ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Հինդենբուրգի կործանումը

1937 թվականի մայիսի 3-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ճանապարհում էին աշխարհի ամենամեծ դիրիժաբլը, որը երկրի ղեկավարի անունով Հինդենբուրգ էին անվանել։ Տեղական թերթերը գրում էին. “Գերմանական հրաշքը պետք է զարմացնի Նոր աշխարհը։ Օդային հսկան գրավել է ողջ Եվրոպան, կգրավի նաեւ Ամերիկան։ Երկինքը պատկանում է մեզ”։

“Ցեպելին” ընկերությունն ամբողջովին համոզված էր Հինդենբուրգի հուսալիության մեջ, որը պետք է գլխավորեր անդրատլանտյան թռիչքների համար նախատեսված օդանավերի շարքը։ Հինդենբուրգը շատ էր տարբերվում 1915 թվականի օդանավերից։ Այն կառուցելիս օգտագործել էին վերջին երկու տասնամյակների նվաճումները։ Անձնակազմը բաղկացած էր 55 հոգուց, 25 հարմարավետ սենյակները նախատեսված էին հիսուն ուղեւորի համար։ Սենյակներն ապահովված էին տաք եւ սառը ջրով։ Դիրիժաբլում կային նաեւ բարձրակարգ խոհանոց, ռեստորան, հանգստի եւ հորիզոնի վրա բացվող տեսարաններով հիանալու համար սենյակներ։ Քանի որ դիրիժաբլը օդ էր բարձրանում ջրածնով լի տասնվեց բալոնների օգնությամբ, անվտանգության նկատառումներով նավի վրա ամեն ինչ էլեկտրիֆիկացված էր։ Ռիսկի ոչ մի նշույլ, ամեն ինչ մտածված է մինչեւ վերջին մանրուքը։

Հինդենբուրգն սկսել էր ուղեւորներով թռիչքներ իրականացնել դեռեւս 1936-ի մայիսին։ Առանց միջադեպերի նրան հաջողվել էր թռչել Ամերիկա եւ Ռիո դե Ժանեյրո։ Դիրիժաբլի ուղեւոր դարձած երջանիկների տպավորությունները տպագրվում էին թերթերում։ Բոլոր հոդվածները լի էին դիրիժաբլի եւ իր պարտականությունները հիանալի կատարող բարձրակարգ անձնակազմի հասցեին վեհաշուք բառերով։

Հերթական չվերթը կրկին անմոռանալի տպավորություններ էր խոստանում։ Օդային հսկայի 42 ուղեւորները թռիչքից դեռ օրեր առաջ սկսել էին քննարկել սպասվող ճանապարհորդությունը, նախապես պատրաստվել բարձունքներից տեսնելու գիշերային եւ ցերեկային աշխարհը։ Ինչպես պնդում էին անձնակազմի անդամները, տեսարանն անկրկնելի էր։ Ուղեւորները գրեթե չզգացին, թե ինչպես նավն օդ բարձրացավ։ Միայն արագորեն հեռացող քաղաքի լույսերը եւ ուրվագծերն էին վկայում, որ դիրիժաբլը հետզհետե բարձրանում է։ Ուղեւորներին սպասում էին Եվրոպայի քաղաքները, Ատլանտյան օվկիանոսը, Բոստոնը եւ, ի վերջո, Նյու Յորքը։ Եվ այդ ամենը 150-300 մետր բարձրությունից։

Դիրիժաբլի հրամանատարը Մաքս Պրուստն էր՝ փորձառու օդաչու, Առաջին աշխարհամարտի վետերան։ Պրուստի խնդիրն էր օդանավի ընդհանուր կառավարումը, որը ենթադրում էր նաեւ թռիչքի ընթացքում դիրիժաբլի խիստ հորիզոնական դիրքի պահպանումը։ Անգամ փոքր թեքության դեպքում գինու շշերը կարող էին վայր ընկնել սեղաններից, իսկ խոհանոցում նրբաճաշակ ուտեստների պատրաստումն անհնարին կդառնար։

Գլխավոր խցիկում էր գտնվում նաեւ Էռնստ Լեմանը՝ “Ցեպելին Ռեդերայ” ընկերության տնօրենը, որը դիրիժաբլներ էր կառուցում Գերմանիայում եւ սպասարկում դրանք անդրատլանտյան թռիչքների ընթացքում։ Ընկերությունը բարգավաճում էր, թռիչքների տոմսերը՝ գնվում եւ հաճախ վաճառվում էին պլանավորած թռիչքից մեկ տարի առաջ։

