ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 17mc/R/h
Հարաբերական խոնավություն 50%
Մթնոլորտային ճնշում 666 մմ
Գեոմագնիսական դաշտ STABILE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+20 C +34 C
www.meteo.am

Առողջապահություն

Մի անգամ Արեւի քաղաքում

Հոլանդիայի հյուսիսում  Հերհուգովարդ անունով մի քաղաք կա։ Քաղաքի մեջ էլ մի այլ քաղաք կա, որը  Ստադ վան դե զոն են անվանում։ Եթե թարգմանենք, կստացվի Արեւի քաղաք։ Այս անունը հենց այնպես  չեն դրել, քաղաքն իսկապես որ Արեւի է։ Այստեղ մոտ 2000 տուն էլեկտաէներգիա է ստանում բացառապես արեւի լույսից։  Հենց այդպիսի մի տան մոտ էլ մեզ սպասում էր Էներգայի փորձագետ Վիմ Բարդը։ Նա  բացատրեց, թե որն է այդ տների տարբերությունն ու յուրահատկությունը.

- Այս տներն ի սկզբանե այնպես են կառուցված, որ էլեկտրաէներգիայի պահանջ հնարավորիս քիչ լինի։ Հետո ամբողջ քաղաքը կառուցված է այսպես ասած արեւին ընդառաջ, այսինքն` տները նայում են արեւին, որպեսզի արեւային մարտկոցներն ավելի արդյունավետ աշխատեն։ Այս լույսը, որ հիմա պատուհանից ներս է թափանցում, էներգիա է, որ մենք ստանում ենք անվճար։ Երբ դուք նման տուն եք գնում,  պիտի արեւային մարտկոցների համար հավելյալ գումար վճարեք, բայց հետո դուք քիչ էլեկտրաէներգիա եք ծախսում, եւ այդպիսով ձեր ներդրումը, գումարը մոտ տասը տարվա ընթացքում հետ է գալիս։ Նման տունը CO2 գազ չի արտանետում, եւ ընդհանրապես ամբողջ Արեւի քաղաքը CO2-ից զերծ գոտի է համարվում։

Հոլանդիայում, հատկապես` եթե ամառ չէ, եղանակը գրեթե միշտ անձրեւոտ է կամ ամպամած։ Բայց փորձագետը բացատրում է, որ դա ամենեւին չի խանգարում արեւային մարտկոցներին` էներգիա կլանել։ Քանի որ դրանք ոչ թե արեւի շողերի կամ ջերմության հաշվին են աշխատում, այլ` լույսի։ Իհարկե, եթե ամպամած է, մարտկոցները կիսով չափ քիչ էներգիա կկլանեն, քան արեւոտ օրերին, բայց մեկ է, քանի դեռ լույս է, էներգիա կա։ Արեւային մարտկոցները դադարում են աշխատել միայն գիշերը։

Այն տան ձեղնահարկում, որտեղ զրուցում էինք փորձագետի հետ, կարմիր տուփի նման մի սարք էր դրված։

- Արեւից ստացված էներգիան տանիքում դրված մարտկոցներից անցնում է սրա մեջ ու փոխակերպվում էլեկտրաէներգիայի, - բացատրեց փորձագետը։ - Այս մարտկոցները մեկ առավելություն էլ ունեն, եթե դու գնում ես արձակուրդ` հանգստանալու որեւէ տեղ, արեւային մարտկոցներն այդ ընթացքում, միեւնույն է, շարունակում են աշխատել։ Դու ստացված էներգիան չես սպառում, հետեւապես այն  կուտակվում է, եւ ուրիշները կարող են դա օգտագործել։ Իսկ դա քեզ գումար է բերում` 21 ցենտ մեկ կիլովատի համար։

Արեւի քաղաքում դեռ շարունակում են տներ կառուցել, մթնոլորտը չաղտոտող ու էժան էլեկտրաէներգիայի կողմնակից բնակիչներն էլ այստեղ գնալով շատանում են։  Ով 400.000 եվրո ունի, Արեւի քաղաքում կարող է գտնել իր երազների տունը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am

 

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
1-12
1-03
հարեւաններին
հարազատներին

Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: