ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Աշխարհացունց աղետ


Ավելի քան 230 հազար զոհ


2004 թվականին մեր մոլորակում էլ ինչ աղետներ ասես տեղի չունեցան. երկրաշարժ ու փոթորիկ, ջրհեղեղ ու սողանք, գնացքների բախումներ, օդանավերի կործանում, տարաբնույթ պայթյուններ, համաճարակ ու ահաբեկություն... Կրկին զոհեր, հաշմված մարդիկ, նյութական կորուստներ, վիշտ։
Բայց այն, ինչ կատարեց դեկտեմբերի 26-ին Հարավարեւելյան Ասիայում` Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի առաջացրած ցունամին` բոլոր առումներով գերազանցեց տարվա աղետները։
Ցունամին հարվածեց տարածաշրջանի ութ երկրների (Ինդոնեզիա, Հնդկաստան, Թաիլանդ, Շրի Լանկա, Բանգլադեշ, Մյանմե, Մալդիվյան կղզիներ, Մալայզիա)։ Սա վերջին 40 տարվա ամենահզոր երկրաշարժն էր եւ ուժգնությամբ հինգերորդը` 1900 թվականից ի վեր։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Սումատրա կղզուց ոչ հեռու, ծովում, 40 կիլոմետր խորության վրա։ Ըստ ամերիկյան երկրաբանական ծառայության, երկրաշարժի ուժգնությունն այդ շրջանում կազմել է Ռիխտերի սանդղակով 8,9 մագնիտուդ։


Ցունամի


Երբ մեր մոլորակի վրա ստեղծվեց առաջին օվկիանոսը, մոտավորապես այդ ժամանակ էլ ծնվեց առաջին ցունամին։ Նախնադարյան մարդը ձգտում էր ապրել ջրի մոտ։ Հենց գետերի ու ծովերի ափերում էին կազմավորվում խոշոր բնակավայրերը, եւ այդ պատճառով են մարդիկ հին ժամանակներից բախվել այս զարմանալի ավերիչ երեւույթին։ Մեզ են հասել ոչ միայն հին լեգենդներ ու ավանդույթներ, որոնք պատմում են վիթխարի ալիքների մասին, այլեւ` նմանատիպ աղետների վերաբերյալ գրավոր վկայություններ։ Գիտնականները գտնում են, որ Կրետե կղզում գտնվող Ամնիսոս հնադարյան քաղաքի կործանումը (մոտավորապես մեր թվականությունից առաջ 1400 թվականին) կապված է հենց ցունամիի հսկայական ալիքի հարվածի հետ։
Ցունամին տարերային աղետ է, վտանգավոր հիդրոլոգիական երեւույթ։ Այս աղետալի երեւույթին տրված անվանումը շատ ճիշտ պատկերում է վիթխարի ալիքների առաջացման բնույթը։ Ճապոներեն “ցունամի” բառը կազմված է երկու հիերոգլիֆներից` “ցու”, որ նշանակում է “նավահանգիստ” եւ “նամի”` թարգմանաբար “մեծ ալիք”։ Եվ այսպես, “ցունամի”` “մեծ ալիք նավահանգստում”։
Այդ հսկայական ալիքներն առաջանում են այնպիսի երկրաշարժի հետեւանքով, որի էպիկենտրոնը գտնվում է օվկիանոսի (ծովի) հատակում։ Ափի մոտ ցունամիի բարձրությունը կարող է հասնել 10-30 մետրի եւ ափ նետվել մեծ արագությամբ։ Առավել վտանգի են ենթակա ծովերի ու օվկիանոսների ափերը։ Սակայն ցունամիից ապահովագրված չեն նաեւ ափերից հեռու գտնվող շրջանների բնակիչները, երբ երկրաշարժի հզոր էներգիան ստիպում է տատանվել ջրի վիթխարի զանգվածներին, որոնք ափ են նետվում հորձանքներով` իրենց ճանապարհին ամեն ինչ ոչնչացնելով։
Ցունամիի մոտենալը սարքերի միջոցով հնարավոր է հայտնաբերել միայն մի քանի ժամ առաջ։ Զգալիորեն ավելի վաղ, քան սարքերը, վերահաս աղետը զգում են կենդանիները. շներն ու կատուները, առնետները, մկները հեռանում են սարալանջներ, բարձրադիր վայրեր։ Այնպես որ նրանց վարքին ուշադիր հետեւելը մարդկանց կօգնի ժամանակին անհրաժեշտ միջոցների դիմել։
Ցունամին ծագում է 6-7 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում։ Ցունամիին նախորդում են`
ափից ջրի արագ հետ քաշվելը (լռում է ալեբախության ձայնը).
մակընթացության ժամանակ ջրի մակարդակի արագ իջնելը.
տեղատվության ժամանակ ջրի մակարդակի բարձրանալը.
լողացող սառույցի կամ այլ առարկաների արտասովոր տեղաշարժը։
Եթե տեղի է ունեցել վերը նշված ուժգնության երկրաշարժ ու այն տեւել է 20 եւ ավելի վայրկյան, ապա առաջին ալիքը կարող է մոտենալ արդեն 15-20 րոպե հետո։ Սովորաբար այդ ալիքն ամենահզորը չէ, առավել վտանգավորը հաջորդներից մեկն է։


