ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Քնքուշ անուններով չարագործները

"Անիծվես դու, Էնդրյու"։ 

Քրիստոփոր Կոլումբոսի կողմից Նոր Աշխարհի հայտնագործումից հետո նրա նավատորմից երկու նավ էր մնացել` "Պինտան" եւ "Նինյան"։ Հետդարձի ճամփին նրանք պտտվող փոթորկի հանդիպեցին, որը եվրոպացիներն առաջին անգամ էին տեսնում։ Կոլումբոսի հետ Իսպանիա գնացող հնդակցիները, սակայն, ճանաչեցին Անտիլյան կղզիների սարսափելի թշնամուն, որը "խուրական" էր կոչվում։ "Խուրականն" այս անգամ համեմատաբար թույլ էր, եւ Կոլումբոսի նավերը փրկվեցին։

Այն ժամանակ եվրոպացիներին անհայտ երեւույթն այժմ հայտնի է որպես ցիկլոն` օդի` ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ հողմապտույտ շարժում։ Ցիկլոնների առաջացման մեխանիզմները այսօր էլ հայտնի չեն, սակայն ամենից հաճախ դրանք բացատրվում են ալիքային տեսության շրջանակներում։ Ահռելի պարույրների ձեւով հողմապտույտները շրջում են երկրագնդով մեկ, եւ նրանց ճամփորդությունները հազարավոր, երբեմն էլ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր են խլում, իսկ անօթեւան մնացածների թիվը նույնիսկ ճշտել հնարավոր չէ։

Ուժեղ ցիկլոնները մարդկանց պատուհասել են դեռեւս անհիշելի ժամանակներից։ Այդ մասին տեղեկությունները պահպանվել են գրավոր հնագույն հուշարձաններում։ Օրինակ, հույն-պարսկական պատերազմի ժամանակ, երբ պարսիկների Դարեհ Առաջին թագավորը որոշել էր զավթել Հունաստանը, այդ երկրի ափերն էր ուղարկվել Մարդոնիայի գլխավորած հզոր նավատորմը։ Բայց հազիվ էր նավակազմը մոտեցել Խալկիդիկա կղզուն, երբ դաժան փոթորիկ էր սկսվել, որը կործանել էր 300 նավ` անձնակազմերի հետ միասին։ Դա տեղի էր ունեցել մ.թ.ա. 492 թվականին։

16-19-րդ դարերում իսպանացիները Կարիբյան ծովի կղզիներում տարերային աղետներին սրբերի անուններ էին տալիս։ Օրինակ, "Սանտա Աննա" կոչվեց 1825 թվականի հուլիսի 27-ին` Սուրբ Աննայի օրը, Պուերտո –Ռիկո կղզուն վրա հասած ցիկլոնը։ Աստիճանաբար, առանց որեւէ հրահանգների ու կարգադրությունների, ձեւավորվեց ցիկլոններին կանացի անուններ տալու ավանդույթը։ Ասում են, որ դրան սկիզբ դրեցին գրող Ջ. Ստյուարտը եւ նրա "Փոթորիկ" վեպը։ Վեպի հերոսը փոթորիկը "Մարիա" էր անվանել` իր սիրելի աղջկա անունով, որը նույնքան տառապանքներ էր պատճառել իրեն, որքան բնական աղետը `մարդկանց։

1780 թվականի հոկտեմբերին Բարբադոս կղզու մոտ հզոր փոթորիկ պայթեց։ Փոթորիկն այնքան ուժեղ ավերածություններ գործեց, որ պատմության մեջ մտավ "Մեծ փոթորիկ" անունով։ Նրա "գործունեության" արդյունքում ոչնչացավ Սավաննա-լա-Մար քաղաքը(նահանգ Ջորջիա)։ Ականատեսների վկայությամբ, Սավաննայի բնակիչները սկզբում լրիվ քարացել էին` տեսնելով ահռելի մեծությամբ ալիքի մոտենալը։ Սրբելով բոլոր արգելքները, այն մի պոռթկումով լցվել էր քաղաք եւ քշել-տարել ամեն ինչ։ Ալիքը լրիվ ամայացրել էր Սենտ-Լյուսիա կղզին, որտեղ ավերակների տակ մնացել էր 6 հազար մարդ, իսկ ծովն այնքան  էր բարձրացել, որ հեղեղել էր ամրոցը։ Ալիքները նավահանգստում կանգնած նավերից մեկը բարձրացնելով նետել էին հիվանդանոցի վրա` ավերելով այն։ Այնուհետեւ փոթորիկը շարժվեել էր դեպի Մարտինիկա կղզին, որի ափերի մոտ խորտակել էր չորս հազար զինվոր տեղափոխող քառասուն ֆրանսիական առեւտրային նավ։  Փոթորկին զոհ էին դարձել նաեւ Դոմինիկա, Սենտ-Էստատիուս, Սենտ- Վինսենտ, Պուերտո-Ռիկո կղզիները։

Վերջին տարիներին փոթորիկներին սկսել են նաեւ տղամարդկանց անուններ տալ։ Ֆլորիդայի հարավում գտնվող Մայամի քաղաքը բառացիորեն ավերակների էր վերածվել "Էնդրյու" փոթորիկի կողմից, որը սկսվել էր  օգոստոսի 13-ին`որպես քամու պոռթկումների մի շարք։

Անցնելով Ատլանտիկայի վրայով` այն ուղեկցվում էր հորդառատ անձրեւներով եւ ցածր մթնոլորտային ճնշումով։ Փոթորիկների ուսումնասիրման ամերիկյան ազգային կենտրոնը ամեն տարի 70 նույն տիպի ալիք է գրանցում, սակայն "Էնդրյուի" նմանը դեռ չէր եղել։ Օգոստոսի 17-ին այն արդեն տրոպիկական փոթորկի էր հասել, բայց ցիկլոնի ուժգնություն դեռեւս չուներ։

