ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 16mc/R/h
Հարաբերական խոնավություն 96%
Մթնոլորտային ճնշում 669 մմ
Գեոմագնիսական դաշտ STABLE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+7 C +18 C
www.meteo.am

Նկարադարան


Պատմությունը

2000 թվականին, երբ արտակարգ իրավիճակների վարչությունում մշակվում էր արտակարգ իրավիճակների կառավարման հանրային տեղեկատվության նոր հայեցակարգը, և հասարակության իրազեկվածության ապահովումը դարձավ օրախնդիր, հայեցակարգի հեղինակներն, ովքեր մշակել ու ստեղծել էին ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների լրատվական ծառայությունները, ուսումնասիրելով և հաշվի առնելով միջազգային փորձը, հիմնականում ՆԱՏՕ-ի բուդապեշտյան հրահանգները, կազմեցին ՀՀ արտակարգ իրավիճակների կառավարման "Արտակարգ ալիք" լրատվական կենտրոնի ծրագիրը,որը նախատեսում է իրազեկման ծրագրերի և լրատվական ամբողջ դաշտի ընդգրկումը մասնագիտացված մեկ կառույցի մեջ,
•    որն ամբողջ երկրի համար քաղաքականություն կմշակի,
•    որի բոլոր օղակները կօգնեն ու կլրացնեն միմյանց, կգործեն համակարգված ու ներդաշնակ`
•    ամենատարբեր լսարանների համար իրականացնելով միևնույն քաղաքականությունը:
 

"Արտակարգ ալիք" լրատվական կենտրոնն անցել է  միջազգային լուրջ փորձաքննություն` ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ միջազգային կազմակերպությունների փորձագետների կողմից, որոնք դեռ 2001 թվականին ֆինանսավորման ներկայացրեցին "Արտակարգ ալիքի" հարկաբաժնի եւ հեռուստատեսության ծրագիրը: Քանի որ դոնորներին ներկայացվեց Քաղապաշտպանության` Ավանում գտնվող քառահարկ շենքը, օգտվեց նաեւ մեր Ճգնաժամային ակադեմիան. շենքն ամբողջությամբ նորոգվեց, իսկ լրատվականի համար կառուցվեց հինգերորդ հարկ` առանձին հարկաբաժին` հեռուստատաղավարով, բրիֆինգ կենտրոնով, համակարգչային սրահով, աշխատասենյակներով:


ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական համագործակցության փաստաթղթում առանձին հոդվածաշար կա "Արտակարգ ալիք" լրատվական կենտրոնի ծրագրերի համար՝ սկսած իրավիճակային կենտրոնի, միջգերատեսչական լրատվական կենտրոնի ստեղծումից մինչեւ  ճգնաժամերի կառավարման հանրային իրազեկման պլաններ, ծրագրեր ու դասընթացներ:

2007 թվականի հունիսին ՀՀ նախարարությունների մամուլի քարտուղարների համար ճանաչողական այց կազմակերպեցինք ՆԱՏՕ-ի շտաբկայան, եւ վերադառնալով Բրյուսելից, Հայաստան-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովում ստեղծեցինք հանրային տեղեկատվության հատուկ հանձնախումբ: Հաջորդ քայլը կլինի "Արտակարգ ալիք" լրատվական կենտրոնի հիման վրա ՀՀ միջգերատեսչական լրատվական կենտրոնի ստեղծումը:

Արտակարգ իրավիճակների հանրային իրազեկման համակարգի հիմնավոր կայացման գործընթացն ընդգրկված է ՀՀ կառավարության  ծրագրի կատարումն ապահովող 2008-2012 թթ. միջոցառումների ցանկի մեջ (29.1.3 կետը):
2007 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմի հետ, որտեղ ընդգրկված են ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, պայմանագիր կնքվեց տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, նրանց համար իրականացվեց ուսուցում ու մշակվեց արտակարգ իրավիճակների տեղեկատվության համատեղ պլան:

2007 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ Միջազգային փորձագետների կողմից  իրականացվեց "Արտակարգ ալիքի" հնարավորությունների եւ զարգացման ուղղությունների գնահատում, որի արդյունքների հրապարակումը եւ ներկայացումը շահագրգիռ կողմերին էլ ավելի բարձրացրեց □Արտակարգ ալիքի□ վստահելիության եւ համագործակցելիության վարկն ու հեղինակությունը միջազգային կազմակերպությունների շրջանում:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Միջազգային գործընկերներ


Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
111
 
46.06%
1-12
21
 
8.71%
1-03
15
 
6.22%
հարեւաններին
52
 
21.58%
հարազատներին
42
 
17.43%
Բոլոր ձայները: 241



Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: