ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Խելագարության հասցնող արշավներ

Երբ ճամփա են ընկնում ոչ պրոֆեսիոնալները

Էքստրեմալ իրավիճակներում մարդու վարքի մասին խոսելիս դժվար է չհիշել այն արշավների պատմությունները, երբ իրավիճակի չիմացության ու սեփական սխալ գործողություների զոհեր են դարձել տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր մարդիկ։

Այս պատմության մեջ մենք կանդրդառնանք միայն երեք նման իրավիճակի, քանի որ դրանք առավել հայտնի են։ Իսկ, իրականում, դրանք բազմաթիվ են եղել, երբեմն էլ ավելի ողբերգական ավարտով։


Չկայացած ինքնասպանություն

Անմիջապես ճշտնեք, որ տվյալ "մեծ արշավը" այդպես էլ տեղի չունեցավ, եւ այդ պատճառով էլ դրա մասնակիցները ողջ մնացին։ Սակայն նան բարեհաջող "ավարտի" համար այն պարտական է միայն փորձառու եւ հեղինակավոր մարդու միջամտության շնորհիվ։  

Դա տեղի ունեցավ 1934 թ. սկզբին։ "Չելյուսկին" շոգենավը, որն Արկտիկայով առաջին բեռնափոխադրումն էր իրականացնում նորաբաց Հյուսիսային ծովային ճանապարհով, Չուկոտյան ծովում վնասվել էր սառույցներին բախվելուց։ Փետրվարի 13-ին սառցե դաշտերը ճզմել էին նավի կորպուսը։ Անձնակազմի անդամներն ու ուղեւորները հասցրել էին լքել նավն ու տեղափոխվել սառույցների վրա` մինչեւ նավի սուզվելը։ Արկտիկական սառույցներին էր հայտնվել 104 մարդ` ծովայիններ, բեւեռագետներ եւ հյուսիսային շինհրապարակներ ուղեւորվող բանվորների բրիգադներ։ Նաեւ կանայք ու երեխաներ կային։

Փրկվածները ձեռնամուխ եղան ճամբար խփելու գործին։ Բարեբախտաբար հասցրել էին բավականաչափ իրեր ու սնունդ իջեցնել նավից։ Մի կերպ տեղավորվելուց ու տաքանալուց հետո բարձրացրի մի տարամաբանական հարց. ինչ անել։  Շատերն առաջարկում էին թողնել այդ մահացու վայրն ու սառույցների վրայով դահուկներով սահել դեպի մայրցամաք, որն ընդամենը 150 կմ էր հեռու, իսկ այնտեղից մի որեւէ չուկոտյան բնակավայր արդեն հեռու չի լինի։

Բեւեռագետներն այդ գաղափարը չընդունեցին, սակայն, այն դուր եկավ որոշ ծովայինները, իսկ բանվորներն արդեն սկսեցին պատրաստություն տեսնել` մեկ-երկու օրից ճանապարհ ընկնելու համար։ Ծրագիրը հետեւյակն էր. Թեթեւ սահնակներ պատրաստել, դրանց վրա բեռնել վրաններն ու սնունդը եւ հետեւից քաշ տալ այդ ամենը։ Ամբողջ ճանապարհը, ըստ հաշվարկների, պետք է մեկ շաբաթ տեւեր, ծայրահեղ` երկու։  

-Ես մի օրում տասը, նույնիսկ տասնհինգ վերստ կանցեմ, - վստահեցնում էր փայտագործներից մեկը, - երկու շաբաթից ափին կլինեմ։ 

Ստիպված էր խառնվել արշավի ղեկավար, պրոֆեսոր Օտտո Շմիդտը։ Նա շինարարներին հարցրեց, թե ինչ է նրանց հայտնի սառույցների վրայով ճամփորդելու մասին։

Մասնակիցներից մեկի հիշողությունների համաձայն, Շմիդտն խոսակցությունն այս ուղղությամբ տարավ։ Շինարարների մեծ մասը հյուսիսցիներ էին կամ սիբիրցիներ, բայց արդյոք նրանցից որեւէ մեկը ինչ-որ բան գիտի Հեռավոր Հյուսիսի պայմանների մասին։ Օրինակ, ինչու են նրանք կարծում, որ գնալու են հարթ տարածքով։ Նախեւառաջ, ճանապարհին բարձրություններ են հանդիպելու, որոնց անցնելը տանջալից ջանքեր է պահանջելու։ Ամենամարզված մարդն այդ տարածքով ամենանպաստավոր եղանակին կարող է օրը մեկ-երկու կիլոմտեր հաղթահարել` լավագույն դեպքում։

