ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Նորաձեւությունը պահանջում է, բժշկությունը խորհուրդ չի տալիս

Հագուստ գնելիս կամ ամեն օր առավոտյան հագնվելիս մտածու՞մ եք` այդ հագուստը ձեր առողջության վրա ազդու՞մ է, թե՞ ոչ։ Վերջին ժամանակներում հաճախ են գործածում "մահացու" կամ "վտանգավոր" հագուստ արտահայտությունը։ Իհարկե, վտանգավոր, այսինքն` սխալ ընտրված հագուստի վատ ազդեցությունը միանգամից չի զգացվում, բայց հետզհետե` օրերի, ամիսների ու տարիների ընթացքում, այն իր սեւ գործն անում է։

Վերջին տարիներին աղջիկների զգեստապահարանը համառորեն չեն լքում նեղ տաբատները. շատերը, որոնց չի բավարարում ձեւվածքի նեղությունը, գնելիս էլ դիտմամբ ավելի փոքր չափս են ընտրում, հույս ունենալով, որ այդպես ավելի նիհար ու սլացիկ կերեւան։ Բացի դրանից էլ` "դե կհագնենք, կբացվի էլի"։ Նեղությունը կարծես հերիք չէ, այդ տաբատների գոտկատեղներն էլ շատ ցածր են լինում։ Իսկ նմանատիպ հագուստը, գուցե եւ շատերի աչքն է շոյում, սակայն առողջության համար հաստատ լավ չէ ու երբեմն կարող է նաեւ անշրջելի հետեւանքներ ունենալ։

"Շենգավիթ" բժշկական կենտրոնի գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանն ասում է, որ ցածր գոտկատեղով նեղ տաբատների պատճառով արյան նորմալ շրջանառություն տեղի չի ունենում, ինչի հետեւանքով սեռական օրգաններին բավականաչափ արյուն չի հասնում։ Դա էլ իր հերթին հանգեցնում  է վերարտադրողական համակարգի խանգարումների։

- Բացի դրանից, նման տաբատները կարող են նաեւ բորբոքումների պատճառ դառնալ, ինչն իր հերթին կրկին կազդի վերարտադրողական ֆունկցիայի վրա, - բացատրում է գինեկոլոգը;

Բայց պարզվում է՝ նեղ եւ ցածր գոտկատեղով տաբատները միայն կանանց չէ, որ հակացուցված են։ Դրանք հպարտորեն կրող տղամարդիկ էլ պիտի զգույշ լինեն։ ՈՒրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը հավաստում է, որ նեղ տաբատները ճնշում են արտաքին սեռական օրգանները եւ կարող են ինչպես առաջացնել, այնպես էլ խորացնել ամորձիների որոշ հիվանդություններ։

- Տղամարդիկ պիտի անպայման շատ հարմար հագուստ կրեն, որպեսզի խնդիրների առջեւ չկանգնեն, - ասում է ուրոլոգը։

Իսկ թեթեւ արդյունաբերության քոլեջում մոդելավորում դասավանդող Զառա Գրիգորյանին ավելի շատ հարցի այլ կողմն է մտահոգում.

- Կարճ գոտկատեղով տաբատների տակից եւ աղջիկների, եւ տղաների ներքնազգեստն է երեւում, ինչը, կարծում եմ, էսթետիկական գեղեցկության նմուշ չէ հաստատ։

Կանադացի բժիշկներն այս հարցին շատ լուրջ են վերաբերվում. հետազոտել են ու պարզել, որ կոնքերին նստող ցածր գոտկատեղով շատ նեղ տաբատները, հատկապես ջինսերը, բացի չբերության պատճառ դառնալուց, ազդում են նաեւ մարդու նյարդային համակարգի վրա։ Դրանք սեղմում են կոնքոսկրի վրայով անցնող նյարդերն ու ամենաքիչը կարող են առաջացնել ուժեղ այրոց, քոր ու ցավ ինչպես կոնքային հատվածում, այնպես էլ` ոտքերում։ Բացի դրանից, նմանատիպ հագուստը կարող է տգեղացնել մարմինը։

