ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Երբ գիտակցությունը մարմնի թշնամին է

Ժամանակակից հասարակության մեջ բժիշկները հաճախ չար կախարդների դեր են տանում` “աչքով” տալով իրենց հիվանդներին, հայտարարում է Նյու Սայենթիսթ պարբերականը։ Հնադարյան հասարակաություններում տարածված “նզովքի” ու այս “նեովուդուի” արմատները նույնն են, պնդում է լրագրող Հելեն Փիլչերը։ Եթե բժիշկն իր հիվանդի համար հեղինակություն է եւ ասում է նրան. “Հիվանդությունն անբուժելի է”, ապա վերջինս կմեռնի “ճիշտ” ժամանակին, նույնիսկ եթե ախտորոշումը սխալ է եղել։

Ճիշտ է բժշկության պատմության մեջ ավելի լավատեսական պատմություններ էլ են եղել։

80 տարի առաջ բժիշկ Դրեյտոն Դոգերտին հաջողությամբ  հանեց “կախարդանքը” Ալաբամայի բնակիչ Վենս Վենդերսից, որը տեղական գուշակի հետ վեճից հետո մարում էր անհասկանալի հիվանդությունից։ Դոգերտին հայտնեց Վենսին ու նրա ընտանիքին, որ հիվանդի որովայնի մեջ այդ վեճի պատճառով մողես է մտել եւ ներսից խժռում է նրան։ Բժիշկը Վենսին ուժեղ փսխում առաջացնող դեղ ներարկեց ու աննկատ պայուսակից հանեց նախօրոք պատրաստված մողեսին.։ “Թուղթուգիրը հանված է” , - գոչեց բժիշկը։ Մեկ շաբաթ անց Վենսն առողջացավ։

Բժիշկ Կլի‎տոն Միդորը “նեովուդուի” դեպքերի հավաքածու է ստեղծել։ Այդպես 1970-ականներին, ոմն Սեմ Շումենի մոտ լյարդի քաղցկեղ են ախտորոշում։ Շումենը մահանում է մի քանի ամսից, ինչպես եւ կանխագուշակել էին բժիշկները, բայց հերձման ժամանակ պարզվում , որ ուռուցքը դեռ շատ փոքր էր։ “Եթե ձեզ հետ վարվում են այնպես, կարծես թե դուք մահամերձ եք, ապա ինքներդ էլ եք սկսում դրան հավատալ”, -պարզաբանում է Միդորը։

Հեղինակի կարծիքով, Շումենի դեպքը լայնորեն տարածված ‎ ֆենորմենի ծայարհեղ արտահայտումն է։ “Օրինակ, շատ հիվանդներ տառապում են դեղերի կողմնակի ազդեցություններից միայն այն պատճառով, որ նրանց ասել են, թե դա հնարավոր է, - ենթադրում է հեղինակը,- ավելին, եթե մարդը վստահ է, որ որոշակի հիվանդությամբ հիվանդանալու իրական վտանգ կա, ավելի հաճախ է դրանով հիվանդանում, քան նույն պայմաններում գտնվող, բայց ռիսկի մասին չիմացողը”։

- Մանրակրկիտ փորձերի արդյունքում պարզվել է, որ ներշնչման ուժը կարող է ամրացնել առողջությունը. դա հայտնի “պլացեբոյի” գործոնն է ”, - հիշեցնում է հեղինակը։

- Բայց “պլացեբոն” ունի իր երկվորյակը` “նոցեբոյի” գործոնը, որը լատիներենից թարգմանվում է “Ես վնաս կհասցնեմ”։ “Նոցեբո” տերմինը հայտնվել է դեռ 1960-ականներին, դրա մեխանիզմները ավելի քիչ են ուսումնասիրված, քան “պլացեբոյինը”։ Դժվար է այնպիսի փորձարկումների թույլտվություն ստանալ, որոնք վատացնելու են մարդկանց առողջական վիճակը։ 