Հինդենբուրգը մեծ շուքով լքեց Գերմանիան, անցավ Ատլանտիկան եւ թռիչքի երրորդ օրը հայտնվեց Նյու Յորքի վրա։ Այդ ընթացքում ոչ մի միջադեպ չէր գրանցվել, միայն Նյուֆաունդլենդ կղզու վրայով թռչելիս նավը մի փոքր իջավ, որպեսզի ուղեւորները կարողանան հիանալ սպիտակաթույր սառցալեռներով։

Նյու Յորք Հինդենբուրգը հասավ մայիսի 6-ին։ Արծաթափայլ նավը դանդաղորեն շարժվում էր երկնաքերների վրայով։ Դիրիժաբլն այնքան էր մոտեցել հանրահայտ Էմփայր Սթեյթ Բիլդինգին, որ ուղեւորները կարողացան շենքի պատուհաններում տեսնել օդանավը նկարող լուսանկարիչներին։ Ներքեւում հավաքվել էին մարդիկ, որոնք հիացմունքով հետեւում էին հսկայի թռիչքին։ Ու չնայած նացիստական վարչակարգի եւ ֆյուրերի նկատմամբ ատելության՝ մարդիկ ուրախանում էին, ժպտում եւ ողջունում գերմանական տեխնիկայի հրաշքը։

Ոտքի հանելով Նյու Յորքի բնակիչներին, բավարարելով սեփական փառասիրությունը՝ Պրուստը նավը շրջեց դեպի վայրէջքի համար նախատեսված վայրը՝ Լեյքհերսթ արվարձանը, որտեղ հավաքված հարյուրավոր մարդիկ սպասում էին Եվրոպայից վերադարձող իրենց հարազատներին եւ ընկերներին։ Դիրիժաբլի վայրէջքի համար օդակայանում պատրաստվել էր հատուկ կայմ, սակայն ուժեղ քամին եւ ամպրոպը հետաձգեցին նավի իջնելը։ Չափազանց վտանգավոր էր կառչել մետաղյա կայմին, երբ օդում կայծակներ էին փայլատակում։ Վատ եղանակի պատճառով Հինդենբուրգն ավելի քան մեկ ժամ շրջում էր Լեյքհերսթի օդակայանի վրա։ Վերջապես, մեծ պտույտ կատարելով եւ դեռ պայքարելով անձրեւի դեմ, դիրիժաբլն սկսեց մոտենալ կայմին։ Դիմավորողների մեջ էին բազմաթիվ ժուռնալիստներ եւ ռադիոլրագրողներ։

Եվ հանկարծ տեղի ունեցավ բոլորի համար անսպասելի մի բան։ Նախ լսվեց պայթյունի խուլ ձայն, այնուհետեւ Հինդենբուրգի վրա երեւացին կրակի բոցեր, որոնք հաշված վայրկյանների ընթացքում ամբողջությամբ ընդգրկեցին դիրիժաբլը։ Չորս րոպեից օդանավը հայտնվեց գետնի վրա։ Այս սարսափելի ողբերգությունն այնքան սրընթաց տեղի ունեցավ, որ օդանավակայանում հավաքվածներն առաջին պահին հանկարծակիի եկան։ Դրան հաջորդեց խուճապը, մարդիկ գլխակորույս փախչում էին տարբեր ուղղություններով։

