ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխան եւ համակարգիչը

Այժմ շատերը չեն պատկերացնում իրենց կյանքն առանց համակարգչի։ Ծնողներն էլ ցանկանալով գնալ ժամանակին համընթաց հաճախ դիմում են տարբեր զոհողությունների եւ համակարգիչ են ձեռք բերում, որպեսզի իրենց փոքրիկը որքան հնարավոր է շուտ հասու լինի համակարգչային տեխնիկայից օգտվելու գաղտնիքներին։ Սակայն այս պարագայում եւս պետք է հիշել չափի եւ, իհարկե, անվտանգության կանոնների մասին։

Ամենից առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային վայրը։ Խորհուրդ է տրվում համակարգիչը տեղադրել սենյակի հյուսիսային հատվածում։ Արեւի ուղիղ ճառագայթները ոչ մի դեպքում չպետք է ընկնեն էկրանի վրա։ Ցանկալի է, որ պատուհանը լինի այն սեղանի առաջ, որի վրա տեղադրված է համակարգիչը։ Եթե լուսամուտը սեղանի կողքին է կամ հետեւում, ապա անթափանց վարագույրներ կամ շերտավարագույրներ կախեք։ Համակարգչի էկրանն ու ստեղնաշարը սեղանին պետք է ուղիղ դրված լինեն, ոչ թե շեղ։ Կարեւոր է ճիշտ կարգավորել էկրանի բարձրությունը։ Չափազանց բարձր կամ ցածր լինելու դեպքում երեխան ստիպված է լինում սահել աթոռի վրա կամ լարել պարանոցը` գլուխը հարմար պահելու համար։ Այդ դեպքում լարվում են մեջքն ու պարանոցը, եւ վատանում է արյամբ ուղեղի սնուցումը, կարող են գլխացավեր առաջանալ։ Ամեն օր նման դիրքում երկարատեւ գտնվելը հանգեցնում է առողջության հետ կապված տարբեր խնդիրների։ Էկրանի կենտրոնը պետք է գտնվի աչքերի մակարդակի վրա կամ մի փոքր ցած, որպեսզի երեխան կարողանա հարմար նստել` առանց վիզն ու ողնաշարը ծռմռելու։ Էկրանն աչքերից պետք է հեռու լինի նվազագույնը 50-60 սանտիմետրով։ Համակարգչի վրա աշխատելու ժամանակ լույսը չպետք է շատ պայծառ լինի։ Սեղանի լամպի լույսը կարելի է մեղմացնել կապտավուն երանգ ունեցող թափանցիկ գործվածքով (իհարկե, պետք չէ այն գցել անմիջապես լամպի վրա), որը սենյակի լուսավորությունն առավելագույնս մոտեցնում է համակարգչի էկրանի լույսին։

Ձեռքերը պետք է հենել սեղանին եւ աշխատել միայն մատներով։ Նստել պետք է այնպես, որ ազդրերն ուղիղ անկյուն կազմեն իրանի հետ, իսկ ծնկները` ազդրերի։ Ինչքան էլ խաղը հետաքրքիր լինի, իսկ գործը կարեւոր, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է փոքրիկ ընդմիջումներ անել` լարվածությունը թուլացնելու համար։ Յուրաքանչյուր 20-25 րոպեն մեկ կարելի է 3-4 րոպեանոց ընդմիջումներ անել` տեղից բարձրանալ, քայլել, ձգումներ անել, գլուխը պտտել այս ու այն կողմ եւ այլն։

Մի մոռացեք աշխատանքային սեղանի մոտ եւս պահպանել հիգիենայի կանոնները։ Ժամանակի ընթացքում համակարգչի ստեղնաշարի եւ մկնիկի վրա կեղտ է կուտակվում, որը մանրէների բազմացման համար հրաշալի միջավայր է։ Այդ պատճառով երբեք չի կարելի ճաշել կամ, նույնիսկ, բուտերբրոդ  ուտել աշխատանքային սեղանի վրա կամ աշխատանքի ընթացքում։ Ստեղնաշարն ու մկնիկն անհրաժեշտ է մաքրել ամիսը մեկ անգամ։ Համակարգչի էկրանը նույնպես պետք է միշտ կատարյալ մաքուր լինի։ Այն մաքրում են հատուկ խոնավ անձեռոցիկների օգնությամբ, շաբաթը մեկ անգամ։ Եթե երեխան ակնոց է կրում, ապա ուշադիր եղեք, որ դրա ապակիները նույնպես մշտապես կատարյալ մաքուր լինեն։

Համակարգչի վրա աշխատելուց հետո անպայման անհրաժեշտ է ձեռքերն օճառով լվանալ, հատկապես եթե օգտվել եք օտար մարդու համակարգչից կամ եղել եք ինտերնետային ակումբում, ուր այցելում են ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի տեր մարդիկ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`