Կիրակի օրը "Էնդրյուն" հարավային Ֆլորիդա հասավ այն պահին, երբ մարդիկ պառկում էին քնելու։Փոթորկի արագությունը 74 մ/ժ էր, բայց հրեշը շարունակում էր արագություն հավաքել։ Որոշ ժամանակ անց այն արդեն սլանում էր 100մ/ժ արագությամբ, իսկ ավելի ուժեղ պոռթկումների պահին նույնիսկ` 200մ/ժ։ "Էնդրյուի" ճիշտ արագությունը որոշել այդպես էլ չհաջողվեց, որովհետեւ Ազգային կենտրոնի քամու արագության չափման սարքերը շարքից դուրս էին եկել։ Օդերեւութաբաննրեը նշում են, որ դա ԱՄՆ-ի ափերը երբեւէ հասած ամենաուժեղ ցիկլոնն է եղել։ Դեյդ օկրուգում ավերածությունների տարածքը հավասար էր 12 Մանհեթն կղզիների։ Այստեղի բոլոր 80 հազար տները, որոնցում 355 հազար մարդ էր ապրում հիմնովին ավերվել էին։ Թեեւ բնակիչները ժամանակին զգուշացում էին ստացել, զոհերից խուսափել չհաջողվեց` 20 մարդ։

"Էնդրյուն" շարունակում էր մոլեգնել նաեւ Ֆլորիդայի սահմաններից դուրս։ Երկու օր անց այն հասավ Լուիզիանայի ափերը, բայց ավերածությունների գագաթնակետը հենց Մայամին էր։ Հարավային Մայամին, որը գիշերը կարծես կրակների ծով լինի, աղետից հետո նմանվել էր սեւ փոսի։ Քաղաքում պոկված էին բոլոր ցուցատախտակներն ու լուսաֆորները, կրպակները գետնին էին հավասարվել։ Մայամիի պարծանքը համարվող կոկոսի արմավենու պուրակն անհետացել էր։ Բազմահարկ գրասենյակներն անասելի կորուստներ  էին կրել։ Քամին քշել-տարել էր դրանց ողջ գույքը` համակարգիչներ, կահույք, թղթապանակներ։ Ինտերիերից հետո հերթը հասել էր պատերին, որոնք նույնպես սրբվել էին` մերկացնելով   խողովակներն ու արմատուրան։

Առավել սարսափելի էր, սակայն, Հոումսթեդ փոքրիկ քաղաքի ճակատագիրը։ Այստեղ լուսաֆորները ոչ թե պոկված էին, այլ գետնից փորված- հանված։ Բեթի Վեյլը պատմում է, որ գնացել է ընկերների մոտ` միասին դիմակայելու աղետին. "Տունը քարից էր, բայց պատերը միեւնույն է դողում էին։ Դուռը հանկարծ բացվեց, եւ մենք ստիպված էինք այն պահել մեր մարմիններով։ Քամու գոռոցն այնքան ահասարսուռ էր, կարծես հենց ինքը սատանան էր փորձում ներս խցկվել։ Ես երբեք այդպիսի ձայներ չէի լսել։ Դա մոտ մեկ ժամ տեւեց։ Ես առաջին անգամ տեսա, թե ինչպես են լաց լինում տղամարդիկ"։

Էռնան Դե-Լաոն պատմում է."Ինձ երբեմն թվում էր, որ փոթորիկը բարձրացնումէ տների պատերը։ Իմ տան ապակիները փշրվել էին, կտուրը պոկվել էր։ Դա նման էր ռմբակոծության։ Երկնքում փայլատակումներ էին` ինչպես հրաբուխի ժամանակ։ Ես կորցրի իմ ունեցած-չունեցածը"։

Տուժել էին նաեւ կենդանիներն ու բույսերը։ Ցիկլոնը կոտրել կամ վնասել էր 13 հազար բուսատեսակների մոտ 70 տոկոսը։ Շարք-Ռիվերից հարավ-արեւմուտք ընկած տարածքը ցույց տալիս այն ճանապարհը, որով "Էնդրյուն" անցել է Լուիզիանա։ Այժմ այդ տարածքը վերածվել է մանգոյի ծառերի գերեզմանի, իսկ դրանք իրենց արմատներով ամրացնում էին ափը` կանխելով սողանքները։

Ներխուժելով Լուիզիանա` փոթորիկը բեկորներով խցանեց բոլորովին նոր ջրանցքները, որտեղ մինչ այդ առատ ձուկ կար, ինչպես նաեւ գետնին հավասարեցրեց շաքարի ճակնդեղի պլանտացիաները։ Բայց ճահճային տեղանքը թուլացրեց փոթորկի ճնշումը։ Մի քիչ էլ զբոսնելով Լուիզիանայով, հրեշը կորցրեց իր ուժը եւ կորվ Օհայո գետի մոտերքում` որպես հրաժեշտ անձրեւներ տեղալով Վիջինիայի կենտրոնական մասում։

Աղետից 7 շավաթ անց ավերված տարածքներում կյանքը սկսեց հունի մեջ մտնել։ Կառուցվեցին նոր տներ, որոնք ի վիճակի են ժամում 100 մղոն արագությամբ սլացող քամուն դիմակայել։ Բայց Էնդրյուն ավելի արագ էր…։ Գուցե այդ է պատճառը, որ քանդված տներից մեկի պատին մինչ օրս էլ մնում է մի գրություն."Անիծվես դու, Էնդրյու"։ 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`