ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Հիլսբորոյի մղձավանջը

Ողբերգություններ, որ այլեւս չեն զարմացնում
Անգլիայի Շեֆիլդ քաղաքի "Հիլսբորո" մարզադաշտի ֆուտբոլային ողբերգության մեջ ամենասարսափելին այն էր, որ տեղի ունեցածը ոչ մեկին չզարմացրեց: Յուրաքանչյուր արյունալի ողբերգությունից հետո մարդիկ միաձայն հայտարարում են, որ նման բան այլեւս չպետք է կրկնվի, մարզադաշտերում այլեւս չպետք է մարդիկ մահանան: Բայց դժբախտ պատահարները շարունակվում են:

Հիլսբորոյի մղձավանջը
1989 թվականի ապրիլի 15-ին "Հիլսբորո" մարզադաշտում Անգլիայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչն էր: Լիվերպուլի եւ Նոթինհեմի թիմերի հանդիպման 7-րդ րոպեն էր ընթանում, երբ մարզադաշտի` Լիվերպուլի երկրպագուների հատվածում արտասովոր աղմուկ բարձրացավ: "Հիլսբորոյում" արդեն հավաքվել էր 52 հազար հանդիսատես, սակայն եւս երեք հազար ֆուտբոլասեր պահանջում էր բացել դարպասները եւ ներս թողնել իրենց: Երբ հրմշտոցն ուժեղացավ եւ մի քանի տասնյակ առավել համարձակները փորձեցին անցնել մարզադաշտի ցանկապատը, ոստիկաններն ստիպված եղան բացել դարպասներից մեկը: Զայրացած ամբոխը հորդեց առանց այդ էլ հանդիսատեսներով լեփ-լեցուն հատվածը: Ներս թափանցած զանգվածի ճնշման տակ ներքեւում կանգնածները ճզմվեցին երեք մետր բարձրությամբ երկաթյա ցանցին: Իսկ վերեւից շարունակում էին սեղմել ու ճնշել: Ի վերջո, երկաթը չդիմացավ, ցանցն ընկավ, սկսվեց սարսափելի մի հրմշտոց:
□Հրաշքով դուրս պրծած եւ դաշտով դեսուդեն վազող կիսախելագարված մարդիկ, մարդկանց մարմինների ծանրության տակ մնացածների ճիչեր ու օգնության կանչեր, գովազդային վահանակներից ինքնաշեն պատգարակներով կամավորներ, ոստիկաններ ու բժիշկներ, որոնք փորձում են արյունալի զանգվածից դուրս բերել ողջ մնացածներին□, - այսպես էր ականատեսներից մեկը նկարագրել "Հիլսբորոյի" մղձավանջը:
 
Մահացու թակարդում զոհվեց 96 մարդ, հիմնականում դեռահասներ եւ երեխաներ: Ոստիկաններն այս հանգամանքը բացատրեցին այսպես. ողբերգությունը տեղի էր ունեցել մարզադաշտի այն հատվածում, որտեղ հանդիսատեսների համար նախատեսված են միայն կանգնելու տեղեր: Բնականաբար, այդ տեղերի տոմսերն ավելի էժան են ու դեռահասների համար ավելի հասանելի:


Պատահարից տուժել եւ տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել հարյուրավոր մարդիկ:
"Հիլսբորոյի" աղետից հետո ստեղծվեց հատուկ կառավարական հանձնաժողով, որի խնդիրն էր հետաքննել տեղի ունեցածի հանգամանքները եւ առաջարկել միջոցառումներ` ուղղված նման պատահարների կանխարգելմանը: Հանձնաժողովի պատրաստած զեկույցը հիմքեր դրեց Անգլիայի մարզադաշտերում այսօր առկա բարեկեցիկ վիճակին:


Նախ արդիականացվեցին երկրի բոլոր մարզադաշտերը. վերացվեցին կանգնելու տեղերն ու երկաթյա ցանկապատերը: Անվտանգության համար պայքարի առաջնային ուղղություն դարձավ ֆուտբոլային խուլիգանների նկատմամբ պատժամիջոցների խստացումը: Այդ նպատակով փոփոխություններ կատարվեցին բրիտանական օրենսդրության մեջ, ինչի շնորհիվ ոստիկանները եւ անգամ ֆուտբոլային ակումբները իրավունք ստացան արգելել "աչքի ընկած" երկրպագուների մուտքը մարզադաշտ: Յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր բնակավայրի ոստիկանության տեղամասում առկա է տվյալների բազա, որտեղ պահվում են  տեղեկություններ այն բոլոր անձանց մասին, որոնց դատարանի որոշմամբ արգելվել է մուտք գործել սպորտային միջոցառումների անցկացման վայրեր: Արգելքի խախտման դեպքում նախկին զանցանքների համար նշանակված պայմանական ազատազրկման ժամկետը մեխանիկորեն վերածվում է ոչ պայմանականի:


