ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Ամենաերկրաշարժաշատ տարին

1976 թվականն իրոք որ երկրաշարժերի պատմության մեջ ամենաողբերգականն էր։ ՄԱԿ-ի` Աղետների զոհերի օգնության հարցերով զբաղվող բյուրոյի տվյալներով, այդ տարվա 12 ամիսների ընթացքում երկրագնդի վրա 162 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից 12-ը հատկապես հզոր էին, իսկ 3-ը` պարզապես ավերիչ։
Ամեն ինչ սկսվեց Գվատեմալայից (Կենտրոնական Ամերիկա), որը բառացիորեն ճեղքվել էր մեջտեղից, քանի որ գտնվում էր Հյուսիսամերիկյան եւ Կարիբյան սեյսմիկ սալերի միջեւ։ Դրանց մաս կազմող Մոտագուայի խզվածքի երկարությունը 300 կմ էր։
Երկրաշարժը մայրաքաղաքում սկսվեց փետրվարի 4-ին` տեղական ժամանակով 3։30-ին։ Ցնցումներն ուղեկցվում էին բազմաթիվ սողանքներով, քանի որ սարահարթն այստեղ հատվում էր  զառիթափ լանջեր ունեցող հեղեղատներով։ Հիմքի հորիզոնական տեղաշարժերը երեք մետրի էին հասնում, որի արդյունքում առաջացել էին մինչեւ 9 մ լայնությամբ ճեղքեր։ Տուժել էր ավելի քան 9 հազար քառակուսի կմ մակերեսով տարածք։
Հիմքի ուժեղ ցնցումները տեւել են ընդամենը 30 վայրկյան, բայց ավերածությունները սահմռկեցուցիչ էին։ Հատկապես տուժել էր  Գվատեմալա քաղաքը` երկրի կենտրոնը, թեւ շենքերն այստեղ կառուցված էին տեղի սեյսմիկ ակտիվությանը համապատասխան։ Տասնյակ գյուղերում ու բնակավայրերում հիմնահատակ ավերվել էին կավե շինությունները։ Օրինակ, Էլ-Պրոգրեսո գյուղում կանգուն շինություն ընդհանրապես չէր մնացել։ Էլեկտրամատակարարման ու հեռախոսային գծերի խաթարումները, ինչպես նաեւ քանդված մայրուղիներն ու կամուրջները ողջ մնացածներին կտրել էին մնացած աշխարհից։ Փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին խոչընդոտում էին հազարավոր սողանքները։
Գվատեմալայում` երկրակեղեւի տեղաշարժի ու բեկման հետեւանքով ժայթքեցին միանգամից 3 հրաբուխներ։ Երկրաշարժը կյանքի կոչեց հրաբուխների մի երկար շղթայի` Խաղաղ օվկիանոսի ափերի երկայնքով։
Տարերքը 22 հազար մարդու կյանք խլեց, մոտ 80 հազարը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բնակչության մեկ հինգերորդը` ավելի քան 1 միլիոն մարդ,մնաց բաց երկնքի տակ  ` առանց հագուստի ու սննդի։
Մայիսի 7-ի գիշերը հզոր ստորգետնյա տարերքը ցնցեց Իտալիայի հյուսիս-արեւելքը։ Էպիկենտրոնը գտնվում էր Տոլմեմեցցո ոչ մեծ քաղաքի մոտ, իսկ օջախը երկրակեղեւին բավական մոտ էր։  87 ցնցումների արդյունքում զոհվեց 5000 մարդ, 150 հազարը մնաց անօթեւան։ Գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը միլիոնավոր լիրերի կորուստներ կրեցին։
Երկրաշարժերի գիծը հասավ  նաեւ Արեւելյան Եվրոպա. իրար հետեւից ցնցվում էին Լեհաստանն ու Հարավսլավիան։ Հզորագույն հարվածը սակայն `6.5 մագնիտուդ բաժին ընկավ Գերմանիային։