Բացի այդ, հարթ տարածությամբ սահելն էլ այնքան հեշտ չի լինելու, որքան թվում է։ Ձյունը փուխր է, եւ դահուկները խրվելու են։ Եւ հետո, ինչու ենք նրանք վստահ, որ հանդիպակաց քամի չի լինելու։

Նկարագրելով իրավիճակը` պրոֆեսորն ամփոփեց.

-Բեռով ու տաք հագուստով դուք օրական հինգ կիլոմետր էլ չեք անցնի։ Բացի այդ, ձեզ բաժանարարներ են հանդիպելու։ Դրանք նեղ գետակների են նման` դրանց ոչ անցնել է հնարավոր, ոչ էլ վրայով թռչել։

Բանվորները սկսեցին համոզել, որ այդ սառնամանիքին բաժանարարներն արագ են սառչում։

-Մի տեղ սառչում են, մի այլ տեղ նորերը կհայտնվեն,- պատասխանեց Շմիդտը։

Նա հիշեցրեն նաեւ եւս մի խնդրի մասին. սառույցը լողում է ոչ թե դեպի ափը, այլ` հակառակ ուղղությամբ։ Այդ պատճառով, ինչ տարածություն էլ որ հաղթահարեն ճամփորդները, արդյունքը կարող է զրո լինել, հնարավոր է, որ նրանք ավելի հեռանան մայրցամաքից, քանի հիմա են։ Կամ էլ մի այնպիսի տեղ կքշի, որտեղ օգնության հնարավորություն ընդհանրապես չի լինի։

Շմիդտը հիշեցրեր բազմաթիվ բեւեռային արշավախմբերի օրինակներ, որոնց մասնակիցները զոհվել էին։ Վստահեցրեց  նաեւ, որ հարյուրավոր մարդիկ արդեն զնաղված են փրկարարական աշխատանքների կազմակերպմամբ։

Այդ օրվանից ոտքով արշավի մասին խոսակցությունները դադարեցին։

Իրադարձությունների հետագա զարգացումները հաստատեցին Շմիդտի իրավացիությունը։ Չելյուսկինցիներին օգնելու համար մայրցամաքից հերթով մի քանի փրկարարարկան խմբեր ուղարկվեցին` լավ պատրաստված ու հագեցված, բայց ճամբարին հասնելու նրանց բոլոր փորձերը ձախողվում էին։ Աղետյալներին հաջողվեց փրկել միայն ավիացիայի օգնությամբ։

Այդպես, Օտտո Շմիդտը տասնյակ մարդկան հետ պահեց չմտածված գործողություններից, այլապես ստիպված  կլինեինք գրել եւս մի ողբերգական աղետի մասին։


Սարսափները Դոնր լճի մոտ

Իսկ ահա մեկ այլ արշավ բավական տխուր ավարտ ունեցավ։ Դա տեղի ունեցավ Կալիֆոռնիայում Թրակի լեռնային հրվանդանի վրա, որի անունը դրել  են ի հիշատակ 1846-1847 թվականների ողբերգական իրադարձությունների։

Կալիֆոռնիայում "ոսկե տենդը" եռում էր։ Այստեղ էին ժամանում հարյուր հազարավոր մարդիկ` բանդիտներ, խաբեբաներ, պարզապես աղքատներ, որոնք երազում էին արագ հասրտանալու մասին… Հարստության ուրվականը գրավում էր նաեւ քիչ թե շատ բարեկեցիկ մարդկանց։ Այդպիսին էին նաեւ այսպես կոչված Դոների ջոկատի անդամները։ Ասում են, նրանց Կալիֆոռնիա համոզել լէին տեղափոխվել երկու մարդ Ջեկոբ Դոներն ու Ջեյմս Ռիդը։ Այդպես է դա, թե ոչ, Սպինգֆիլդ քաղաքում (Իլինոյս նահանգ) երկու-երեք տասնյակ մարդ վաճառեցի իրենց տները, ֆերմաները, բիզնեսները, ստացված փողոց ձիեր, սայլեր, որոշ սարքավորումներ ու սնունդ։  Տեղափոխվողների մեջ այնպիսի ռոմանտիկներ էին, ինչպիսին էր, օրինակ, անտառահատ Սթենտոնը, որը հայտնի էր նաեւ որպես պոետ։