- Երկար ժամանակ որեւէ տիպի հագուստ կրելու հետեւանքով մարմինը սկսում է հարմարվել դրան։ Կարճ գոտկատեղով նեղ տաբատների պատճառով փոր է առաջանում, գոտկատեղի վրայից մսեր են կախվում,- ասում է Զառա Գրիգորյանը։

Եթե ոմանք դեռ մտածում են՝ "դե բա ինչ անենք, նորաձությունն է հիմա այդպիսին", ապա շտապենք տեղեկացնել, որ նեղ ու ցածր գոտկատեղով տաբատներն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ դուրս են թռել նորաձեւությունից։ Բայց փոխարենը միշտ նորաձեւ են կարճ կիսաշրջազգեստները, որոնք ձմռանը կարող են մի լավ մրսելու ու դրա հետ կապված լուրջ հետեւանքների պատճառ դառնալ։

- Եթե եղանակը համապատասխան է, ապա խնդիր չկա, ինչպես ասում են` ըստ ճաշակի ու մենթալիտետի։ Բայց, եթե կարճ շրջազգեստները եղանակին չեն համապատասխանում, ապա կրկին կարող են լուրջ գինեկոլոգիական, եւ՝ ոչ միայն, խնդիրներ առաջացնել, - ասում է  գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը։

- Կարճ կիսաշրջազգեստներից եւ ընդհանրապես  թեթեւ հագնվելուց պետք է խուսափեն հատկապես խրոնիկական ցիստիտով տառապող կանայք,- ասում է ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը, - որովհետեւ սառելու հետեւանքով նման ինֆեկցիաները դառնում են կայուն, մշտական բնույթ  կրում,  եւ այդպիսի բորբոքումները բուժելը դժվար է լինում։

- Ձմռանն էլ է, իհարկե, կարելի "մինի" շրջազգեստ հագնել, բայց արդեն պետք է մտածել հագուստի ողջ անսամբլի մասին։ Ցուրտ եղանակին չմրսելու համար դրանք պետք է կրել տաք զուգագուլպաների կամ գործած տրիկոների հետ,- խորհուրդ է տալիս Զառա Գրիգորյանը։

Եթե կանանց համար մրսելն ու սառելը ցանկալի չէ, ապա տղամարդկանց դեպքում հակառակը` չափից դուրս տաք հագնվելն է վնասակար։ Դա կարող է ինչպես ստեղծել հիվանդություններ, այնպես էլ արդեն առկա հիվանդությունների խորացման պատճառ դառնալ։

- Ամորձիների որոշ հիվանդություններ կան, որոնց դեպքում պետք չէ շատ տաք հագնվել։ Երբեմն լինում են դեպքեր, երբ հիվանդի ստուգումից հետո հայտնաբերում ենք պրոբլեմ եւ միաժամանակ նկատում ենք, որ ինքն իրեն չափից դուրս տաք է պահել, - ասում է Ռաֆֆի Ջանեցյանը։

Իսկ եթե գինեկոլոգիական ու ոչ միայն գինեկոլոգիական հիվանդություններ ստանալու հեռանկարը ձմռանը կարճ կիսաշրջազգեստ եւ բարակ զուգագուլպաներ հագնողներին չի վախեցնում, որովհետեւ՝ գուցե նրանց համար կարեւորը գեղեցիկ լինելն է, ապա մոդայամոլ եւ պճնասեր աղջիկներին կարող ենք վախեցնել ցելյուլիտով. Գերմանիայում գտնվող Գեթիգենյան համալսարանի գիտնականները պարզել են, որ կոսմետիկական այդ տհաճ պրոբլեմի հիմնական պատճառներից մեկը հենց ցուրտ եղանակին կարճ շրջազգեստ հագնելն է, որովհետեւ մարդու ոտքերն այդ կերպ սկսում են պայքարել ցրտի դեմ։

Գեղեցկությունը զոհեր է պահանջում, թե՝ ոչ, ամեն մեկն իր համար է որոշում։ Բայց վերջնականապես գեղեցկության եւ առողջության միջեւ ընտրություն կատարելիս պետք չէ մոռանալ, որ անառողջ մարդը գեղեցիկ չի լինում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`