- Եթե “թուղթուգրից” կամ “աչքից” մահանում են, ուրեմն դա “նոցեբոյի” ծայրահեղ դրսեւորում է, - ասում է այս գործոնի մասնագետ, մարդաբան Ռոբերտ Հանը։ Դեղերի կլինիկական փորձարկումների ժամանակ մարդկանց մեկ չորրորդը, որոնց պարզապես վիտամիններ են տալիս,  նույնքան տառապում են տհաճ կողմնակի ազդեցություններից, ինչքան իրական դեղամիջող ընդունածները։ Քիմիոթերապիա անցնող հիվանդների մոտ 60 տոկոսը սրտխառնոց է զգում դեռ կուրսը սկսելուց առաջ։

Երբեմն “նոցեբոն” վարակիչ է լինում, գրում է հեղինակը, հղում անելով զանգվածային պսիխոգեն հիվանդություններին, որոնք հայտնի են բժիշկներին արդեն մի քանի հարյուրամյակ։ Բրիտանական համալսարաններից մեկի հոգեբանները վերջերս մի փորձ են իրականացրել։ Ուսանողների մի խմբի ցույց են տվել օդի նմուշներ, որոնք իբր պարունակում են վտանգավոր տոքսիկ նյութեր։ Դրանք պետք է առաջացնեին գլխացավ, սրտխառնոց, քոր եւ քնկոտություն։ Խմբի մի մասն այնուհետեւ շնչեց այդ օդը։ Նրանք տեսան, թե ինչպես մի կնոջ ինքնազգցողությունը կտրուկ վատացավ այդ օդը շնչելուց հետո։ Իրականում օդի մեջ ոչ մի վտանգավոր բան էլ չկար,բայց ուսանողներից շատերն իրոք սկսեցին գանգանտվել նկարագրված ախտանշաններից։ Առավել սուր դրանք արտահայտված էին կանանց մոտ, հատկապես, երբ նրանք տեսան, թե ինչպես վատացավ կեղծ փորձարկվողը։
Փորձարկման արդյունքները բժիշկներին բարդ իրադրության մեջ են դնում. մարդկանց պետք է զգուշացնել հնարավոր կողմնակի ազդեցությունների մաիսն, բայց դա էլ իր հերթին մեծացնում է նման զգացողությունների հնարավորությունը։ Հոգեբանները բժիշկներին խորհուրդ են տալիս զգուշորեն ընտրել բառերն ու օգտվել հիպնոզից` տագնապալից վիճակը հանգստացնելու համար։ 

Ի՞նչ հանգամանքներում է ի հայտ գալիս “նոցեբոն” եւ որքա՞ն երկար են մնում դրա ախտանիշները։ Հիվանդանոցային պայմաններում, ինչպես պլացեբոյի դեպում, դրա ազդեցությունն ավելի ուժեղ է, նշում է հոգեբան Թյուբինգեն Փոլ Էնկը։ Նա ապացուցել է, որ տղամարդկանց մոտ սիմպտոմներն ի հայտ են գալիս ավելի շուտ վերահաս իրադարձությունների սպասումից, իսկ կանայք, ընդհակառակը, հիմնվում են ավելի շուտ իրենց նախկին փորձի վրա։

Վիրաբույժները հաճախ խուսափում են վիրահատել այն հիվանդներին, ովքեր վախենում են մեռնելուց, որովհետեւ մահացու ելքերն այս դեպքում ավելի շատ են լինում։ Կանայք, ովքեր վստահ են, որ իրենց սրտի կաթված է սպառնում, ավելի հաճախ են դրանից մահանում, քան նույն ռիսկին ենթակա այլ կանայք։

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել ոմն Դերեք Ադամսի հետ, որը փորձել է ինքնասպան լինել դժբախտ սիրո պատճառով։ Նա  29 հաբ հակադեպրեսանտ է ընդունել այդ դեղմիջոցի կլինիկական փորձարկման ժամանակ։ Դժբախտ սիրահարը գրեթե անմիջապես փոշմանել է եւ գնացել հիվանդանոց, որտեղ արդեն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Եվ միայն այն ժամանակ, երբ Ադամսին հավաստիացրել են, որ իր ընդունած դեղերը հասարակ վիտամիններ են, տղամարդն անմիջապես առողջացել է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`