ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Արդյունաբերական ցեղասպանություն

Խորհրդային լրագրող Վ. Ցվետովը երկար ժամանակ աշխատել է Ճապոնիայում։ Նա լավ գիտեր ու սիրում էր Ծագող արեւի երկիրը, որը հիացմունքով նկարագրել է իր գրքերում։ Բայց այդ գրքերից առանձնանում է "Թունավորողները "Տիսսոյից"" աշխատությունը, որտեղ հեղինակը ամենայն մանրամասնությամբ պատմում է Կյուսյու կղզու արեւելքում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգության մասին։ Այստեղ էր գտնվում Մինամատա ձկնորսական գյուղը։
Կար ժամանակ, երբ մարդիկ կերակրում էին ձկներին, իսկ ձկները` մարդկանց։ Կանայք շերամից ու բրնձի կտրվածքից խայծ էին պատրաստում, որը տղամարդիկ ծով էին տանում։ Սկսվում էր որսի շրջանը, եւ մարդիկ տուն էին վերադառնում երկայնաձկով, ծովատառեխով ու ծովախեցգետնով լի նավակներով։ Այդ բարեբեր վայրում նավակները երբեմն այնքան պերկես էին բարձում, որ թվում էր, թե ոսկե սարեր են շարժվում դեպի ափ։ Տեղաբնակները հավատում էին, որ ինքը Դայկոտուն` հաջողության ու հարստության աստվածն է այցելում իրենց։
Ձուկը կար, ուրեմն ուրախություն էլ կար։ Ափին դիմավորողները փչում էին խեցիների մեջ եւ պարում այդ ոչ բարդ երաժշտության տակ։ Ցանցով բռնված խեցգետինները բացված ծաղիկների էին նման։ Ինչպիսի գեղեցկություն։ Բայց այդ գեղեցկությունն էլ իր հետ հիվանդություն բերեց, ապա` նաեւ մահ։
Սկզբում ձուկը պարզապես պակասեց։ Հենց ձուկն էր, որ բերեց հիվանդությունը, որը գյուղի անունով կոչվեց "մինամատա", որով էլ մտավ բժշկական տեղեկատուների մեջ։ Աղետի առաջին նշանները հանելուկային ու տարօրինակ էին։ Անհայտ ախտը առաջանում էր վերջույթների մկանների ատրոֆիա, խոսելու անկարողություն, ուղեղի կաթված։ Բայց ամեն ինչ այլ կերպ սկսվեց…
Ամենից առաջ գյուղում կատաղեցին կատուները։ Դրանք կատաղի ոռնում էին, նետվում փողոցի մի ծայրից մյուսը, հարձակվում մարդկանց վրա, ապա ջուրը նետվում ու խեղդվում։ Ճայերը սլանում էին վեր, մեկ էլ հանկարծակի ծալում էին թեւերը եւ, անշնչացած, քարի պես ցած ընկնում։ Պերկեսները դեպի ափ էին լողում, բայց այնքան անուժ էին, որ երեխաները ձեռքով հեշտությամբ բռնում էին դրանց։
Բայց հետո "կատվային" մոլեգնությամբ վարակվեցին նաեւ մարդիկ։ Կումամոտո պրեֆեկտուրայի բժիշկները փաստեցին, որ հիվանդների ուղեղը ախտահարված է ինչ-որ ծանր մետաղով։ Եվ այդ ժամանակ հետաքննողների հայացքները դարձան դեպի  Մինամատայի ծոցը, որտեղ թափվում էր "Տիսսո" գործարանի արդյունաբերական թափոններով աղտոտված ջուրը։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ծովում` ջրանցքի գետաբերանի մոտ, երկաթի, սնդիկի, կապարի, սելենի, թալիումի եւ մանգանի մասնիկներ կան։
"Տիսսո" ընկերությունը զայրացած մերժեց այս ուսումնասիրության արդյունքները եւ այն մեղադրանքը, որ Մինատամա ծոցի աղտոտվածության պատճառը իրենց գործարանն է։ Ավելին, ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց արտադրության մեջ թունավոր նյութեր չեն օգտագործվում։ Այս սուտն էլ նրանց մատնեց։ Բժիշկների պահանջով գործարանը ծոցից ջրանցք անցկացրեց, եւ 1958 թվականի սեպտեմբերից թափոնները սկսեցին լցվել գետը, որն անցնում էր գյուղի միջով։ Երեք ամիս անց հիվանդությունը անկողնուն գամեց գետի ափին բնակվող համարյա բոլոր մարդկանց։
 Մինիմատայի գործարանը հին ձեռնարկություն է։ Այն կառուցվել է 1908 թվականին։ Սկզբում գյուղի բնակիչները ուրախանում էին, քանի որ դա նշանակում էր աշխատանք բոլոր գործազուրկների համար, դա նշանակում էր, որ տղամարդիկ այլեւս ստիպված չէին լինի արտագնա աշխատանքի մեկնել, իսկ կանայք` վաճառել իրենց` ընտանիքը կերակրելու համար։
