ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Պատժե՞լ, թե՞ չպատժել

Թերեւս ողջ աշխարհում չի գտնվի մի երեխա, որին դուր է գալիս, երբ իրեն պատժում են կամ մի ծնող, որին իր փոքրիկի ցավն ու արցունքները հաճույք են պատճառում։ Սակայն պատժի տարբեր ձեւերը երեխայի դաստիարակության գործընթացից լիովին կրճատելն անհնար է։ Որպեսզի պատիժը փոքրիկին ոչ թե վնաս, այլ միայն օգուտ բերի, անհրաժեշտ է այդ հարցին ստեղծագործաբար մոտենալ՝ վերլուծելով երեխայի բնավորության առանձնահատկությունները։

Լավ ծնողները երբեք չեն շտապում փոքրիկի յուրաքանչյուր սխալից հետո անմիջապես պատժել նրան։ Ավելի կարեւոր է ու տեղին ուշադիր քննել այն իրավիճակը, որում երեխան սխալ է թույլ տվել, եւ փորձել հասկանալ նրա արարքի իրական հոգեբանական հիմքերը։

Հաճախ ավելի ճիշտ է միառժամանակ զսպել երեխայի վարքին արագ արձագանքելու ցանկությունն ու հույզերը, իսկ երբեմն էլ բոլորովին չարձագանքել, քանի որ փոքրիկը նույնպես սխալվելու իրավունք ունի։   

Երբեմն պատիժներից հրաժարվելը կարող է նրա վրա ներգործելու բավական արդյունավետ միջոց լինել։ Օրինակ՝ եթե երեխան գիտակցում է, որ վատ բան է արել եւ ինքն է այդ մասին ծնողներին հայտնում, ապա կարելի է ենթադրել, որ նա իրեն մեղավոր է զգում։ Այս պարագայում ծնողները կարող են հրաժարվել նրան պատժելուց, ինչը եւս մեկ անգամ նրան ստիպի մտածել իր արարքի մասին։ Սակայն այս եղանակից պետք է շատ զգուշորեն օգտվել՝ ճիշտ գնահատելով երեխայի հուզական ապրումները։ Այս մեթոդը կարող են կիրառել միայն չափազանց բարձր հեղինակություն ունեցող ծնողները, որոնց կարծիքը շատ ծանրակշիռ է։ Այս դեպքում այն արդյունավետ կլինի։

Երբեմն ավանդական խիստ միջոցների փոխարեն կարելի է դիմել ամենաանսպասելի հնարքների, սակայն սա բավական բարդ է, քանի որ այդպիսով ծնողներն ստիպված են անընդհատ թարմացնել իրենց գիտելիքները եւ լրջորեն զբաղվել մանկական հոգեբանության ուսումնասիրությամբ։

Ինչպե՞ս վարվել, եթե երեխան չի լսում ծնողներին, չի կատարում նրանց հանձնարարությունները եւ չի ենթարկվում նրանց հորդորներին։ Ամենից առաջ մտածեք՝ արդյո՞ք դուք նրան առիթ չեք տվել մտածելու, որ ձեր ասածները կարեւոր ու պարտադիր չեն։ Կանոնների ու պահանջների անառարկելի կատարումը ձեռք է բերվում անընդհատ եւ հետեւողական հսկողության շնորհիվ։ Եթե այդ պայմանը չի գործում, ապա դրական արդյունքի հասնելը շատ դժվար է լինում։ Այնուհետեւ փորձեք պարզել, թե ինչն է խանգարել երեխային կատարելու ձեր ասածը։ Եթե համոզվում եք, որ լուրջ պատճառներ չկան եւ պատիժն անխուսափելի է, ապա հիշեք, որ դա բավական մեծ նրբանկատություն եւ զգուշություն է պահանջում։

Ի՞նչ պատժամիջոցներ կարելի է կիրառել երեխայի անհնազանդության դեպքում։



Ֆիզիկական պատիժներ


Ֆիզիկական պատիժն ամենատարածված եւ բացասական միջոցներից է, որը հիմնված է ցավի նկատմամաբ ունեցած վախի զգացման վրա։ Ծնողների մեծ մասն ավանադաբար կարծում է, որ ֆիզիկական պատիժը երեխայի վրա ներգործելու բավական արդյունավետ միջոց է։ Որոշ ընտանիքներում ծեծը դաստիարակության հիմնական չափանիշն է։ Սովորաբար ծեծը կիրառվում է այն ժամանակ, երբ այլ, ավելի մեղմ միջոցները (խնդրանքներ, սպառնալիքներ)   չեն օգնում։ Իրականում այն հաճախ է օգնում երեխային ենթարկել ծնողների կամքին։ Ֆիզիկական պատժի միջոցով կարելի է հասնել որոշակի արդյունքների եւ ազդել մարդու, հատկապես երեխայի վրա, որն ավելի թույլ է ու անպաշտպան։ Հենց վախի եւ ինքնապաշտպանության բնազդի, այլ ոչ թե գիտակցության շնորհիվ է, որ մի լավ ծեծ ուտելուց հետո փոքրիկն ասում է. “Էլ չեմ անի”։ Այդ պահին նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե չեզոքացնի ցավի ու վախի պատճառը։ Նա միանգամից վերածվում է խելոք ու հնազանդ երեխայի, սակայն իմաստուն ծնողներին նման արդյունքը հազիվ թե գոհացնի։ Չէ՞ որ նման գործողությունները ոչ թե լուծում են խնդիրը, այլ միայն լուծման պատրանք ստեղծում։ Եթե նույնիսկ երեխան գիտակցում է, որ նա սխալվել է, ապա ծեծը հանում է մեղավորության զգացումը։ Ծեծի եւ ցավի միջոցով նա, կարծես, քավում է մեղքերը։ Այդ պատճառով երեխան այլեւս չի մտածում դրա մասին եւ անհրաժեշտ հետեւություններ չի անում։

Ֆիզիկական պատիժներ չի կարելի կիրառել նաեւ այն պատճառով, որ այդ պահին ծնողները լիովին չեն գիտակցում, թե ինչ են անում ու չեն կարող կառավարել իրենց գործողությունները։ Եթե երեխային ընտելացնել ֆիզիկական պատիժներին, ապա հարմար պահը որսալով նա կրկին վարվելու այնպես, ինչպես ինքն է ուզում։

Բնական է, որ ծեծի հաճախակի կիրառումը կարող է նպաստել երեխայի բնավորության մեջ անցանկալի հատկությունների առաջացմանը, կոտրել նրա կամքը՝ վերածելով ենթարկվող եւ հեշտորեն ուրիշների ազդեցության տակ ընկող անձնավորության։ Իսկ այդ ազդեցությունը միշտ չէ, որ դրական է լինում։ Հաճախ նման երեխաներն այլեւս չեն կարողանում հակառակվել ուրիշների կամքին եւ դառնում են այլոց կամակատարը։      
 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`