Վերջերս մի հղի կնոջ հետ տեղի ունեցածը ցնցել էր հանրապետության ամբողջ
բուժանձնակազմին։ Դեպքը տեղի էր ունեցել Շիրակի մարզի Հոռոմ Գյուղի բնակիչ
Փարվանյան Լուարայի հետ։ Հիմա նրա առաջնեկը երկու ամսական կլիներ, եթե
"բախտի" անիվն անսպասելիորեն չփոխեր նրա կյանքի ու ապագայի ընթացքը։
Այս տարի աշնանը Շիրակի մարզում մի 10-ամյա երեխա մահացավ կատաղություն
հիվանդությունից։ Երեխային դեպքից միայն 20 օր անց էին տարել հիվանդանոց,
երբ նրա վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր։ Բժիշկներին նույնիսկ չէին էլ
ասել, որ երեխային շուն է կծել։
Մարդու մաշկը տարիքի հետ կորցնում է իր պաշտպանական ֆունկցիաները։
Բժիշկներն այսօր փորձում են պարզել այդ անդառնալի փոփոխությունների
պատճառներն ու մեխանիզմը։
Ժամանակակից հասարակության մեջ բժիշկները հաճախ չար կախարդների դեր են
տանում` “աչքով” տալով իրենց հիվանդներին, հայտարարում է Նյու Սայենթիսթ
պարբերականը։ Հնադարյան հասարակաություններում տարածված “նզովքի” ու այս
“նեովուդուի” արմատները նույնն են, պնդում է լրագրող Հելեն Փիլչերը։
Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ անհիշելի ժամանակներից մի կաղնի է
կանգնած, որը վաղուց գրավել է “Բյուրակն” բնապահպանական հասարակական
կազմակերպության նախագահ Մելանյա Դավթյանի ուշադրությունը. աշխատավայրը
հեռու չէ, այդ վայրերով հաճախ է անցնում։ Միշտ ցանկացել է չափել ծառի
հաստությունը եւ ահա՝ անցել է գործի։
5 ամյա Հրաչն այսօր որոշել է խաղալ իր սիրած համակարգչային խաղերից մեկը,
ինչպես ինքն է ասում` տանկի խաղը։ Գնդակներով, մուլտհերոսներով ու
թիթեռներով խաղերը Հրաչին դուր չեն գալիս. սիրում է, երբ դրանք մոտ են
լինում իրականությանը։
Երեւանում օր օրի էկոլոգիական խնդիրները շատանում ու լրջանում են։ Դրանց
շարքից է նաեւ էկոլոգիական աղմուկը, այլ կերպ ասած, քաղաքն աղտոտված է
նաեւ աղմուկով։ Սա ոչ միայն Երեւանի, այլեւ բոլոր մեծ քաղաքների խնդիրն է։