Կոբեի երկրաշարժը


1995 թվականի հունվարի 17-ի վաղ առավոտյան անսպասելիորեն ցնցվեց ճապոնական Հոնսյու կղզում տեղակայված Օսակա ու Կոբե քաղաքների միջեւ ընկած տարածքը։ Հողը ցնցվեց այնպիսի ուժգնությամբ, որ այդ ցնցումների արձագանքը տարածվեց ողջ երկրագնդով մեկ։
Ձմռան ցուրտ այդ օրը մարդիկ դեռ քնած էին, բայց տարերքը նրանց շատ շուտով ոտքի հանեց։ Շատերը` կիսաքնած- կիսարթուն, չէին էլ հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Քչերն անմիջապես գլխի ընկան, որ պետք է փողոց վազել։ Դրսում, սակայն, նրանց այլ փորձություններ էին սպասում. ասֆալտն ուռչում ու ճեղքվում էր աչքերի առաջ, տները կորում էին այդ ճեղքերում, պատշգամբները կախված էին մնում հիմնասյուների վրա միայն։ Գետնի տակից տաք ջրի շիթեր էին ժայթքում, առկայծում էին կտրված էլէկտրալարերը, մետրոյի կայարաններն ավերված էին։ Քաղաքի կենտրոնը ավերակների էր վերածվել։
Երկրաշարժը տեւել էր 20 վայրկյան, իսկ ուժգնությունը կազմել էր 7.2 մագնիտուդ։ Ընդամենը 20 վայրկյան, որի հետեւանքները վերացնելու եւ առավել եւս դրանք մոռանալու համար տարիներ պետք եղան։ Երկու քաղաքներն էլ պրակտիկորեն կտրված էին աշխարհից։ Հատկապես տուժել էր Կոբեն։ Այդ ծաղկուն, ժամանակակից քաղաքը ճապոնացիների հպարտությունն էր։ Այն ուներ 1.5 միլիոնանոց բնակչություն, քիմիական արդյունաբերության ու նավաշինության խոշոր կենտրոն էր։ Այդ ամենը 20 վայրկյանում վերածվեց փոշու եւ շինարարական աղբի։
Նույն վայրկյանին Կոբեի տարբեր անկյուններում հրդեհներ բռնկվեցին, որոնք հանգցնել հնարավոր չէր` քաղաքի կենտրոնական փողոցներով երթեւեկելն անհնար էր։ Բացի այդ ավերված էր ջրամատակարարման ցանցը։ Չէր աշխատում հեռախոսային կապը, անհետացել էին խանութները, իսկ նրանց հետ միասին արդյունաբերական ու մթերային բոլոր ապրանքները։ Բնակելի եւ ադմինիստրատիվ շենքերի մեկ երրորդը այնպես էր ավերվել, որ դրանք վերականգնելն այլեւս անհնար էր։ Որոշ շենքեր ընդհանրապես անհետացել էին։ Կոբեի 300 հազար բնակիչ մնացել էր անօթեւան։
1995 թվականի հունվարյան այդ առավոտյան տեղի ունեցավ Ճապոնիայի ամենաուժեղ երկրաշարժը` 1923 թվականից հետո։ Նախնական հաշվարկներով զոհվել էր ավելի քան 6000 մարդ,  ավերակներից դուրս էին բերվել 26 000-ը, որոնք բոլորն էլ բուժօգնության կարիք ունեին։
Երկրաշարժի հասցրած նյութական վնասը գնահատվել է 100 միլիարդ դոլար։ Ավերվել էին, ոչ միայ շենքերն ու շինությունները, այլեւ ավտոմայրուղիները, գազա եւ ջրամատակարարման ցանցերը։ Քաղաքը կաթվածահար էր եղել։ Շարքից դուրս էին եկել սեյսմակայուն համարվող բոլոր երկաթուղային ու ավտոմագսիտրալները։ Չէին աշխատում ռադիոն ու հեռուստատեսությունը։ Քանդվել էր նույնիսկ Խանշին բետոնե մայրուղին, որը ինժեներական շինարարության արվեստի գլուխգործոց էր համարվում։ Մասնագետների վստահմամբ, այն կարող էր 8 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժի դիմանալ։
Ճապոնիայի կառավարության համար դժվարին օրեր սկսվեցին։ Սկզբում ինֆորմացիան ստացվում էր միայն ռադիոյով։ Կոբե հասնել հնարավոր չէր` մոտակա օդանավակայանները չէին աշխատում, ավտոմայրուղիները քաղաք չհասած ընդհատվում էին։ Օրերն անցնում էին, իսկ աղետյալ քաղաքը ոչ մի օգնություն չէր ստանում։ Ամեն մեկն ինքն էր իր ճարը տեսնում։ Կոբեի բնակիչները այդպես էլ կարծում էին, որ  Տոկիում մոռացել են իրենց մասին։ 
Անցավ 6 ամիս, եւ իրավիճակը սկսեց շտկվել, թեեւ 17 հազար մարդ շարունակում էր բաց երկնքի տակ ապրել։ Որքան էլ, որ զարմանալի էր քաղաքի կառավարումն իր վրա վերցրեց “Յակուդզա” մաֆիոզ խումբը, որը մինչ երկրաշարժը վերահսկում էր խաղային բիզնեսը։ Մաֆիոզները մարդկանց անվճար սննդամթերք էին բաժանում, զբաղվում գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի ցանցերի վերանորոգմամբ։
Ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիայի կառավարությունը զգալի միջոցներ տրամադրեց երկրաշարժերի առաջացման պատճառներն ուսումնասիրելու եւ ստորգետնյա ցնցումները կանխատեսելու համար։ Ըստ ճապոնական քաղաքական գործիչների, ավելի էժան է նստում երկրի տեկտոնական տեղաշարժերի կանխատեսումը, քան ավերված բնակավայրերի վերականգնումը։ Եթե Ճապոնիայի եւ Հայաստանի սեյսմոլոգներն արդեն հստակ պատկերացում ունեն իրենց երկրներին սպառնացող երկրաշարժերի մասին` երկարաժամկետ կանխատեսումների տեսքով, ապա կարճաժամկետ կանխատեսումները դեռ մնում են որպես երկարաժամկետ երազանք։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`