ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Ավազներում կորած բանակը

Տասներեքերորդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ուղեւորվելով Վենետիկից Պեկին, անապատում մի անսովոր երեւույթ է դիտարկել, որն այսպես է նկարագրել. "Սակայն այնտեղ ահա թե ինչ հրաշք կա. գնում ես այդ անապատով գիշերը, եւ եթե ինչ-որ մեկը հետ է մնում ընկերներից՝ քնելու կամ այլ գործի համար, եւ հետո փորձում է հասնել նրանց, սկսում է լսել ոգիների խոսակցությունն‚ ու նրան թվում է, թե ընկերներն են իր անունը տալիս, եւ հաճախ ոգիները նրան հասցնում են այնտեղ, որտեղից նա ելք չի գտնի"։

Բնության այս հետաքրքիր եւ նույնիսկ հանելուկային երեւույթը գիտնականները հետագայում անվանել են "երգող ավազներ"։ Դրանք բնորոշ են շատ անապատների, եւ դա‚ իրոք‚ շատ խորհրդավոր ու անսովոր երեւույթ է. երբ ավազները լանջերից ներքեւ են սահում, հատկապես չոր տեղերում (այսինքն արեւկող վայրերում), կախարդիչ ու դյութիչ ձայներ են հանում։
Սակայն ավելի հաճախ անապատները մարդուն բոլորովին այլ տիպի անակնկալներ են մատուցում, եւ այդ նույն ավազները մեծ ողբերգության պատճառ կարող են դառնալ։ Օրինակ, կարող են մի ակնթարթում ծաղկուն այգին լերկ ու տխուր վայրի վերածել։ Ավազի փոթորիկներն սկսվում են անսպասելի ու աննկատ։
...Ներդաշնակորեն զնգզնգացնելով զանգուլակները, որոնք կախված են ուղտերից, քարավանը‚ կարծես չուզենալով‚ մի հանգստավայրից մյուսն է տեղափոխվում։ Դեռ առավոտ է, բայց արդեն անտանելի շոգ է, կանգնած օդը՝ կարծես շոշափելի։ Հորիզոնում հազիվ նկատելի շերտ է երեւում, բայց փորձված քարավանապետն արդեն տեսել է այն եւ անհանգիստ նայում է թեթեւ մթագնած հորիզոնին։ Որոշ ժամանակ անց պղտոր-դեղին ծուխը բռնում է երկնքի կեսը։ Ուղտապանները գոռում են՝ ուղտերին մի տեղ հավաքելով։ Հազիվ են հասցնում բացել վրանները, երբ բոլորին ծածկում է ավազի փոթորիկը։ Միլիոնավոր ավազահատիկներ, անձրեւի նման, թափվում են վրանների վրա, մտրակում մարմնի բաց մասերը՝ մտնելով ծակոտիները։
Անծայրածիր Սահարայում՝ աշխարհի ամենամեծ անապատում, ավազի փոթորիկները հազվադեպ երեւույթ չեն։ Դրանք պատահում են ոչ միայն բուն անապատում, այլեւ հարակից փոքրիկ քաղաքներում, եւ անփորձ մարդուն կարող է թվալ, որ քամին ընդամենը երեխաների բարձրացրած փոշու հետ է խաղում։ Բայց մի քանի րոպե չանցած պարզվում է, որ հողն ամենուրեք է "փոշոտվել"։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մի հսկա գորգ է թափ տալիս, եւ ամեն հարվածի հետ փոշին ավելի ու ավելի է շատանում։
Ահա սլանում են փոշու շրջապտույտները, որոնք հանկարծ միանգամից վեր են թռչում եւ, գետնին զուգահեռ, խոշոր շիթերով առաջ սլանում։ Ավազը մտրակում է դեմք ու ձեռք, եւ դժվար է հասկանալ՝ հարվածնե՞րը, թե՞ գերտաքացած ավազահատիկներն են ցավ պատճառում։ Դեղին "տիղմը" բարձրանում է վեր, եւ օրը ցերեկով մի քանի տասնյակ կավե տնակները մխրճվում են ավազե մշուշի մեջ։

Այդպես եղել է նաեւ մ.թ.ա. 6-րդ դարում, երբ պարսից արքա Կամբիսը Աքեմենյանների դինաստիայից, որոշեց վրեժ լուծել եգիպտացիներից՝ փարավոն Ամազիսի կողմից հորը հասցրած վիրավորանքի համար։ Դեռեւս Կյուրոս Մեծի ստեղծած պարսկական բանակն ուժեղ հեծելազոր ուներ, սակայն հատուկ դերակատարությունը հետեւակինն էր։ Այն կազմված էր համայնքի ազատ անդամներից, չափազանց մարտունակ էր, եւ երկար ժամանակ պարսկական բանակը պարտություն չէր ճաշակել։
Հաղթանակը միդայացիների հանդեպ մտահոգել էր ողջ Հին աշխարհին։ Այդ պատճառով էլ փարավոն Ամազիսն առաջարկում է դաշինք ստեղծել Եգիպտոսի, Լիբիայի եւ Բաբելոնի միջեւ՝ ընդդեմ Պարսկաստանի։ Կյուրոսն առանձին-առանձին պարտության է մատնում Լիբիային ու Բաբելոնին, մնում է միայն Եգիպտոսը։ Սակայն այդ գործը մնում է Կյուրոսի որդուն՝ Կամբիսին, որը հայտնի էր իր դաժանությամբ եւ կասկածամտությամբ։ Բնավորության այդ գծերը հատկապես վառ էին արտահայտվում եգիպտացիների ու նրանց աստվածների հանդեպ։ Կամբիսը մ.թ.ա. 527 թվականին արշավանք է կազմակերպում դեպի Եգիպտոս եւ վերցնում Մեմփիսը։ Հաղթանակից հետո նա հրամայում է մահապատժի ենթարկել քաղաքի բոլոր կարկառուն դեմքերին, քանդել տաճարները, մտրակել քրմերին։

Մ.թ.ա. 524 թվականին Կամբիսն ամոնացիների դեմ 50-հազարանոց բանակ է ուղարկում։ Զորքերը դուրս են գալիս Թեբեից եւ բարեհաջող հասնում Խարգա օազիսը։ Այնտեղից նրանք ուղեւորվում են հյուսիս՝ Ամմոնիա, սակայն այդպես էլ տեղ չեն հասնում։ Հերոդոտոսի խոսքերով՝ ճանապարհին ավազի ուժեղ փոթորիկ է սկսվում, եւ ամբողջ բանակը կենդանի թաղվում է ավազուտներում։
Աղետի ստույգ տեղը գտնելուն ուղղված աշխատանքներն արդեն շատ տարիներ բազմաթիվ ուսումնասիրողների հանգիստ չեն տալիս։ Հատկապես հիմա, երբ գիտությունն առաջ է գնացել։ Սակայն ոչ մեկին մինչ օրս չի հաջողվել գտնել Կամբիսի բանակի վերջին հանգրվանը։ Գիտնականները վստահ են, որ չոր ավազի մեջ զինվորների սպառազինությունը, որն իրենից մեծ արժեք է ներկայացնում, հիանալի պահպանված կլինի։
Կամբիսի բանակի գաղտնիքը, սակայն, մինչեւ հիմա էլ մնում է չբացահայտված։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`