1908 թվականին գործարանը 15 տոննա կարբիդ արտադրեց` այն ժամանակների համար հսկայկան ծավալներ։ Հաջորդ տարին այստեղ սկսեցին ամոնիակի սուլֆատ արտադրել։ Արտադրության ծավալները տարեցտարի աճում էին, եւ արդեն 1920-ականների կեսերին Մինիմատայի ծոցում առաջին անգամ սատկած ձուկ դուրս ելավ ջրի երես։ Հետո այդ դեպքերը հաճախակի դարձան, բայց "Տիսսոն" ձկնորսներին փախհատուցում էր վճարում։
1944 թվականին, երբ ընկերության հիմնադիր Դզյուն Նոգուտին մահացավ, ոչ ոք չգիտեր, թե հանցագործությունների ինչ երկար շարք նա իր հետ գերեզման տարավ։ Բայց ճապոնացիների հիշողության մեջ նրա անունն ընդմիշտ կապված մնաց "մինիմատայի հիվանդության" հետ, որը մարդկանց` շրջակա միջավայրի աղտոտվածության հետեւանքով հիվանանալու առաջին դեպքն էր։
Մասնագետների տվյալներով, 1960-ականների վերջերին Կումամոտո եւ Կագոսիմա պրեֆեկտուրաներում այս կամ այն չափով հիվանդ էր մոտ 100 հազար մարդ։ Նույն գյուղի ձկնորսների ու գյուղացիների մոտ նկատվում էին լսողության ու տեսողության խանգարումներ, խախտված էր զգայարնների աշխատանքը, երեխաների 6 տոկոսը ծնվում էր ուղեղի կաթվածով։
1950 թվականին գործարանում մեծ թափ ստացավ ացետալդեգիդի արտադրությունը, եւ սնդիկի արտանետման ծավալը հասավ իր գագաթնակետին։ Ընկերությունը կարող էր իր եկամուտների ընդամենը 3 տոկոսը ծախսելով մաքրել ծոցը եւ կանխել վերահաս արհավիրքը։ Բայց…
1959 թվականին Կումամոտոյի համալսարանի բժիշկների բացահայտումները հիվանդության իրական պատճառների մասին ցնցեց ողջ երկիրը։ Գործարանի անվտանգության աշխատակիցներն այլեւս անկարող էին արգելել ամեն ամիս հայտնվող բազմապիսի ու բազմաթիվ ստուգող հանձնաժողովների մուտքը։ Մարդիկ ապշեցին իմանալով, որ Միանամատայի ծոցից բերված ծովախեցգետիններում սնդիկի պարունակությունը 35.7 ռռմ է, ավելի մանրերում` 5.6 ռռմ։ Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությունը ձկներում սնդիկի թույլատրելի քանակությունը համարում է 0.4 ռռմ-ն։ Իսկ երբ չափեցին գետաբերանում սնդիկի քանակությունը, պարզվեց, որ այստեղ դրա խտությունը 2010 ռռմ է։
Այսպիսի շոկից հետո իշխանությունները վերջապես գործի անցան։ Բայց նրանք չփակեցին գործարանը, ինչը ենթադրվում էր։ Նրանք նույնիսկ պատասխանատվության չենթարկեցին  "Տիսսո" ընկերությանը։ Կումամոտո պրեֆեկտուրայի տնտեսական դեպարտամենտը պարզապես արգելեց Մինամատայի ծովամթերքի վաճառքը։ Ինքը` ընկերությունը հայտարարեց, որ 2-րդ Համաշխարհայինի ժամանակ ամերիկյան ռմբարկուները ծոցում ռազմամթերքով բեռնված տրանսպորտ են խորտակել, եւ ջրի աղտոտության պատճառը պայթուցիկ նյութերի սփռումն է եղել։ Եց քանի որ գործարանն աշխատում էր երկրի պաշտպանության համար, ապա ծոցի մաքրումը պետք է իրականացներ պետությունը։
Ճապոնիան 21-րդ դար մուտք գործեց  որպես տեխնիկապես գերհզոր պետություն` ամենախոշոր տանկերները, ամենաբարձր շենքները, ամենաարագ գնացքները, ամենափոքր կոմպյուտերները… Սակայն, երբ եկավ խելահեղ տեխնիկական առաջընթացի արդյունքները ի մի բերելու ժամանակը, ճապոնացիները ստիպված էին խոստովանել, որ ավելի շատ կորցրել են, քան ձեռք բերել։
Տոգոնուրա  ծոցում, օրինակ, 1967 թվականից ի վեր ոչ ոք չի համարձակվում լողալ։ Ջուրն այստեղ կարմարաշագանակագույն է քիմիական թափոններից։ Ձկնորսները որսի համար 50-60 կմ հեռու են գնում, բայց այստեղ էլ նրանց տարօրինակ ձկներ են հանդիպում։ Ծոցից դուրս է գալիս Ուրուի գետը, որը "հրաշք" են անվանում։ Մի անգամ լրագրողները գետի ջրում ֆոտոժապավեն են երեւակել։ Հարեւան թղթի գործարանի շնորհիվ գետի ջուրը երեւակող է դարձել։
1976 թվականին Ցուսիմա կղզու բնակիչների մոտ առաջին անգամ «իտայ-իտայ» հիվանդության ախտանիշներ ի հայտ եկան։ Հիվանդությունը կադմիումով թունավորման հետեւանք է։
Մինիմատա գյուղի բնակիչները "Տիսսո" ընկերությանը դատի տվեցին։ Դատավարության վերջը դեռ չի երեւում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`