մոտենալով ափին։ Մասնագետների հաշվարկներով` մեկ օրում ծով թափվեց մոտ 80 հազար տոննա նավթ։ Գիշերը "Ամոկո Կադիզին" մոտեցավ "Դարինա" լցանավը, որը փորձեց քաշել հզոր ալիքներից ջախջախված նավի ամբարներում մնացած նավթը, բայց ապարդյուն։ "Սեւ մակընթացությունը" պարբերաբար ծածկում էր ափը։
Նապալմով նավթը վառելու առաջարկը միանգամից մերժվեց, քանի որ կրակից կարող էին տուժել ափամերձ շինությունները։ Ընդ որում, այդ միջոցով հնարավոր էր ոչնչացնել թափված նավթի ընդամենը 20 տոկոսը։ Աղտոտված ափի ողջ երկայնքով հազարավոր կամավորներ եւ զինվորներ փորձում էին ջրի մակերեսը մաքրել նավթից։ Մինչեւ մարտի 21-ը ծով էր արտահոսել ավելի քան 170 հազար տոննա նավթ։
Մյուս օրը փոթորիկն սկսեց հանդարտվել։ Օգտվելով կարճատեւ դադարից` "Ամոկո Կադիզի" վրա իջան մի խումբ մասնագետներ, որոնք փորձեցին փակել նավում գոյացած ճեղքերը կամ գոնե կազմակերպել մնացած նավթի տեղափոխումը։ Սակայն այս գործողությունները եւս չպսակվեցին հաջողությամբ։ Այսպիսով, ավելի քան 200 հազար տոննա նավթ հայտնվեց օվկիանոսում։ Լրագրողները "Ամոկո Կադիզի" վթարն անվանեցին դարի աղետ։ Քանի որ աղետը տեղի էր ունեցել անմիջապես ափերի մոտ, "սեւ մակընթացությունից" տուժեցին ֆրանսիական Բրետանի ափամերձ տարածքները։ Զգալի վնաս հասցվեց օվկիանոսի եւ ափամերձ տարածքների կենդանական ու բուսական աշխարհին։ Մինչ աղետն այս տարածքը ուներ զարգացած ձկնորսական ու ձկնաբուծական արդյունաբերություն։ Բացի այդ, Բրետանը կարեւոր դեր ունի նաեւ Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտում։ Ուստի իրենց եկամուտների աղբյուրից զրկվեցին ոչ միայն ձկնորսները, ջրիմուռներ հավաքողները, այլ նաեւ հյուրանոցների տերերն ու աշխատակիցները, առեւտրականներն ու վաճառականները։ Հետագայում մի տարեց ձկնորս ասում էր. – Ոչ ոք չի կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի այս ամենը վերականգնելու համար` հի՞նգ, թե՞ հիսուն տարի։ Ծովում կենդանի բան չի մնացել։ Մեզ համար դա իսկական ողբերգություն է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`