Ինչո՞վ է վտանգավոր ցունամին


Բաց օվկիանոսում ցունամին չի կարող վնաս պատճառել։ Նրա ալիքներն այնքան երկար են, որ նույնիսկ որպես ալիքներ չեն ընկալվում. դրանց երկարությունը կազմում է 150-ից մինչեւ 400 կմ, երբեմն` հազար կմ։ Բաց ծովում ցունամիները նկատելի չեն, քանի որ դրանց բարձրությունը մի քանի տասնյակ սանտիմետր է կամ առավելագույնը մի քանի մետր։
Ծովային նավի վրա գտնվելով` դուք նույնիսկ չեք զգա, որ ձեր տակով անցավ ցունամի, բայց մոտենալով ափին, այդպիսի ալիքները սկսում են արագ աճել եւ վերածվել սարսափեցնող, ավերիչ ջրային սարերի` ուղղաձիգ լանջերով։
Ցունամիները խոր ալիքներ են, դրանք կլանում են ջրի շատ ավելի հզոր շերտ, քան քամու ալիքները, որոնք ծավալվում են միայն ծովի մակերեւույթի վրա, ոչ խորը։ Ցունամին ափին մոտենալիս` ալիքի էներգիան անցնում է ջրի առավել բարակ շերտին։ Միաժամանակ այդ տեղանքում խորությունը փոքրանալու եւ հատակին ջրի մասնիկների շփումը մեծանալու պատճառով ալիքը փոխում է իր ձեւը։
Քանի որ ցունամին շատ երկար ալիք է, ափին մոտենալիս այն դառնում է շատ բարձր։ Հենց ափի մոտ, հատակի անհավասարություններից ուժեղ արգելակվելով, ալիքն ստանում է անհամաչափ ձեւ եւ իր կատարը տապալում ափից բավական հեռու։
Սովորաբար ցունամին մեկ ալիքով չի սահմանափակվում, ավելի հաճախ դրանք լինում են 3-ից 10-ը։ Ուստի առաջին ալիքն անցնելուց հետո հանգստանալ չի կարելի. մեկուկես-երկու ժամվա ընթացքում կարող է վտանգը նորից ծագել։