1846 ապրիլին սայլերի քարավանը շարժվեց մայրցամաքով։ Ջոկատը, որը մոտ հարյուր մարդուց էր բաղկացած` այդ թվում կանայք ու երեխաներ, գլխավորում էին արդեն հիշատակված Դոներն ու Ռիդը։

Ճանապարհը դժվար էր։ Շարժական ունեցվածքը սայլերի վրա էր բեռնված, այնպես որ այնտեղ երկու կառապանի տեղ էր մնացել, իսկ մնացածը ստիպված էին ճանապարհի մեծ մասը ոտքով անցնել։ Սյերա-Նեւադա լեռնաշղթային ճամփորդները հասան միայն հոկտեմբերին։ Ճանապարհին պակասեցին նրանց փողերը, սնունդը վերջացավ։ Մի օր Ջեյմս Ռիդը վեճի բռնվեց մեկի հետ եւ պատահաբար սպանեց նրան կռվի ժամանակ։

Դրա համար նրան վտարեցին ջոկատից եւ նա ճանապարհը շարունակեց լրիվ մենակ։ Ռիդը բավականին առաջ ընկավ դանդաղաշարժ սայլերից ու ավելի արագ հասավ Կալիֆոռնիա։ Սարերից այն կողմ մի քաղաքում նա սկսեց սպասել ջոկատի հետ եկող իր ընտանիքին։

Դոների խմբի արկածների մասին պատմություններն այնքան հակասական են, որ դժվար է հասկանալ դեպքերի իրական ընթացքը։ Այստեղ կներկայացնեմ միայն մի վարկածը։

Հոկտեմբերին լեռներն արդեն ձյունով էին ծածկված, սկսցել էին ձնաբքերը, եւ տեղացիները Դոներին ու նրա ընկերներին խորհուրդ էին տալիս սպասել մինչեւ գարուն։ Դժվար է հասկանալ, թե ինչն է ստիպել ջոկատին այլ որոշում կայացնել` փողերի վերջանա՞լը, թե՞ Ոսկու պաշարներին հասնելու տենչը։ Հնարավոր է, որ հնդկացի ուղեկցողները, գայթակղվելով առաջարկված փողերով, անտեսել են լեռնային արահետների վտանգները եւ որոշել են հետ չհամոզել իրենց վարձողներին այդ վտանգաշատ նախաձեռնությունից։ Ջոկատը, անպատրաստ ու ձմեռային ճամփորդություններին անսովոր, ճանապարհ ընկավ։ 

Թրակի հրվանդանի մոտ` այն ժամանակ դեռ նույնանուն լճի մոտ գագաթին հայտնվեց հոկտեմբերի 28-ին։ Հանկարծ հզոր ձնաբուք սկսվեց, ուժեղ քամի բարձրացավ։ Մարդիկ սկսեցին արագորել վրաններ խփել։ Սակայն դրանք հարմարեցված չէին նման պայմանների համար, ջոկատի անդամներն էլ այնքան հմուտ չէին այդ գործում։ Վրանները հապճեպ էին խփում, այնպես որ դրանք քամի քշում էր։

Այն տվյալներով, վրանները նույնիսկ անհրաժեշտ քանակության չկային, այնպես որ ստիպված էին ինքնաշեն կացարաններ ստանալ` քաշելով սայլերի ծածկոցները։

Երբ բուքն ավարտվեց, պարզվեց, որ ձյան ծածկույթն այնքան է, որ մարդիկ մնչեւ գոտկատեղը խրվում էին դրա մեջ։ Շուտով համոզվեցին, որ ճանապարհը շարունակելու եւ հրվանդանն անցենելու փորձերն անօգուտ են։ Շրջակայքում որեւէ կենդանի որսալու հույսերը նույնպես շուտով ի դերեւ ելան`ձնաբքերը ստիպել էին կենդանիներին լքել տեղանքը, իսկ ճամփորդների սնունդը վերջանալու վրա էր։ Ստիպված էին սպանել ձիերին ու անասուններին։