Թեեւ պետք է ասել, որ ֆուտբոլային անկարգությունների նկատմամբ հաղթանակի համար անգլիացիները շատ թանկ են վճարել: Այս ճանապարհին նրանք վերապրել են մի քանի արյունալի ողբերգություն, որոնցից է Բելգիայի □Էյզել□ մարզադաշտի միջադեպը:

Էյզելի ողբերգությունը
1985 թվականի մայիսի 29-ին Եվրոպայի չեմպիոնների գավաթի (այսօր` չեմպիոնների լիգա) եզրափակիչում Բրյուսելի □Էյզել□ մարզադաշտում հանդիպում էին Յուվենտուսի (Իտալիա) եւ Լիվերպուլի (Անգլիա) թիմերը: Սակայն երկու թիմերի երկրպագուների □հանդիպումը□ սկսել էր խաղից շատ առաջ:

Հանդիպումից առաջ
Խաղը շատ վատ էր կազմակերպված. հակառակորդ թիմերի երկրպագուները իրարից պատշաճ ձեւով տարանջատված չէին: Անկարգություններն սկսել էին դեռ խաղից առաջ: Անգլիացի եւ իտալացի ֆուտբոլասերների միջեւ չէին մարում վիճաբանությունները:


Մարզադաշտի կենտրոնական հատվածի տոմսերը կարգադրված էր վաճառել միայն բելգիացիներին, որոնք պետք է անջրպետի դեր կատարեին "թշնամական ճամբարների" տաքարյուն երկրպագուների միջեւ: Սակայն, չգիտես ինչու, այդ "չեզոք" հատվածի ներքեւի տեղերում հայտնվել էին հարյուրավոր իտալացիներ, իսկ վերեւում` կեղծ տոմսերով անգլիացիներ: Խաղին մնում էր մոտ 45 րոպե, երբ գարեջրի ազդեցության տակ գտնվող  "կարմիրները", ինչպես անվանում են անգլիացի ֆուտբոլասերներին, սկսեցին հարձակումները "սեւ ու սպիտակ" իտալացիների վրա:
Ոստիկանները ոչինչ չէին անում: Խուճապի մատնված իտալացիներն սկսեցին վազել: Զայրացած ամբոխի ճնշման տակ մարզադաշտի հատվածները տարանջատող աղյուսե պատը չդիմացավ ու փլվեց:

Խաղը կայացավ
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները համոզեցին խաղացողներին դուրս գալ դաշտ եւ սկսել խաղը, բացատրելով, որ անհրաժեշտ է ժամանակ շահել մինչ կմոտենան ոստիկանության հիմնական ուժերը: Խաղի հաղթող ճանաչվեց Յուվենտուսը: Միակ գոլի հեղինակը հայտնի Միշել Պլատինին էր:

Հետեւանքները

Հրմշտոցի զոհ դարձավ 39 մարդ, նրանցից 32-ը` իտալացիներ: Մոտ 600 մարդ ստացել էր տարբեր վնասվածքներ:
 
Արյունալի դրամայի համար պատասխանատվությունը ոչ միայն վերահսկողությունը կորցրած ֆուտբոլասերների, այլեւ ՈՒԵՖԱ-ի վրա էր, որը թույլ էր տվել այս տեսակ կարեւոր եւ մարդաշատ խաղի անցկացումը հին մարզադաշտում: "Էյզելը" չէր համապատասխանում անվտանգության տարրական պահանջներին: Պատրաստ չէր նաեւ Բելգիայի ոստիկանությունը: Քաջ ծանոթ լինելով անգլիացի եւ իտալացի ֆուտբոլասերների անկառավարելի ու անկանխատեսելի բնավորությանը` մարզադաշտում հերթապահում էր ընդամենը 20 ոստիկան:
 
Սակայն պատժեցին բացառապես անգլիացիներին: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Անգլիայի բոլոր ֆուտբոլային ակումբներին երեք, իսկ Լիվերպուլին` հինգ տարով արգելեցին մասնակցել Եվրոպայի գավաթներին:

Հետագայում "Էյզելը" քանդեցին եւ դրա տեղում նոր մարզադաշտ կառուցեցին:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`