Աղետի հետեւանքները


Ասիական աղետը փոխել է Եվրոպայի եւ Ասիայի քարտեզը

Գիտնականները շարունակում են ուսումնասիրել 2004 թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի ու ցունամիի հետեւանքները եւ հանգում են ծայրահեղ, ոչ մխիթարող եզրակացությունների։ Գերմանացի հետազոտողների կարծիքով` այս տարերային աղետն ավելի մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայի վրա, քան թվում է առաջին հայացքից։ Նրանք պնդում են, որ եվրոպական մայրցամաքը բարձրացել է 1 սմ-ով եւ հյուսիս է թեքվել 2 սմ-ով։
Առաջին ուժեղ ստորգետնյա ցնցումից հետո բարձր ճշգրտությամբ սարքավորումները ցույց տվեցին, որ Արեւմտյան Եվրոպայի երկրակեղեւը գրեթե 10 րոպե տատանվել է։ Սակայն տատանումների ամպլիտուդն այնքան աննշան է եղել, որ մարդիկ ոչինչ չեն զգացել։
Այնուամենայնիվ, Հարավարեւելյան Ասիայի քարտեզի փոփոխությունների համեմատ եվրոպականը չնչին է։ Տարերային աղետից քիչ անց հայտնի դարձավ, որ Սումատրան եւ այդ շրջանի այլ փոքր կղզիները 36 սմ-ով տեղափոխվել են հարավ-արեւմուտք։ Ենթադրվում է, որ որոշ կղզիներ նաեւ բարձրացել են։ Հնդիկ սեյսմոլոգների տվյալներով` Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ առաջացել է 30 մետր լայնությամբ ու 1 կիլոմետրից ավելի երկարությամբ ճեղք, եւ ողջ Հնդկաստանը տեղաշարժվել է դեպի եվրասիական պլատֆորմ։ Շատ են վնասվել Նիկոբարյան կղզիները, որոնք ավելի մոտ են գտնվել երկրաշարժի էպիկենտրոնին։ Թերեզա կղզին աղետի հետեւանքով բաժանվել է 2 մասի, իսկ Թրինքաթը` 3 մասի։


Ցունամին տեղաշարժել է Երկրի առանցքը


Հարավասիական աղետի պատճառների եւ հետեւանքների ուսումնասիրությամբ զբաղվում են նաեւ երկրաբանական ինստիտուտների գիտնականները։ Նրանց կարծիքով, նման ուժեղ ցունամին ազդում է նաեւ Երկրի առանցքի վրա։ Դա կարող է անհնարին թվալ, եթե մի պահ մտածենք մեր մոլորակի չափերի եւ զանգվածի մասին։ Սակայն իտալացի գիտնական Էնցո Բոշը բացատրում է, որ նմանատիպ աղետների հիմքում ընկած է խորքային զանգվածների տեղաշարժը, ինչը բերում է Երկրի մակերեւույթի փոփոխությունների եւ առանցքի աննշան տեղաշարժի։
Քիչ չի տուժել նաեւ բուսական եւ կենդանական աշխարհը։ Ջրի հսկայական ալիքը սրբել-տարել է ծովային թռչունների` ափին գտնվող բները եւ կենդանական աշխարհի փոքր ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ այս տարի նոր սերունդ չի լինի, իսկ կենդանիների թվաքանակը կվերականգնվի միայն 40-50 տարի հետո։ Բացի այդ, ծովային աղը ներծծվել է հողի մեջ եւ անհրաժեշտ է սպասել մինչեւ անձրեւները կմաքրեն այն։
Լուրջ կորուստներ են կրել նաեւ մարջանի խութերը։ Երկրաբանական տեսակետից ամենաքիչը ծովափերն են վնասվում, սակայն այստեղ, բուսականության ոչնչացման հետեւանքով, փոխվում է արեւային ճառագայթներն անդրադարձնելու ընդունակությունը։


Հնդկական օվկիանոսի աղետը կրճատել է օրը


Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տնօրեն Ռոման Վիլֆարդի պնդմամբ` վերոնշյալ հանգամանքների հետեւանքով կարող է կրճատվել օրվա տեւողությունըը։ Չի բացառվում, որ տեկտոնական պլատֆորմների նոր դասավորությունը կարող է փոքրացնել երկրագնդի տրամագիծը, ինչն իր հերթին կնպաստի, որ երկիրն ավելի արագ պտտվի իր առանցքի շուրջը։ Այս երեւույթը կնվազեցնի օրվա տեւողությունը մի քանի միլիվայրկյանով։
Միեւնույն ժամանակ որոշ գիտնականներ համաձայն չեն այս տեսակետին։ Ռուսաստանի ԳԱ թղթակից-անդամ Յուրի Օվսյուկը գտնում է, որ երկրի առանցքի տեղաշարժը լայնությունների փոփոխությունների մշտական գործընթաց է, որը հայտնաբերվել է անցյալ դարում, եւ նույնիսկ այսպիսի հզոր երկրաշարժը չէր կարող ազդել երկրի առանցքի վրա։


