ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Երկրաշարժերը Ռուսական հողում

Ռուսական երկու մայրաքաղաքների՝ Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի բնակիչների մեծամասնությունը երկրաշարժ երբեւիցե չի զգացել։ Դրա համար էլ. “Արդյո՞ք այդ երկու քաղաքներում երկրաշարժ կարող է լինել” հարցին նրանք ամենայն հավանականությամբ բացասական պատասխան կտան։ Ռուսական հարթավայրը սեյմիկ առումով բավական հանգիստ է։

Բայց ժամանակ առ ժամանակ նման հարց առաջ է գալիս, եւ ռուսական տարեգրություններում ստորգետնյա փոթորիկներն էլ են արտացոլում գտել։ Այդպես, օրինակ, տարեգիրները նշել են, որ Կիեւում դեռ 1091 թվականին. “...երկիրը շարժվեց այնպես, որ շատերը լսեցին”։

“Նիկոնովյան” տարեգրությունում՝ 16-րդ դար, նշված է. “Իսկ նույն աշնանը, հոկտեմբերի 1-ին, երբ ազատ Կուռմիշից արձակվեց մեծ իշխանը, առավոտյան ժամը 6-ին ցնցվեց Մոսկվա քաղաքը, կրեմլը, արվարձանները, եկեղեցիները, մարդկանց մեծ մասը քնած չէր եւ լսեց, շատերն էին ողբում”։

Մեկ այլ երկրաշարժի վկա է եղել փոքրիկ Պուշկինը։ Ռուս Մեծ բանաստեղծն այդ մասին հիշատակում է իր ինքնակենսագրության մեջ. “Յուսուպյան այգի։ Երկրաշարժ։ Դայակ”։ Դա տեղի է ունեցել 1802 թվականի հոկտեմբերի 14-ին։ “Մոսկովսկիե վեդոմոստի” թերթը գրում էր. “Ցնցումները զգալի էին բարձրահարկ շենքերում. համարյա բոլոր տներում ցնցվում էին ջահերը, մյուսներում՝ սեղաններն ու աթոռները։ Մարդիկ, չհավատալով իրենց աչքերին, կարծում էին, որ գլխապտույտ ունեն։ Իսկ նրանք, ովքեր փողոցում էին եղել, ոչինչ չէին զգացել, եւ միայն հաջորդ օրն էին իմացել, որ Մոսկվայում երկրաշարժ է եղել”։

Ռուսաստանում ուժեղ երկրաշարժերի շրջանները ձգվում են հարավային եւ արեւելյան սահմանների երկայնքով։ Օրինակ, Կամչատկայում Կլյուչեւյան խմբի հրաբուխ-հսկաների կենտրոնում 3085 մ բարձրությամբ մի փոքր լեռ կա։ Այն ոչ մի բանով աչքի չի ընկնում եւ այդպես էլ կոչվում է`  Անանուն։ Այդ լեռը միշտ էլ համարվել է հանգած հրաբուխ, այդ պատճառով էլ դրա հանկարծակի ժայթքումը բոլորի համար էլ անսպասելի էր։ Հրաբխի արթնանալու մասին ազդարարեցին ստորգետնյա ցնցումները, որոնք գրանցել էր Կլյուչի հրաբխային կայանը, որը գտնվում էր Անանունից 45 կմ հեռավորության վրա։

Ժայթքումը սկսվեց հոկտեմբերյան մի առավոտ` 1955 թվականին։ Կլյուչիում սկզբում սպիտակ ծխի քուլաներ նկատվեցին, հետո սկսեց մոխիր թափվել։ Մի քանի օր լեռան վրա հրաբխային ապարների ցցունք էր առաջացել, որի բարձրությունը հասնում էր 8 կմ-ի։ Պայթյուններն իրար էին հաջորդում ողջ նոյեմբեր ամիսը։ Երբեմն մոխրածածկույթն այնքան խիտ էր լինում, որ արեւի ճառագայթները չէին թափանցում դրանց միջով։ Կլյուչիի տներում մարդիկ ցերեկները լամպեր էին վառում, մեքենաներն ընթանում էին միացրած լույսերով։ Մի ամսվա ընթացքում հրաբխի խառնարանը 250 մետրից դարձել էր 800 մետր։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`