ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Պատժե՞լ, թե՞ չպատժել

Պատիժ եւ ընդօրինակում


Շատ հաճախ ֆիզիկական պատժի հետեւանքով բացասական հույզեր ստացած երեխաները դրանք սկսում են կապել ծնողների հետ։ Փոքրիկը սկսում է հակառակվել այն ամենին, ինչը գալիս է ծնողներից ու անընդհատ փորձում ամեն կերպ իր եւ ծնողների միջեւ խնդիրներ առաջացնել։ Ծնողների յուրաքանչյուր խոսքն ու արարքը սվիններով է ընդունվում։ Երբեմն երեխաները բացասական պահվածք են “որդեգրում” միայն նրա համար, որ հակառակվեն ծնողներին կամ որպես բողոքի նշան։ Արդյունքում հնարավոր են երեխայի բնականոն վարքագծի խանգարումներ՝ ագրեսիվություն, ցուցադրական կոպիտ պահվածք, փախուստ տանից եւ այլն։

Հաճախ ֆիզիկական պատիժների ենթարկվող երեխաներն սկսում են ընդօրինակել ծնողներին եւ խաղալիս նույն կերպ անկյուն են կանգնեցնում, նախատում կամ ծեծում իրենց տիկնիկներին կամ փափուկ խաղալիք կենդանիներին։ Ավելի վատ է, եթե նման ագրեսիվ պահվածքը տեղափոխվում է իրական մարդկային հարաբերությունների դաշտ եւ դրսեւորվում այլ երեխաների հետ շփման ժամանակ։

Երեխայի համար իր ծնողներն ամենանշանակալի եւ մեծ հեղինակություն ունեցող մարդիկ են։ Այդ պատճառով նրանց վարքագծի ընդօրինակումն առավել երկար եւ ամուր է տպավորվում փոքրիկների հիշողության մեջ։ Մեծանալով եւ ծեծերն ու նախատինքները որպես օրինակ ընդունելով՝ երեխան կսկսի նույն կերպ վարվել նաեւ իր երեխաների հետ։ Այսպիսով՝ ֆիզիկական պատիժների հասցրած վնասն ակնհայտ է։ Իսկ եթե դուք, սիրելի ծնողնե՛ր, դեռեւս համոզված եք դաստիարակության այս եղանակի արդյունավետության մեջ, ապա այն կիրառելուց առաջ մեկ անգամ եւս մտածեք, թե ինչ հետեւանքների կարող է այն հանգեցնել եւ ինչպես կարող է ազդել ձեր փոքրիկի, որպես անհատի, ձեւավորման վրա։


Զրկել սիրուց


Ծնողների ուշադրության եւ քնքշանքի նվազեցումը նույնպես պատժի ձեւ է։ Սակայն այս մեթոդը շատ ազդեցիկ է եւ հարկ է կիրառել շատ մեծ զգուշությամբ։ Այն կարող է ինչպես օգտակար լինել, այնպես էլ լուրջ խնդիրներ առաջացնել թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների համար։

Այս պատժաձեւի էությունն այն է, որ ծնողները միառժամանակ փոխում են իրենց վերաբերմունքը երեխայի նկատմամբ։ Երեխան առաջվա պես շարունակում է մնալ ծնողների հոգածության առարկա, սակայն զրկվում է սիրո եւ ուշադրության զգալի բաժնից։ Դաստիարակության այս եղանակը կարող է լավ արդյունքներ տալ միայն այն դեպքում, երբ ծնողների ու երեխաների միջեւ իսկապես կան մտերիմ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ սիրո, հարգանքի եւ վստահության վրա։ Եթե ոչ, ապա որեւէ արդյունք չի լինի, քանի որ փոքրիկը կորցնելու ոչինչ չունի։ Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել երեխայի տարիքն ու բնավորության առանձնահատկությունները։ Չափազանց զգայուն եւ հեշտ վիրավորվող երեխան կարող է վախենալ եւ կարծել, որ ծնողներն իրեն այլեւս չեն սիրում։ Եթե փոքրիկը հավատա դրան, ապա կարող եք եզրակացնել, որ դաստիարակության այս ձեւը նրան համապատասխան չէ։ Վաղ հասակում երեխաներն ավելի զգայուն են ծնողների հուզական վիճակի նկատմամբ։ Պետք չէ փոքրիկի մեջ ավելորդ տագնապ եւ անհանգստություն առաջացնել։ Նման պատիժների հաճախակի կիրառումը կարող է ծանր ազդեցություն ունենալ նրա հոգեկան զարգացման վրա։