Համաճարակներ


Համաճարակների համար այժմ տուժած երկրներում ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները` ավերված են ջրատար եւ կոյուղու համակարգերը, կա խմելու ջրի պակաս, խոնավ ու շոգ եղանակ, զոհված մարդկանց եւ կենդանիների քայքայվող դիակներ եւ այլն։
Ցունամիից տուժած շրջաններում մշտական գրանցում ունեն այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են խոլերան, արեւադարձային մալարիան, տենդը, դեզինտերիան, տիֆը եւ այլն։
“Բժիշկներ առանց սահմանների” կազմակերպության տվյալներով Սումատրայում արձանագրվել է պրկախտի (փայտացում) 67 դեպք, սակայն այս թիվը շարունակում է աճել։


Սով


Ցունամիի հետեւանքով սովից կարող է 2 մլն մարդ մահանալ, քանի որ երկրաշարժից հետո պահպանված բերքի մնացորդները մասամբ ոչնչացրել են արեւադարձային անձրեւները։


Տնտեսական վնասներ


Տարածաշրջանում ամենամեծ վնասները կրել են ձկնարդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտները։ Չնայած դրան, փորձագետները մեծ զգուշությամբ են կանխատեսումներ անում, քանի որ վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունը մեծ կայունություն է ցուցաբերում զանազան աղետների նկատմամբ։

Օգտվելով մարդկանց դժբախտությունից

Շրի Լանկայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը զգուշացնում է, որ “Թամիլյան վագրեր” անջատողական խմբավորումն իր շարքերն է ներքաշում ցունամիի զոհերի որբ երեխաներին։ Պաշտոնապես արձանագրվել է 3 դեպք, սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել նրանց ազատելու համար։
Ապստամբ խմբավորումները խոչընդոտում են նաեւ հումանիտար օգնության բաշխմանը։


Խոշորագույն ցունամիներ

1737թ. Կամչատկա, Կուրիլյան կղզիներ, Սախալին։ Ալիքի բարձրությունը 20 մետրից ավելի։ Հարյուրավոր զոհեր։
1755 թ. Լիսաբոն, ալիքի բարձրությունը 15 մետր, 70 հազար զոհ։
1872 թ. Բենգալյան ծոց, ալիքի բարձրությունը 20 մետր, 20 հազար զոհ։
1883 թ. Կրակատաու կղզի, ալիքի բարձրությունը 35-40 մետր, զոհվեց 36 հազար մարդ։
1896 թ. Սանրիկու (Ճապոնիա), ալիքի բարձրությունը 15 մետր, ավելի քան 27 հազար զոհ։
1908 թ. Սիցիլիա, ալիքի բարձրությունը 10 մետր, ցունամիից ու երկրաշարժից զոհվեց 80 հազար մարդ։
1937 թ. Սանրիկու (Ճապոնիա), ալիքի բարձրությունը 8 մետր, զոհերի թիվը մոտ 3 հազար։
1944 թ.  Ռոնանկայ (Ճապոնիա), ալիքի բարձրությունը 10 մետր, մոտ հազար զոհ։
1946 թ.  Հավայան կղզիներ, ալիքի բարձրությունը 10 մետր, արագությունն օվկիանոսում` 700 կմ/ժ։ Զոհվեց 156 մարդ։
1952 թ. Կամչատկա, Կուրիլյան կղզիներ, Ճապոնիա, ալիքի բարձրությունը` 8-18 մետր, արագությունը` 500 կմ/ժ։ Հարյուրավոր զոհեր։
 1953 թ.  Ալյասկա, ալիքի բարձրությունը 17-35 մետր, արագությունը` ավելի քան 700 կմ/ժ։ Տասնյակ զոհեր։
 1960 թ.   Չիլի, երեք խումբ ալիքներ, առավել մեծ արագությունը` 700 կմ/ժ։ Ավելի քան 200 զոհ։
 1979 թ.  Կոլումբիա, ալիքի բարձրությունը` 5 մետր։ Զոհվեց 125 մարդ։

    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`