Մի փոքր սպասելուց հետո վերսկսվեցին ձնից դուրս գալու փորձերը։ Եվ նորից ապարդյուն։ Իսկ օրերը հաջորդում էին մեկը մյուսին, շաբաթը` շաբաթվան, արդեն դեկտեմբեր ամիսն էր։ Չկարողանալով գոնե տանելի կացարաններ կառուցել, մարդիկ տանջվում էին ցրտից, քանի որ քամին ու ձյունը հաճախ հանգցնում էին խարույկները։ Տավարի ու ձիու միսն ավարտվեց, հերթը շներինն էր։

Դեկտեմբերի 17-ին 16 մարդ պոետ Ստենտոնի գլխավորությամբ ձեռնարկեց հրվանդանն անցնելու հերթական փորձը` մնացածներին օգնություն հասցնելու համար։ Տանջալից ու անվերջանալի թվացող երեք օրերից հետո սկսվեց ձնաբուքը։ 

Ձյունը կուրացնում էր Ստենտոնին, նա հազիվ էր քայլում, իսկ եւս երկու օր անց վերջնականապես ուժասպառ եղավ։ Նստելով ձյան վրա, Ստենտոնը ուժ գտավ իր մեջ մի ոչ մեծ խարույկ վառելու եւ մորը հրաժեշտի բանաստեղծություն գրելու համար։ Երկու-երեք ժամ անց նա մահացավ։ Ոչ մեծ խմբի ճանապարհը լեռների միջով շարունակվեց 32 օր։ Միայն յոթ մարդ կարողացան հաղթահարել այն ու հասնել լեռներից այն կողմ գտնվող հնդկացիների ճամբարին։

Այդ մարդկանց տեսքսն ահասարսուռ էր, նրանց ցրտահարված էին, հյուծված, կիսախելագարված, հազիվ էին կարողնում բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։

Հայտնի կալիֆոռնիացի պիոներ կապիտան Սաթերը սկսեց արագորեն ձեռնամուխ փրկարարական արշավախումբ հավաքել, որին միացավ նաեւ Ջեյմս Ռիդը։

Ճանապարհին, սակայն, փրկարարներն իրենք էին ստիպված հաղթահարել ձնաբքերն ու ձնահյուսերը։ Լճի մոտ մնացածներին նրանք հասան միայն փետրվարի 19-ին։

Թե  ինչ տեսարան բացվեց նրանց առաջ, չենք նկարագրի, քանի որ դա արդեն ոչ թե կենսապահովման հիմունքների, այլ սարսափ ֆիլմի կնմանվի։

Փրկակարների հետադարձ ճանապարհը նույնպես դյուրին չէր։ Նրանցից ոմանք զոհվեցին։

Դոների ջոկատի կենդանի մնացած անդամները դատարանի առաջ կանգնեցին` սպանության ու մարդակերության մեղադրանքով։ Դատավորները, լսելով ամբաստանյալների ու վկաների ցուցմունքները, դատավճիռ ընդունեցին` մեղադրայլներին դատել չի կարելի, քանի որ այդպիսի տառապանքները կարող են բանականությունից զրկել նույնիսկ շատ ուժեղ մարդկանց։

Դոների ջոկատի ողբերգության մասին շատ գրքեր են գրել, սակայն դրանց հեղինակները հիմնականում նկարագրել են այդ մարդկանց ապրած սարսափները։ Շատ քիչ տեղ է հատկացվել ողբերգական հետեւանքներին հանգեցրած սխալների վերլուծությանը։ Դրանցից որոշներն, իհարկե, առավել ակնառու են։ Ընդգծենք միայն ձմեռային ճամփորդության համար անհրաժեշտ սարքերի, ինչպես նաեւ գիտելիքի ու փորձի բացակայությունը, առանց որոնց ճանապարհ ընկնելն իմաստ չուներ։


Վ. Իվանով, ԿՀ դասավանդող
Կենսապահովման հիմունքներ
Ռուսաստանի ԱԻՆ ամսագիր.


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`