Բանտի պատերի ներսում մարդիկ շատ լռակյաց են դառնում, քանի որ ցանկացած
անզգույշ բառ կարող է նրանց վրա շատ թանկ նստել։ Որպեսզի որեւէ կերպ այդ
մարդիկ ճանաչելի լինեն, ազատազրկվածները սկսեցին դաջվածքներ անել, որոնք
պատմում են նրանց կենսագրության մասին` ինչի համար է ազատազրկվել, որտեղ
եւ ինչ ժամանակով։