ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Փոքրիկը գնում է դպրոց

Մանկապարտեզում ձեր երեխան ամենաընդունակն էր ու դաստիարակների սիրելին: Ահա նա պետք է գնա դպրոց, եւ ծնողները կարծում են, որ այնտեղ նա եւս պետք է շարունակի լինել ամենալավը: Սակայն շուտով սեպտեմբերմեկյան հաճելի հոգսերը մնում են հետեւում, իսկ երեխայի տնային աշխատանքները կատարելու գործընթացը վերածվում է անտանելի մղձավանջի: Եթե սկզբում փոքրիկը հաճույքով էր պատրաստում դասերը, ապա այժմ ծնողները համարյա թե ստիպված են նրան □պարանով կապել□ գրասեղանի մոտ: Ի՞նչ է պատահել եւ ու՞ր է կորել երեխայի որեւէ նոր բան սովորելու ցանկությունը:


Մանկավարժ-հոգեբանները սրա վերաբերյալ հստակ տեսակետ ունեն: Եթե առաջին դասարանցին չի ցանկանում դաս անել, ապա դա միայն մի բան կարող է նշանակել. նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում: Այս պարագայում ծնողների հիմնական խնդիրն է` օգնել երեխային:


Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի: Եթե փոքրիկը նախքան դպրոց գնալը մանկապարտեզ է հաճախել, ապա այնտեղ նրանից չէին պահանջում ամեն օր ինչ-որ հանձնարարություն կատարել: Նա այնտեղ խաղում էր, ուտում, քնում, որեւէ նոր բան սովորում եւ գալիս տուն: Երեխան ուղղակի սովոր չէ ամեն օր ինչ-որ հանձնարարություն կատարել, այն էլ պարտադիր ձեւով:


Բացի այդ, հիշողության կամ ուշադրության ակամա ձեւը, երբ փոքրիկն ինքն էլ չզգալով, առանց որեւէ դժվարության կարողանում է հիշել ամբողջ գրքի բովանդակությունը, վեց-յոթ տարեկանից սկսում է աստիճանաբար վերանալ: Իսկ գիտակցաբար, կամքի ուժով ինքն իրեն ստիպելու միջոցով որեւէ բան հիշելու կամ անելու կարողությունը նոր-նոր է ձեւավորվում: Այնպես որ, սա երեխայի համար մի քիչ բարդ շրջան է, եւ տնային աշխատանքները չկատարելու պատճառը բոլորովին էլ ծուլությունը չէ: Լավ կլինի, որ այս ընթացքում ծնողները երեխայի համար հատուկ օրակարգ սահմանեն եւ դասերը պատրաստելու համար առանձին ժամանակ հատկացնեն, որը, կախված փոքրիկի ծանրաբեռնվածությունից, տարբեր օրերի կարող է տարբեր ժամերի լինել:


Դպրոցից տուն գալուց հետո երեխան պետք է ոչ միայն ճաշի, այլեւ՝ մի փոքր հանգստանա: Եթե որեւէ այլ հարգալից պատճառ չկա, ապա սահմանված գրաֆիկը չի կարելի խախտել, այլապես փոքրիկը պետք է տույժի ենթարկվի, որի մասին կարող եք նրա հետ նախապես պայմանավորվել: Ամենից հաճախ պատիժը լինում է որեւէ հաճելի զբաղմունքից զրկվելը (խաղը բակում, հեռուստացույց դիտելը, համակարգչային խաղերը եւ այլն): Հոգեբանները խորհուրդ չեն տալիս արգելել երեխային հաճախել մարզական պարապմունքների, քանի որ դրանք օգտակար են նրա համար:


Երբ ձեր փոքրիկը դպրոցից տուն է գալիս, օգնեք նրան պայուսակից հանել տետրերն ու գրքերը: Դրանք կարող եք դասավորել գրասեղանի ձախ անկյունում, իսկ դասերը պատրաստելուց հետա տեղափոխել աջ կողմը, որպեսզի երեխան տեսնի, թե հանձնարարությունների որ մասն է արել եւ ինչքանն է մնացել ավարտելու: Հիշեք, որ յուրաքանչյուր աշխատանք շարունակելն ավելի հեշտ է, քան սկսելը:


