ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Վայոնտի աղետը

Լեռներում սողանքների եւ ձնահյուսերի դեպքերը հաճախ այս կամ այն բնական երեւույթի` երկրաշարժի, հրաբխի կամ տաքացման հետեւանք են։ Սակայն ձնահյուսերի պատճառ կարող է դառնալ նաեւ մարդու գործունեությունը, երբեմն անգամ սովորական արձագանքը։ Այսպես, օրինակ, առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մարտական գործողությունները հասել էին Ալպեր, հրանոթների թնդյունից լեռներում տեղաշարժվել էին ձյան հսկայական շերտեր, որոնք մահաբեր ձնահյուսերի պատճառ դարձան։

Լեռնային շրջաններում ապրող մարդիկ, ծանոթ լինելով ձնահյուսերի նենգությանը, աշխատում են չաղմկել վտանգավոր վայրերում, իսկ հնարավորության դեպքում` շրջանցել դրանք։

Սակայն 1963 թվականին Ալպերի մերձակայքում` ժայռոտ ափերով օղակված Պյավա գետի հովտում, որը հայտնի է դարձել Հեմինգուեյի "Հրաժեշտ զենքին" վեպի շնորհիվ, տեղի ունեցավ իսկական ողբերգություն։ Այս բուռն գետի սկզբնամասում, Վենետիկից հյուսիս, 1960 թվականին, անտեսելով տեղի բնակիչների բողոքները, կառուցվել է Վայոնտ անունը կրող հզոր ամբարտակը, որն ուներ 265 մետր բարձրություն։ Ամբարտակի լայնությունը հասնում էր քսան մետրի։ Այդ տարիներին Վայոնտը համարվում էր աշխարհի ամենաբարձր ամբարտակներից մեկը։ Այն տեսնելու համար Պյավայի հովիտ էին գալիս աղմկոտ ու հետաքրքրասեր զբոսաշրջիկների բազմաթիվ խմբեր։

Ամբարտակը կառուցվել էր այնպիսի հաշվարկով, որ Վայոնտը դիմանա ոչ միայն ջրի ճնշմանը, այլեւ հնարավոր երկրաշարժի հարվածներին։ Մինչ շինարարությունն սկսելն իրականացվել են մանրազնին երկրաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում որոշվել է, որ սողանքների մեծ վտանգ չկա։ Տեղաշարժվել կարող են միայն փխրուն նստվածքները, որոնց ծավալը չի գերազանցի կես միլիոն խորանարդ մետրը, իսկ նման խոշոր ամբարտակի համար այդ թիվը լուրջ վտանգ չի ներկայացնում։

1963-ի հուլիսին, երբ ջրամբարը լցված էր ջրով, Մոնտե Տոց լեռան լանջին արագացավ փխրուն ապարների դանդաղ տեղաշարժը։ Հոկտեմբերի 1-ին մարդիկ նկատեցին, որ լեռան լանջից կենդանիներ են փախչում։ Մեկ շաբաթ անց փխրուն նստվածքների տեղաշարժն էլ ավելի արագացավ, եւ արդեն հոկտեմբերի 9-ին լեռան լանջն իջավ մոտ 30 սմ-ով։ Սրան ավելացավ նաեւ հորդառատ անձրեւը։ Ամբարտակի մերձակայքում գտնվող գյուղի բնակիչները լրջորեն մտահոգված էին ստեղծված իրավիճակով, սակայն տարահանման վերաբերյալ պաշտոնական կարգադրություն այդպես էլ չստացվեց։

Հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Մոնտե Տոց լեռան կողմից լսվեց ուժեղ հարվածների ձայն, որից հետո լեռան լանջը փլվեց։ Ոչ թե կես միլիոն (ինչպես ենթադրվում էր), այլ մոտ երկու հարյուր միլիոն խորանարդ մետր հող, քարեր ու ապարներ 100 կմ/ժ արագությամբ թափվեցին ջրամբար։ Քարե հոսքը, դուրս գալով ամբարտակից, նետվեց լեռան դիմացի լանջի վրա` բարձրանալով մինչեւ 130 մետր։
Առաջացած ալիքը դուրս թափվեց ամբարտակից եւ վայր ընկավ 400 մետր բարձրությունից։ Նախ ջրի հսկայական զանգվածը հեղեղեց ու ամայացրեց Սան Մարտինո գյուղը։ Մոնտե Բուրգո լեռան ստորոտում գտնվող Կասսո բնակավայրն ամբողջությամբ ջնջվեց երկրի երեսից։ Հարվածի ալիքն ուղղակի քշեց-տարավ  բարձրադիր վայրերում կառուցված եւ ջրից զերծ մնացած տները։

Վայոնտից դուրս եկած ալիքը 165 մետր բարձրություն ուներ, սակայն ամբարտակին այն ոչ մի վնաս չէր հասցրել։

Քառասուն միլիոն խորանարդ մետր ջուր հորդաց Պյավա գետի հովիտ։ Դրա ճանապարհին առաջին զոհը Լոնգարոնե փոքրիկ քաղաքն էր։ Լոնգարոնեում ոչ մի տուն կանգուն չմնաց, բոլոր բնակիչները զոհվեցին։ Անհույս վիճակում էին հայտնվել նաեւ մյուս բնակավայրերի բնակիչները։ Մեկը մյուսի հետեւից ջուրը ոչնչացրեց Ռիվալտու, Պիրագո եւ Վիլանովու գյուղերը, եւ այս ամենի համար պահանջվեց ընդամենը 15 րոպե։ Հեղեղելով հսկայական տարածքներ` ջուրը թողեց միայն ավերակներ եւ մոտ երեք հազար մարդու դիակ։ Այս աղետը սեփական աչքերով տեսածներից ոչ մեկը ողջ չմնաց։ Զոհվածների դիակները գտնում էին նույնսիկ օրեր անց` ամբարտակից 80 կմ հեռավորության վրա։

Աղետից հետո պարզվեց, որ ջրամբարը կիսով չափ լցված է փխրուն ապարներով ու քարերով։ Այսպիսով, Վայոնտի ամբարտակն այլեւս պիտանի չէր հետագա շահագործման։ Հետո, իհարկե, մի շարք մասնագետներ եկան այն եզրակացության, որ ամբարտակի կառուցման վայրն անհաջող էր ընտրված։ Սակայն գերիշխող է մնում այն տարբերակը, որ Վայոնտի ողբերգությունը դասվում է անկանխատեսելի աղետների շարքը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`