Հրշեջների եւ շտապօգնության մեքենաները մեծ արագությամբ շարժվում էին դեպի բոցավառվող օդային հսկան։ Այդ սարսափազդու պահերին Լեյքհերսթը նման էր դեսուդեն նետվող մարդկանց եւ մեքենաների մի հսկայական խճճված կծիկի։ Տիրող քաոսը դժվարացնում էր փրկարարական աշխատանքները, շտապօգնության մեքենաները, բժիշկները մեծ ջանքերի շնորհիվ էին կարողանում ճանապարհ բացել տարբեր ուղղություններով փախչող մարդկանց մեջ։ 97 ուղեւորներից եւ անձնակազմի ամդամներից փրկվեցին 62-ը՝ գրեթե երկու երրորդը։
Բարեբախտաբար, մարդկանց մեծ մասը գտնվում էր Հինդենբուրգի գլխային մասում։ Պատահարի պահին նրանք դեռ ոչինչ չէին կարող հասկանալ, սակայն դիրիժաբլի թեքությունը եւ ներքեւում երեւացող դեսուդեն փախչող մարդկանց ուրվագծերը վկայում էին, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Եվ այստեղ ուղեւորներն ու անձնակազմը ցուցադրեցին խելամտություն եւ ողջ մնալու մի ուժեղ ցանկություն։
Ուղեւորներից մեկը, հայտնվելով նավի վառվող բեկորներում, կարողացավ արագորեն թաղվել փափուկ, խոնավ ավազի մեջ, որով ամբողջությամբ ծածկված էր վայրէջքի կայանը։ Շատերի համար փրկություն դարձավ այն հանգամանքը, որ դիրիժաբլի ընկնելու ժամանակ բացվել էին նավի բոլոր դռները եւ դուրս էր ընկել իջնելու համար նախատեսված սանդուղքը։ Անձնակազմի 12 անդամները եւ հրամանատար Մաքս Պրուստն այրվող նավի շիկացած բեկորներով սեղմվել էին գետնին։ Բազմաթիվ ծանր այրվածքներով նրանց, ի վերջո, հաջողվեց դուրս գալ բեկորների տակից։

Աղետի հաջորդ օրը Նյու Յորքի կինոթատրոններից մեկում ցուցադրեցին Հինդենբուրգի կործանման ժամանակ հինգ օպերատորի նկարահանած ֆիլմը։
Նկարահանումն սկսվել էր այն ժամանակ, երբ դիրիժաբլը մոտեցել էր կայմին, այնպես որ ֆիլմը պատկերել էր աղետը հենց սկզբից։ Այդ կադրերը եւ բազմաթիվ լուսանկարները հետագայում օգտագործեց “օդային տեխնիկայի հրաշքի” կործանման պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը։

Հինդենբուրգի կործանումը Գերմանիայում շատ ծանր եւ մտահոգիչ տպավորությունների պատճառ դարձավ։ Գերմանական բոլոր թերթերն աղետին էին նվիրել առաջին էջերը։ Երկար ժամանակ, ըստ պաշտոնական տարբերակի, ողբերգության պատճառ էր համարվում ջրածնի բռնկումը։ Եթե ջրածնի փոխարեն դիրիժաբլում օգտագործվեր հելիում, նման պատահար տեղի չէր ունենա։ Բայց հելիումը գերմանացիները չէին կարող օգտագործել, քանի որ այն արտադրվում էր միայն Միացյալ Նահանգներում, որտեղից քաղաքական եւ ֆինանսական նկատառումներով գերմանացիները չէին կարող գնել նյութը։ Բացի այդ, իրենց հերթին ամերիկացիներն ամենեւին էլ պատրաստ չէին հելիում վաճառել ֆաշիստական վարչակարգին։

1972 թվականին, սակայն, լույս տեսավ Մ. Մունիի “Հինդենբուրգ” գիրքը, որը լիովին հերքում է դիրիժաբլի կործանման պաշտոնական տարբերակը։ Գերմանական եւ ամերիկյան արխիվների մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո հեղինակը եկել է այն եզրակացության, որ Հինդենբուրգը պայթել է դիվերսիայի արդյունքում։ Ըստ Մունիի՝ անձնակազմի անդամներից մեկը, հիասթափվելով հիտլերյան վարչակարգից, դիրիժաբլում ռումբ է տեղադրել։ Ռումբի պայթյունի հետեւանքով էլ տեղի է ունեցել ամբողջ աշխարհը ցնցած աղետը։

Հավանաբար, մասնագետները դեռ երկար են պրպտելու Հինդենբուրգի ողբերգության իսկական պատճառները։ Աղետից հետո դիրիժաբլներ կառուցող “Ցեպելին” ընկերությունը մեկընդմիշտ դադարեցրեց իր գործունեությունը։ Այդ պահից սկսած ջրածնի օգնությամբ թռչող դիրիժաբլներ այլեւս չեն արտադրվել, եւ ընդհանրապես, Հինդենբուրգի նման օդային հսկաներ այդպես էլ չստեղծվեցին։ Աղետը երկար ժամանակ սարսափ սերմանեց մարդկանց մեջ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`