ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Մոլեգնած ալիքներ Պետերբուրգում

piter1824 թվականի նոյեմբերի 6-ի մռայլ առավոտը վատ եղանակ էր խոստանում։ Երեկոյան անձրեւն ու թափանցող սառը քամին էլ ավելի ուժեղացան՝ Պետերբուրգին սպառնալով աղետալի հետեւանքներով։ Թեեւ ժողովրդի մեջ տարածված շատ նախանշաններ աղետ էին կանխագուշակել այդ օրվանից դեռ մի քանի ամիս առաջ։ Ամռանը Քարե կղզու մոտ գտնվող մեծ քարն ամբողջությամբ ջրածածկվել էր, ինչը աշնանը ջրի մակարդակի բարձրացման նախանշան էր։ Կարծես նախազգալով մոտեցող աղետը՝ մրջյուններն իրենց ձմեռային “պահեստները” պատրաստել էին բարձրադիր վայրերում։ Նոյեմբերի 7-ից մի քանի օր առաջ հայտնի ֆիզիկոս Ռոսպինին նկատեց, որ իր ծանրաչափերը չտեսնված ցածր ճնշում են ցույց տալիս։ Խեղճ գիտնականն այնքան վրդովվեց, որ անգամ փորձեց ինքնասպան լինել։ Գրեթե բոլոր տներում առնետներն ու մկները նկուղներից տեղափոխվեցին ձեղնահարկ։
Զարմանալի է, բայց Պետերբուրգի բնակիչների մեծ մասն անհոգ թեթեւամտությամբ արհամարհում էր քամու հրեշավոր ուժգնացումը։ Առավոտյան, երբ փողոցներում հայտնվեցին իրենց գործերին շտապող մարդիկ, քամին արդեն վերածվել էր սարսափելի մի փոթորկի, որն անհավատալի թեթեւությամբ պոկում էր տների տանիքները եւ արմատախիլ անում դարավոր ծառերը։ Ժամը 10-ի սահմանններում, չնայած փոթորկի դաժան հարվածներին, հետաքրքրասերների հոծ բազմությունը հավաքվել էր Նեւայի ափերին՝ տեսնելու, թե ինչպես են բարձրանում գետի փրփրակալած ալիքները եւ ահասարսուռ դղրդոցով բախվում գրանիտե ափերին։ Նեւայի ջուրը, հետզհետե բարձրանալով, լցրեց ջրանցքները եւ ստորգետնյա խողովակներով լցվեց քաղաքի փողոցներ։ Ընդամենը երկու ժամվա մեջ քաղաքի երկու երրորդն անցավ ջրի տակ։
Ջուրը հեղեղում էր տների առաջին հարկերը, շինությունները, ջարդում էր ցանկապատերն ու պարիսպները, ջրանցքների կամուրջները, փողոցային լապտերների սյուները, փշրում պատուհանների ապակիները, դռները, բազրիքները։ Փոթորկի ահավոր աղմուկի մեջ լսվում էին մարդկանց հասուհատ ճիչեր, ձիերի վրնջոց, կովերի բառաչ ու շների հաչոց։
Գետերի վերածված փողոցներով դեսուդեն էին լողում նավակներ ու լաստեր։ Չորս կողմից օգնության աղաչանքներ էին լսվում։ Բայց քամին այնքան ուժեղ էր եւ կործանիչ, որ հաճախ փրկողներն իրենք էին ստիպված փրկություն փնտրել։
Գազազած Նեւան մի սարսափելի ուժ էր ստացել։ Գետի հոսանքը մեծ արագությամբ առաջ էր տանում ամեն ինչ՝ ծղոտով, փայտով, ածուխով բեռնված նավեր ու նավակներ, լաստեր, շինությունների ու տների ավերակներ։ Ականատեսներից մեկի վկայությամբ՝ Նեւայի ջուրը եռում էր, ինչպես կաթսայում, ալիքները տակնուվրա էին անում առափնյա բոլոր շինությունները, փոթորիկը խաղում էր տանիքներից պոկած երկաթյա հսկայական թիթեղներով։
Ժամը երեքի կողմերը ջուրը հանկարծակի սկսեց նահանջել։ Թվում էր՝ Պետերբուրգի բնակիչները կարող էին մի պահ շունչ քաշել, սակայն արդեն հաջորդ օրն առավոտյան նրանց սպասում էր եղանակի հերթական տհաճ անակնկալը՝ ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Սառնամանիքն առաջինները սեփական մաշկի վրա զգացին նրանք, ովքեր ջրհեղեղից հետո անտուն մնալով՝ ապաստան էին գտել տանիքների ու ծառերի վրա։ Նրանք ոչ սնունդ ունեին, ոչ էլ տաք հագուստ։
Քաղաքում ջրի զոհ դարձավ ավելի քան երեք հազար մարդ, հիմնականում՝ ցածր խավից։ Բայց ողջ մնացածներն էլ քիչ էին տարբերվում մեռածներից։ Մարդիկ տանջալլուկ էին եղել ալիքների դեմ անհավասար պայքարից։ Մոտեցող ձմեռը սպառնում էր սառնամանիքով ու նոր տանջանքներով։
Պետերբուրգի գոյության երեք հարյուր տարվա պատմության ընթացքում գրանցվել է տարբեր ծավալների 302 ջրհեղեղ։ Վերջին խոշոր հեղեղումը 1999 թվականի նոյեմբերի 30-ին էր, երբ քաղաքին հասցվեց 50 միլիոն ռուբլու վնաս։
Նոր, 2007 թվականի առաջին իսկ երկու շաբաթվա ընթացքում տարերքը մի քանի տհաճ անակնկալ մատուցեց Պետերբուրգին։ Հունվարի 10-18-ին Նեւայի մակարդակը բարձրացավ ավելի քան երկու մետրով։



    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`