Խնդրեք երեխային հիշել եւ թվարկել, թե որ առարկայից ինչ տնային աշխատանք են հանձնարարել: Նա պետք է այդ ամենն իմանա եւ հիշի նույնիսկ այն դեպքում, երբ մայրիկը նրան դպրոցից տուն բերելիս ուսուցչուհուց դրանք հարցնում եւ նշում է իր մոտ: Գովեք ձեր փոքրիկին ուշադիր ու պատասխանատու լինելու համար:


Եթե երեխան դժվարանում է գրել տառերը կամ թվերը, ապա կարելի է դիմել մի պարզ հնարքի: Առաջարկեք միասին դպրոց-դպրոց խաղալ, որտեղ դուք կլինեք աշակերտը, իսկ նա՝ ձեր ուսուցիչը, որը պետք է ձեր գրել սովորեցնի: Փոքրիկը պետք է փորձի օդում մատը շարժելով եւ բարձրաձայն իր գործողությունները բացատրելով (օրինակ՝ տողի վրա նկարում ենք շրջանակ, հետո կողքից մի գիծ ենք տանում եւ նույն տեղից՝ մի պոչիկ. ստացվում է "գ" տառը) ձեզ ցույց տա այս կամ այն տառը, այնուհետեւ գրի այն տետրի մեջ: Հետաքրքիր է, որ գրելու ժամանակ փոքրիկները պահում են շունչը եւ չեն կարողանում խոսել:


Օգտակար է նաեւ պլաստիլինից տառեր ու թվեր ծեփելը կամ ավազով լի սկուտեղի վրա մատիկով գրելը:


Երբ երեխան հոգնում է, անհրաժեշտ է փոքրիկ (մոտ 10-15 րոպեի չափ) ընդմիջում անել եւ հանձնարարել նրան, օրինակ, տասն անգամ թռչկոտել մեկ ոտքի վրա կամ վազել սեղանի շուրջը: Ընդ որում, նման վարժությունների քանակը պետք է խստորեն սահմանափակել (7-10 անգամ), այլապես հետո փոքրիկին գրասեղանի մոտ վերադարձնելը շատ դժվար կլինի:


Եթե երեխան դժվարանում է կարդալ, ապա կարելի է նրա սենյակի պատերին գունավոր թղթերից պատրաստված կամ նկարած տառեր, վանկեր ու կարճ բառեր փակցնել, ընդ որում՝ դրանց մի մասը կարելի է գլխիվայր ամրացնել, որպեսզի նա կարողանա ճանաչել տառերը ցանկացած դիրքում:


Եթե այս ամենից հետո փոքրիկն այնուամենայնիվ շարունակում է կամակորություն անել եւ պնդել, որ չի ուզում դասերը պատրաստել, ապա դիմեք մի փոքր խորամանկության: Օրինակ՝ կարող եք ասել, որ ձեր աչքերը ցավում են, որ լավ չեք տեսնում եւ խնդրեք, որ կարդա, թե ինչ է գրքում գրված կամ կարելի է ասել, որ ձեր ձեռագիրը տգեղացել է (կամ, իբր, մոռացել եք) ու խնդրել, որ փոքրիկը ցույց տա, թե ինչպես է գրվում այս կամ այն տառը: Այս դեպքում ոչ մի երեխա չի զլանա կատարել ձեր խնդրանքը եւ ցույց տալ, որ ինքն ավելին գիտե:


Եվ ամենակարեւորը՝ չմոռանաք շռայլորեն խրախուսել նրա յուրաքանչյուր, նույնիսկ, ամենաչնչին հաջողությունը, եւ շատ շուտով նա կսկսի ինքնուրույն պատրաստել տնային աշխատանքները՝ ազատելով ձեզ ժամերով գրասեղանի կողքը նստելու տանջալի պարտականությունից:  


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`