ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

[NԳենետիկական հեղափոխություն. հետեւանքները` 50 տարի անց

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն էր։ Այն ոլորտներից մեկը, որտեղ սպառողների իրավունքներն առավել հաճախ են ոտնահարվում, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ու դրանց պարունակությամբ սննդամթերքի վաճառքն է։ Բանջարեղենի, մրգերի ու հատապտուղների գեները փոխում են ավելի բարձր բերքատվություն, խոշոր չափսեր ու դիմացկունություն ստանալու համար։ Գենետիկորեն ձեւափոխված սննդի մասին գիտնականների կարծիքները մինչ օրս միանշանակ չեն. այն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությանը սովից։

Բնության գործերին խառնվել ու կենդանի օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ 1970-ական թվականներից։ Ցորենի մեջ կարիճի գեն են դնում, որ դիմանա երաշտներին, կարտոֆիլի մեջ` կոլորադյան բզեզի գեն, որ հենց այդ բզեզը չուտի այն, պոմիդորի մեջ` ձկան գեն, որ ցրտադիմացկուն լինի։ Ու գնալով գենետիկական ձեւափոխման ենթարկվող օրգանիզմների ցանկն աճում է. բացի ցորենից, կարտոֆիլից ու լոլիկից, այսօր նմանատիպ տեխնոլոգիաներ կիրառում են նաեւ սոյայի, եգիպտացորենի, բազուկի, ելակի, ծխախոտի եւ այլ բույսերի աճեցման համար։

- Իմ կարծիքով, վտանգավոր է սննդի գենը փոխել, հետագայում մարդու գենն էլ դրա պատճառով կփոխվի, - մտահոգվում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ 

Գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդեցության  ստույգ ապացույցներ դեռ չկան։ Գիտնականները խուսափում են կտրուկ եզարակացություններ անելուց, բայց կարծիքներ արտահայտում են։ Դրանցից մեկն այն է, որ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով  մեկը մյուսից սարսափելի ալերգիաներ են առաջանում։ Օրինակ ԱՄՆ-ում, որտեղ արգելված չէ նմանատիպ սնունդը, բնակչության 70 տոկոսը տառապում է ալերգիաներից, իսկ Շվեդիայում գենային ձեւափոխման ենթարկված նյութեր պարունակող սննդամթերքն արգելված է, ու բնակչության միայն 7 տոկոսն է ալերգիկ։ Այլ կարծիքների համաձայն` գենոմոդիֆիկացված սննդի պատճառով  հնարավոր է նաեւ անտիբիոտիկների նկատմամբ կայունության առաջացում, իմունիտետի անկում եւ նույնիսկ` քաղցկեղ։ 

-  Վերջին ժամանակներում շատացել են արյան ու սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղներն ու ալերգիաները, եւ, կարծում եմ, դրանց մեծ մասը պետք է կապել սննդամթերքի հետ,- ասում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ 

- Մեկ այլ կարեւոր խնդիր է այն, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ազդում են կենսաբազմազանության վրա, այսինքն` եթե սոյայից մի 100 մետր այն կողմ աճում է  փոփոխվածը, ապա այդ փոփոխվածն իր գենի ինֆորմացիան փոխանցում է մյուսներին, եւ մենք հետզհետե կորցնում ենք ավանդական տեսակները։ Կան բազմաթիվ օրինակներ. Կալիֆոռնիայում աճող եգիպտացորենի ձեւափոխված գենը գտել էին կիլոմետրերով հեռու Մեքսիկայում աճող եգիպտացորենի մեջ։ Նշանակում է` կարող է գալ ժամանակ, երբ սովորական ու բնական տեսակներ այլեւս չեն լինի, - ասում է "Սպառողների իրավունքների պաշտպանություն" ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը։

Բացի պտուղներից ու բանջարեղենից, շուկայում հայտնվում են նաեւ ապրանքատեսակներ, որոնց բաղադրության մեջ կան գենոմոդիֆիկացված նյութեր։ Մասնագետները կարծում են, որ հատկապես վտանգավոր է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը մանուկների համար նախատեսված սննդի մեջ։ Շուկայում հայտնվող մանկական կերերից շատերի վրա, ճիշտ է, համապատասխան մակնշում չկա, սակայն լաբորատոր փորձաքննությունները պարզել են, որ դրանք պարունակում են գենոմոդիֆիկացված նյութեր։

- Թող մայրերը երեխային տան այն, ինչ ավանդաբար տվել են մեր մեծերը, մենք շատ բաներ ունենք երեխաների համար նախատեսված։ Բայց հիմա ծնողներն ընկնում  են արագի հետեւից, այդ մանկական կերերը ջրով բացում են, տալիս են, ասում են` հարմար է, բայց պիտի մտածեն, որ եթե առողջ երեխա են ուզում, ուրեմն պիտի բնական բաներ տան, - ասում  է Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի արտադրանքի եւ ծառայությունների որակի վերլուծության բաժնի ղեկավար Միլետա Արիստակեսյանը։