Երեխային ծնողական սիրուց կարելի է զրկել միայն շատ կարճ ժամանակով։ Ծնողների հեռանալը տանից կամ սպառնալիքները, որ մայրիկը կարող է գնալ եւ փոքրիկին միայնակ թողնել, բացարձակապես անթույլատրելի են։ Դրանք կարող են լուրջ վախեր առաջացնել եւ խաթարել երեխայի հարաբերությունները շրջապատող աշխարհի հետ։


Հաճույքների մերժում կամ հետաձգում


Այս պարագայում ենթադրվում է երեխայի վարքի որոշ սահմանափակում։ Օրինակ՝ կարելի է արգելել նրան գնալ կինո, թատրոն, կրկես, կենդանաբանական այգի,  շփվել ընկերների հետ կամ խաղալ սիրելի խաղալիքներով։ Մի խոսքով՝ մերժել նրա առօրյա, սովորական հաճույքները։ Ներգործության այս ձեւը շատ պարզունակ է եւ երբեմն սխալ։ Նման արգելքների արդյունքը կարող է դրական լինել միայն, եթե երեխան ընդունում է դրա իրավացիությունը եւ համաձայն է դրա հետ։ Սակայն հիմնականում փոքրիկները դա անարդացի են համարում։ Նրանք չեն կարողանում գտնել իրենց արաքի եւ պատժի միջեւ եղած կապը եւ սկսում են ամեն ինչում մեղադրել ծնողներին։ Եթե նույնիսկ երեխան ներողություն է խնդրում, ապա դա չի նշանակում, որ նա գիտակցել է իր մեղավոր լինելը։ Նա պարզապես հույս ունի, որ այդպիսով ծնողները կմեղմեն նշանակված պատիժը։

Եթե դուք խոստացել եք նրա հետ ժամանակ անցկացնել, խաղալ կամ տանել զբոսնելու, ապա մտադրությունները փոխելու կարիք չկա։ Դա երկուստեք օգտակար կլինի ե՛ւ ձեր, ե՛ւ երեխայի համար։ Այս դեպքում ավելի լավ է պատժի որեւէ այլ ձեւ կիրառել։

Նույնիսկ դաստիարակչական նպատակներով պետք չէ փոքրիկին զրկել այն ամենից, ինչն անհրաժեշտ է նրա լիարժեք զարգացման համար՝ սնունդ, զբոսանքներ մաքուր օդում, սիրելի խաղալիքներ եւ շփում այլ երեխաների հետ։

Պատիժները պետք է սահմանվեն հետեւյալ կանոնով, որը պետք է տարածվի ընտանիքի բոլոր անդամների վրա՝ թափթփել ես սենյակը, ուրեմն՝ ինքդ քո հետեւից հավաքիր, պատռել կամ կեղտոտել ես հագուստը, ուրեմն՝ ինքդ լվա եւ նորոգիր։ Այս պահանջների հետ երեխաները դժվար թե չհամաձայնեն, քանի որ դրանք արդարացի են եւ գործած սխալին համապատասխան։ Սակայն եթե այդ պահանջները ներկայացվում են միայն երեխաներին, ապա օրերից մի օր նրանք կարող են համեմատել դրանք մեծահասակներին վերաբերող պարտավորությունների հետ եւ վրդովմունքի տեղիք տվող բազմաթիվ տարբերություններ գտնել։ Այդ պատճառով պատժի այս եղանակը կիրառելիս երեխաներին պետք է այնպիսի հանձնարարություններ տալ, որոնք ի վիճակի են կատարել թե՛ նրանք, թե՛ ծնողները։ 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`