ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Ջուրը տանում է ամեն ինչ

 

1991 թվականի ապրիլի վերջին Բենգալյան ծոցում մոլեգնում էր հերթական փոթորիկը: Բարձրացել էր ուժեղ քամի, որը ժամ առ ժամ հզորանում էր: Հետո սկսվեցին անձրեւները, որոնք շուտով վերածվեցին ուժգին արեւադարձային տեղատարափի: Ջրի հսկայական քանակից առափնյա շրջաններում հողը դարձել էր ջրախառն զանգված:

Բենգալյան ծոցի ափերում ուժգին փոթորիկները հաճախակի երեւույթ են: Գրեթե ամեն տարի այստեղ մոլեգնում է տարերքը: Տեղի բնակիչները քաջատեղյակ են բնության այս ահեղ երեւույթներին եւ ընտելացել են դրանց: Ժամանակին քամիների արագությունը հասել է 100-150 կմ/ժ-ի: Բարձր ալիքները սրբել-տարել են ոչ միայն մարդկանց եւ կենդանիների, այլեւ սայլեր ու մեքենաներ:

Սակայն այս անգամ քամին չէր ուզում հանդարտվել, եւ ըստ օդերեւութաբանների, ապրիլի 29-ին քամու ուժգնությունը հասավ 235 կմ/ժ-ի: Նման բան դեռ երբեք չէր եղել: Ծովափում արմավենիները բառացիորեն հորիզոնական դիրք էին ընդունել, քամին պոկում էր փայտյա տների տանիքները, արմատախիլ անում դարավոր ծառերը: Արեւադարձային մրրիկների հարձակումներին լավ ծանոթ մարդիկ այս անգամ թաքնվել էին ափից բավական հեռու՝ բետոնե կառույցներում, որտեղ էլ պատրաստվում էին սպասել տարերքի հանդարտմանը: Բայց վատ եղանակը չէր նահանջում: Մրրիկը եւ մի քանի օր շարունակվող փոթորիկն ու անձրեւը հանգեցրին հսկայական ալիքի՝ ցունամիի առաջացման: Վերջինիս բարձրությունը տարբեր տվյալներով հասնում էր 6-10 մետրի: Բայց սարսափելին նույնիսկ բարձրությունը չէր, ափն իր վրա էլ ավելի բարձր ալիքներ էր զգացել: Այս անգամ դա ջրի մի հսկայական զանգված էր, նույնիսկ ուղղաթիռից դժվար էր տեսնել ալիքի երկարությունը: 

Եվ այդ ամբողջ զանգվածը՝ մոտ մի քանի միլիոն տոննա ջուր հորդեց Բանգլադեշի հարավային ափ՝ ճանապարհին սրբել-ոչնչացնելով ամեն ինչ: Թվում էր՝ ծովը տեղաշարժվել եւ փոխել է իր սահմանները: Ջրի տակ հայտնվեցին վաղեմի արեւադարձային անտառների հազարավոր հեկտարներ, հեղեղվեցին բնակելի ավաններ, դրանք իրար միացնող ճանապարհներ, գյուղատնտեսական ցանքատարածություններ: Ընդհանուր առմամբ Բանգլադեշի այս շրջաններում ջուրը ոչնչացրեց բնակելի տների 85 եւ ցանքատարածությունների 90 տոկոսը: 

Հատկապես տուժել էր Կուտուբիդիա կղզին, որտեղ ցունամին քշել-տարել էր գրեթե բոլոր տները: Ջրի զոհ էր դարձել 45 հազար մարդ: Շատերը մնացել էին անօթեւան, առանց սննդի եւ հագուստի:

Սանդվիպ կղզին, որտեղ բնակվում էր 300 հազար մարդ, կիսով չափ անցել էր ջրի տակ: Հստակ հայտնի չէ, թե որքան մարդ է զոհվել այստեղ: Հեղեղվել էր նաեւ ափին գտնվող Սիտագոնգ խոշոր նավահանգիստը, որն ուներ մեկ միլիոն բնակչություն: Քաղաքի փողոցներում մարդիկ ստիպված էին տեղաշարժվել միայն նավակներով: Հեղեղված օդանավակայանում ինքնաթիռների մեծ մասը բառացիորեն լողում էին ջրի վրա: Վնասված ճանապարհների եւ փլուզված կամուրջների պատճառով լուրջ խնդրներ էին առաջացել մարդկանց սննդամթերք եւ այլ օգնություն տրամադրելու գործում: Ամենուրեք ջուր էր: Որոշ վայրեր հնարավոր էր հասնել միայն ուղղաթիռներով: Բնականաբար, օգնությունն ուշանում էր, հարյուրավոր մարդիկ մեռնում էին սովից:

Նախնական եւ միայն մոտավոր հաշվարկներով հեղեղման հետեւանքով Բանգլադեշում մահացավ 140 հազար մարդ: Ավելի ուշ հնչեց մեկ ուրիշ թիվ՝ ավելի քան կես միլիոն մարդ:

Բանգլադեշը ցածրադիր վայր է, որով անցնում է երկու խոշոր գետ՝ Գանգեսը եւ Բրահմապուտրան, ուստի ջրի պակաս այստեղ չի զգացվում: Բավարար է նաեւ արեւի ջերմությունը: Դրանից հողի վրա հաճախ են գոլորշիացումներ լինում, որոնք առաջացնում են ճահիճներ: Այսպիսով, ափի երկայնքով ձգվում են ճահճային հողեր: 

Բանգլադեշն ունի աշխարհի ամենախոնավ կլիման եւ դրա համար այն երանելի վայր է արեւադարձային մուսսոնների համար: 1970 թվականին այս տանջալլուկ երկիրն ստիպված էր դիմակայելու մի ցիկլոնի ուժգնության, որը երկար ժամանակ համարվում էր 20-րդ դարի հզորագույն տարերային աղետը: Այդ տարի զոհվեց հիսուն հազար մարդ:

Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Բանգլադեշի բնակչության մեկ ութերորդն ապրում է կղզիների վրա, որոնց թիվը հասնում է հազարի: 1991 թվականի ապրիլին ծովից եկած ալիքը շատ կղզիներ առավ իր գիրկը՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր: Ծովի տարերքը Բանգլադեշի ժողովրդին ոչ միայն զրկեց իրենց տներից եւ սննդից, այլեւ իր հետ բերեց մի շարք վարակիչ հիվանդություններ եւ համաճարակներ:

Գիտնականները ենթադրում են, որ եթե այս տարածաշրջանում կլիմայական պայմանները չփոխվեն, ապա հնարավոր է, որ 21-րդ դարում, կապված կլիմայի ընդհանուր տաքացման հետ, Բանգլադեշի մեծ մասը կարող է անցնել ջրի տակ: Հատկապես լուրջ սպառնալիքի տակ է Գանգեսի հովիտը, որը ծովի մակարդակից ցածր է գտնվում: Երկրի հենց այս շրջանն է առավել խիտ բնակեցված. այստեղ ապրում է ավելի քան 23 միլիոն մարդ:

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`