Աշխարհի շատ երկրներում օրենքով պարտադրվում է, որ ապրանքի վրա մակնշված լինի` այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ։ Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին։ Սպառողների իրավունքները պաշտպանող օրենք Հայաստանում էլ կա։

- Սպառողների իրավունքների մասին օրենքում կետ կա, որ պիտի նշվի, եթե պարունակում է, սակայն մարդիկ, օրինակ, յոգուրտ են արտադրում ու չեն նշում, որ գենոմոդիֆիկացված կրախմալ են օգտագործում։  Ոմանք էլ նշում են, իհարկե, իսկ ոմանց համար մեկ է,- ասում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ 

Օրենքը թեեւ պահանջում է ապրանքի վրա նշել գենոմոդիֆիկացված նյութերի պարունակության մասին, սակայն լռում է, թե ո՛ր տոկոսային հարաբերությունն է թույլատրելի։ Եվրոպայում ու ԱՊՀ որոշ երկրներում, օրինակ, սննդի մեջ նման օրգանիզմների կիրառումը չպիտի գերազանցի 0.9 տոկոսը, Ճապոնիայում` 5, իսկ ԱՄՆ-ում, կարծես, դեմ չեն գենային փոփոխության ենթարկվելու, այստեղ թույլատրելի սահմանը 10 տոկոսն է։ Հայաստանում եւս փորձում են տոկոսային  սահման մտցնել, ու այն պիտի նույնը լինի, ինչ Եվրոպայում է` 0.9 տոկոս։ Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության կողմից առաջարկությունն արդեն արվել է, մնում է, որ ուղարկվի կառավարություն։

- Հուսով ենք, որ առաջարկությունը կընդունվի։ Եթե նմանատիպ սննդամթերքը մակնշված ունենանք, մեր սպառողները կունենան գոնե ընտրության իրավունք, - ասում է “Սպառողների իրավունքների պաշտպանություն” ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը։

Գենային փոփոխության ենթարկված օրգանիզմների աճեցումը, արտադրության մեջ կիրառումը, արտահանումը, ներկրումն ու պահպանումը կարգավորելու նպատակով Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը մշակել է «Գենետիկորեն ձեւափոխած օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը, որը կառավարությունը դեռ պետք է քննարկի։ Թույլատրելի տոկոս նախագծում նշված չէ։

- Օրենքի նախագծով նախատեսված է, որ մոտեցում պիտի լինի, սակայն տոկոս դեռ չենք նշել։ Երբ կառավարությունը նախագիծը կհաստատի, այդ ժամանակ էլ ենթաօրենսդրական ակտերով կնշենք թույլատրելի տոկոսը` տարբեր կուլտուրաների համար տարբեր տոկոսներ, - ասում է Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը։

Օրենքի նախագիծը  նախատեսում է նաեւ փոփոխություններ տարբեր այլ օրենքներում, ինչպես նաեւ գիտական կենտրոնների ստեղծում, որոնք  կվերահսկեն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների, դրանց պարունակությամբ սննդի տեղական արտադրությունը, արտահանումն ու ներմուծումը;

- Պիտի ստեղծվի կառույց, որի կազմում կլինեն լաբորատորիաներ, որտեղ կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ ու փորձաքննություններ, կլինեն նաեւ գիտական հանձնաժողովներ, ովքեր կքննարկեն արդյունքներն ու կտան համապատասխան եզրակացություն` թույլատրելի՞ է տվյալ ձեւափոխված օրգանիզմը շուկա բաց թողնել, թե՞ ոչ։

Քանի որ Հայաստանում դեռեւս գործող հստակ օրենքներ չկան, սպառողը ստիպված է ինքնուրույն կողմնորոշվել` ո՞րն է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ, իսկ որը` ոչ։ Խնդիրն այնքան էլ դյուրին չէ, անզեն աչքով ու շոշափելով ճշգրիտ որոշել հնարավոր չէ։ Մնում է ապավինել սեփական ինտուիցիային ու տրամաբանությանը։

- Ելակներ կան` փոքր ու համեղ, եւ կան մեծ` 50-100 գրամանոց։ Պարզ չէ՞, որ դա ելակ չէ։ Ուղղակի սպառողը պիտի չգնի նմանատիպ սննդամթերք, պիտի չասի` ինչքան մեծ, այնքան լավ, - ասում է Մելիտա Հակոբյանը;

Եթե միրգը որդնած է լինում, երեխային չեն տալիս, ասում են` լավը չէ։ Հակառակը` որդը գիտի, թե ինչ է  անում, նա երբեք չի ուտի ձեւափոխված օրգանիզմը։ Կենդանին բնությունն ավելի լավ է հասկանում, քան մարդը։

Թե իրականում ինչ վնասներ կարող է տալ գենետիկորեն ձեւափոխված սնունդը, ժամանակը ցույց կտա։ Գիտնականները համոզված են` ազդեցությունը տեսնելու համար դեռ տասնյակ տարիներ են պետք։ 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`