ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 16mc/R/h
Հարաբերական խոնավություն 61%
Մթնոլորտային ճնշում 667 մմ
Գեոմագնիսական դաշտ STABILE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+20 C +36 C
www.meteo.am

Առողջապահություն

Գարնանային “անակնկալներ”

Ձմռան ավարտի կապակցությամբ միայն տրամադրությունը չէ, որ բարձրացնում է։ Գարունն սկսվում է, թե չէ, գլուխ են բարձրացնում նաեւ հիվանդությունները։

Ամենատարածվածներն, իհարկե, սրտանոթայիններն են`  իշեմիկ եւ հիպերտոնիկ հիվանդությունները։ Դրանցով տառապողները հատկապես գարնանը պետք է չափազանց ուշադիր լինեն ու փորձեն հնարավորինս նվազեցնել ռիսկի գործոնները։ Բացի պարզից էլ պարզ կանոնից` չծխելուց, այլ կանոններ էլ կան։

- Պետք է սահամնափակել աղը` օրական մինչեւ 5 գրամ, ֆիզիկական ակտիվություն է հարկավոր` օրական 40 րոպե։ Կարեւոր է հետեւել նաեւ քաշին, տղամարդկանց գոտկատեղի լայնությունը չպիտի գերազանցի 102 սանտիմետրը, իսկ կանանցը`  88-ը, - ասում է ընտանեկան բժիշկ Ժաննա Դավթյանը։

Գարնանը պակաս չեն ոգեւորվում նաեւ աղեստամոքսային հիվանդությունները։ Խոցերից, գաստրիտներից ու աղիքային բորբոքումներից տառապողների հոսքը հիվանդանոցներ հենց այս եղանակին է շատանում։ Խրոնիկական հիվանդությունների չափազանց ցավոտ սրացումների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել մասնագիտական օգնության, իսկ եթե դրանք տանելի են, ապա պետք է հետեւել որոշ կանոնների, ուտել հաճախակի, բայց` քիչ քանակությամբ։ Սրացումների ժամանակ հարկավոր է 4-5 օր խիստ դիետա պահպանել։

- Պետք է հիշել, որ նիկոտինը, համեմունքները, ալկոհոլը սրացնում են աղեստամոքսային խնդիրները, - զգուշացնում է  ընտանեկան բժիշկը։

-  Երիտասարդներին մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել բուսական յուղեր, ճարպեր, որովհետեւ դա լավացնում է աղիքների աշխատանքը, իսկ մեծահասակներին` հակառակը` սահմանափակել ճարպերը, - ասում է  գաստրոէնտերոլոգ Անժելա Խաչատրյանը, - ընդհանրապես աղեստամոքսային խնդիրներ ունեցողները պիտի հատկապես գարնանը խուսափեն պահածոներից, ուտեն թարմ եւ որակով սնունդ, սնվեն ժամանակին, անոթի փորին չխմեն սուրճ կամ մուգ թեյ։

Ձմռանն անշարժ նստելու, պահածոյացված` այսինքն վիտամիններով աղքատ սնունդ օգտագործելու հետեւանքով գարուն ենք մտնում թուլացած իմունիտետով, ինչի հետեւանքով ավելի խոցելի ենք դառնում սուր շնչառական հիվանդությունների նկատմամբ։ Դրանք կանխարգելելու ու բուժելու համար, եթե դեղեր օգտագործելու կողմակից չեք, կարող եք դիմել ոչ պակաս արդյունավետ ավանդական մեթոդներին։

- Որպեսզի սոխն ու սխտորն ավելի արդյունավետ ազդեցություն ունենան, հարկավոր է նախ կտրատել կամ ճզմել դրանք, թողնել այդ վիճակում 10-15 րոպե, նոր ուտել, որովհետեւ այդ ժամանակամիջոցում թաղանթից հակավիրուսային նյութ է առաջանում, - ասում է ընտանեկան բժիշկ Ժաննա Դավթյանը։

Սուր շնչառական հիվանդություններով հաճախ են հիվանդանում հատկապես երեխաներն, ու առաջին հերթին հենց նրանց առողջության վրա դրանք կարող են լուրջ հետեւանքներ ունենալ։

- Պետք է կուլտուրա ձեւավորվի, որ ոչ մի դեպքում հիվանդ երեխային չտանեն այնտեղ, որտեղ այլ երեխաներ կան։ Եթե իրենց չի հետաքրքրում այն փաստը, որ այդպիսով վարակում են այլ մարդկանց, ապա գոնե թող հետաքրքրի այն, որ այդ կերպ ավելի են բարդացնում իրենց երեխայի վիճակը, որի հետեւանքով հետագայում հնարավոր են երիկամային, լյարդի, շնչառական խնդիրներ, - բացատրում է ընտանեկան բժիշկ Ժաննա Դավթյանը։

Գարնանը, երբ զարթնում է բնությունը, վրա են տալիս նաեւ ալերգիաները։ Բուսական աշխարհի 50 տոկոսի ծաղկափոշին ալերգեններ է պարունակում, իսկ մեր երկրում ալերգիկ է մարդկանց 20 տոկոսը։

- Պետք է ուղղակի խուսափել ալերգենի հետ հանդիպելուց, - խորհուրդ է տալիս  Ժաննա Դավթյանը, - հարկավոր է հաճախակի լվանալ ձեռքերը, բերանը ողողել, հիգիենիկ ցնցուղներ ընդունել ու նկատի ունենալ, որ նույնիսկ տան որոշ բույսեր ունեն ալերգիա առաջացնելու հատկություն, օրինակ` խորդենին։

Վերջին տեղում չեն նաեւ գարնանը սրացող ուրոլոգիական խնդիրները։ Դրանց պատճառը հիմանականում անկանխատեսելի եղանակն է, շուտ ոգեւորվելն ու թեթեւ հագուստի անցնելը։ Արդյունքում` կանանց շրջանում միզապարկային ու երիկամային բորբոքումներ են լինում, իսկ տղամարդկանց մեջ` շագանակագեղձի։

- Գարնանը մարդու օրգանիզմում տեղի են ունենում որոշ հորմոնալ փոփոխություններ, - ասում է ուրոլոգ Միքայել Մանուկյանը, - ձմռանը ծախսում ենք օրգանիզմի վիտամինների պաշարն ու գարնանը հիպովիտամինոզ է լինում (վիտամինի պակասություն), ինչը նույնպես նպաստում է բորբոքային պրոցեսներին։

Գարնանն ուրոլոգիական խնդիրներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ընդամենը ճիշտ գնահատել եղանակը, հագնվել դրան համապատասխան, օգտագործել պոլիվիտամիններ ու, իհարկե, բորբոքում նկատելու դեպքում շտապ դիմել բժշկի` արագ եւ արդյունավետ բուժում ստանալու, խնդիրը խրոնիկական չդարձնելու համար։ 

- Այս եղանակին մարդիկ հաճախ են դուրս գալիս զբոսանքի, նստում են սառը նստարաններին, սառը քարերին։ Չի կարելի, - ասում է ուրոլոգ Միքայել Մանուկյանը։

Գարունն իր հետ առողջական խնդիրներ է բերում, սակայն պակաս չեն նաեւ լավ կողմերը։ Դրական էմոցիաները, լավատեսությունն ու սիրահարվածության զգացողությունը ցանկացած մարդու առողջ կպահեն. բժիշկներն են ասում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am

 

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
1-12
1-03
հարեւաններին
հարազատներին

Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: