ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխաների նեւրոզները

Երեխան ասում է. "Ես վախենում եմ", նրան պատասխանում են. "Դու վախկոտ ես"։ "Չեմ ուզում դպրոց գնալ"` "Ձեւացնում ես"։ Մեծահասակները մտածում են, որ կոփում են նրա կամքի ուժը, արդյունքում երեխան լուրջ հիվանդանում է։ Դասախոսությունների փոխարեն երեխային պետք է օգնել ու սովորեցնել հաղթահարել դժվարությունները։

Երբ երեխան տրամադրություն չունի կամ չափազանց գրգռված է, նրան անօգուտ է ասել."Հանգստացիր"։ Նա չի հասկանա, թե իրենից կոնկրետ ինչ են ուզում։ Ծնողներն իրենք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, եւ չեն կարողանում դա բացատրել փոքրիկին։ Իսկ մինչ այդ երեխաներին կարելի է սովորեցնել հաղթահարել սթրեսները։  Դա նույնքան իրական է, որքան քայլել կամ հեծանիվ քշել սովորելը։


Մտքի ուժը կառավարում է սրտի ռիթմը

Դեռեւս 1940-ականներին գիտնականները հնարավորություններ էին փնտրում, որ մարդը` առանց դեղեր օգտագործելու կառավարի իր ինքնազգացողությունը։ 1970-ականներին Բարաբարա Բրաունը հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները։ Նա դարձավ առանց դեղամիջոցների բուժման մեթոդի ակտիվ քարոզող։ Մեթոդը կոչվեց կենսաբանական հետադարձ կապի մեթոդ։1993 թվականին այս մեթոդի կողմնակից գիտնականներն ու բժիշկները միավորվեցին "Նեյրոնային կարգավորման միջազգային ընկերություն" կազմակերպության մեջ։ 1996 թվականին հիմնվեց Կենսաբանական հետադարձ կապի Ռուսաստանի ընկերությունը։ Մեթոդի նպատակն  է սովորեցնել մարդուն չկորցնել ինքնատիրապետումը սթրեսային իրավիճակներում։

Հայտնի է, որ օրգանիզմը անսովոր իրավիճակին ակնթարթորեն արձագանքում է հորմոնների արտադրմամբ։ Զգացմունքային լարումը առաջացնում է ֆիզիոլոգիական պարամետրերի փոփոխություն` դեմքի մկանների լարում, սրտի աշխատանքի արագացում, արյան ճնշման բարձրացում, վերջույթների ջերմության փոփոխություն։ Ամեն ինչ նորմալանում է, երբ մարդը հանգստանում է։ Եթե սթրեսի ժամանակ մարդը հասկանա, թե ինչ է տեղի ունենում իր օրգանիզմի հետ, ապա սովորեցնել եւ ցույց տալ ինչպես արագ թուլանալ, ապա ենթագիտակցական մակարդակում ձեւավորվում է նեյրոնային կարգավորման դոմինանտ։ Այս հմտությունը դառնում է սովորություն, իսկ մարդը կարող է կրկնել այն անհրաժեշտության դեպքում։


Մանուկների անհանգստությունը

Երեխաների մոտ սթրես է առաջանում այն իրավիճակում, որը նա գնահատում է որպես սպառնալից կամ անհարմար։ Նա զգում է իր անպաշտպանությունն եւ չգիտի, թե ինչ անի։ Անհանգստությունն ու տագնապը` առաջին արձագանքն է սթրեսին։ Դեռ շատ վաղ հասակում երեխայի մոտ կարող է առաջանալ տագնապի բարձր աստիճան։ Եթե ծնողները, հատկապես մայրը, երեխային երկար ժամանակով լքում են, ապա ինչպես ենթադրում են բժիշկները, նրա մոտ առաջանում է այսպես կոչված “որբության սինդրոմ”։ Դա մի քանի տարի հետո կարող է մարմնի տարբեր հատվածներում ցավային զգացողությունների առիթ լինել` առանց ակնհայտ որեւէ պատճառի։ Օրինակ, ցավեր որովայնում, երբ ստամոքսաղքային տրակտն առողջ է։ Երեքից չորս տարեկում նյարդային լարվածությունն արտահայտվում է վեգետատիվ խանգարումներով, որոնք  ծնողները որակում են որպես կամակորություններ։
Երեխան դառնում է չլսող, համառ։ Բայց ոչ այն պատճառով, որ ուզում է բարկացնել ծնողներին, այլ որ բառերով չի կարողանում արտահայտել իր ապրումները։


Դպրոցական տարիներ

Դպրոցական տարիքին հասնելուն զուգահեռ սթրեսային լարվածությունն այնքան է ուժեղանում, որ նյարդային համակարգը ռեակցիաների մի փունջ է ցուցադրում։ Մանկական բժիշկ-նյարդաբանների կարծիքով, դա առաջին ահազանգն է ծնողների համար։ Եթե բժիշկները որեւէ պաթոլոգիա չեն հայտնաբերում, ապա խնդիրը հոգեբանության մեջ է։ Պետք է փորձել հասկանալ, թե ինչ է անհանգստացնում երեխային։ Հոգեբանների դիտարկումների համաձայն, դպրոց չգնալու համար վատ ինքնազգացողությունը պատճառ բերելը դեռ չի նշանակում, որ երեխան ձեւացնում է։ Որոշ երեխաներ դառնում են հիպերակտիվ, մյուսներն, ընդհակառակը, ինքնամփոփ են դառնում, խուսափում են հասակակիցների հետ շփվելուց։ Ուսման հանդեպ հետաքրքրությունը կորում է, ուշադրությունը  շուտ է շեղվում, դասարանում երեխաները մտքերով “սավառնում են” կամ նյարդայնորեն ինչ-որ բան նկարում։ Որոշվել են հոգեբանական շեղումներ ունեցող երեխաների մոտ որոշ պատճաահետեւանքային կապերը։ Հասակակիցների հետ խնդիրները, մրցակցությունը դպրոցում առաջացնում են ցավեր որովայնի շրջանում։ Ընտանեկան խնդիրները, ծնողների բաժանվելը ավելի հաճախ առաջացնում է գլխացավեր։ Կրծքավանդակի ցավերը կարող են մի քանի խնդիրների համադրության պատճառ լինել։ Դեպրեսիվ վիճակն ուղղակիորեն կապված է քրոնիկ հոգնածության սինդրոմի հետ։ Մկանային ցավեր պատահում են դեռահասների 20%-ի մոտ, եւ հաճախ սոցիալ-հոգեբանական ծագում ունեն։ Կտրուկ բացասական արձագանքները հաճախ արյան ճնշման բարձրացման պատճառ կարող են լինել։ Երեխաների մոտ կարող է գլխապտույտ առաջանալ, երբեմն` դող։


Ոչ միայն դեղերով

Նույնիսկ երեխաների մոտ նման պսիխոսոմատիկ արտահայտումները բուժում են դեղերով։ Որպես կանոն, դրանք հակադեպրեսանտներ են։ Բայց նման բուժումն ապագայի համար երաշխիքներ չի տալիս, քանի որ վերացնում է միայն հետեւանքները։ Այդ պատճառով էլ վերջին տարիներին մանկական նյարդաբանները փորձում են դեղային թերապիան համադրել կենսաբանական հետադարձ կապի (ԿՀԿ) մեթոդի հետ։ Շատ ծնողներ նախընտրում են միայն ԿՀԿ-ն։ Սակայն բժիշկները որոշ դեպքերում կարծում են, որ հատկապես թերապիաների համադրությունն է , որ լավագույն արդյունք է տալիս` հատկապես բուժման նախնական էտապում։


Ֆիզիոլոգիական հայելի

ԿՀԿ-ն մարդուն սեփական զգացմունքները կառավարելու մեթոդ է։ Դրա միջոցով կարելի է ազդել սեփական օրգանիզմի վրա` շնչառության, սրտի ռիթմի հաճախականության, զարկերակային ճնշման։

Դրա համար էքտրասենս լինել պետք չէ։ Յուրաքանչյուր մարդ կարող է սովոել գիտակցաբար կառավարել բոլոր համակարգերի աշխատանքը։ ԿՀԿ-թերապիայի սեանսը երեխաներին հիշեցնում է համակարգչային խաղ։ Նրանց վրա ցուցիչներ են տեղադրում, որոնք գրանցում են դեմքի մկանների լարվածության աստիճանը, սրտի աշխատանքը, ջերմությունը եւ ուղեղի աշխատանքը։ Տվյալները մուտքագրվում են համակարգչի մեջ, որտեղ դառնում են տեսղական ու լսողական կերպարների։
Երեխաները մուլտֆիլմ, խաղ կամ գլուխկոտրուկ են դիտում։ Երեխան կարող է տեսնել, որ բավական է ինքը հոնքը շարժի (այսինքն` լարվի) եւ էկրանի պատկերը փոխվում է։ Նա պատկերների միջոցով տեսնում է իր ֆիզիոլոգիական ռեակցիաները, որոնք մենք գիտակցաբար չենք նկատում։ Բժիշկը բացատրում է, որ գլուխկոտրուկը լուծելու եւ խաղի ավարտին հասնելու համար պետք է լրիվ թուլանալ։ Այդպես երեխան թուլանալու համար կարեւոր պատճառ է ունենում։ Եթե նրան հաջողվում է լրիվ թուլանալ, ապա խաղն ավարտվում է հաղթանակով եւ հայտնվում է շնորհավորանքը։ Երեխան զգում է իր հաղթանակը` խաղում, իր  ու վախերի հանդեպ։ Այս հզոր դրական զգացմունքները գրանցվում են ենթագիտակցական մակարդակում։ Հետագա պարապունքները երեխային թույլ են տալիս արագ հիշել թուլանալու արդյունքներն ու սովորել անել դա արդեն ավտոմատ կերպով։


Ցուցումներ առանց հակացուցումների

ԿՀԿ-թերապիան բացասական հետեանքներ չի ունենում եւ օգտագործում է միայն օրգանիզմին բնորոշ ինքնակարգավորման մեխանիզմները։ Այն օգտակար է հիպերակտիվության, ցրվածության, ցածր առաջադիմության, տիկերի, կակազության եւ ասթմայի, դեպրեսիաների, ներոզների, տարբեր ցավային պսիխոսոմատիկ սինդրոմների դեպքում։

Թերապիան երեխաներին նշանակվում է հինգ-վեց տարեկանում։ Բժիշկներն ասում են, որ եթե երեխան առաջին պարապունքից հետո չի ուզում շարունակել խաղը, ապա նրան ստիպել պետք չէ։ Կարեւորն այն է, որ ԿՀԿ-թերապիան միայն բուժում չէ, այլեւ մի հմտություն է, որը կուղեկցի երեխային ողջ կյանքի ընթացում։ Այն հետագայում կօգնի արագ կայացնել ճիշտ որոշումներ, հնարավորինս իրացնել ստեղծագործական պոտենցիալը։ Սա նաեւ շատ լուրջ հիվանդությունների պրոֆիլակտիկա է։ Չէ որ նյարդային լարվածությունը վաղ տարիքում արդեն 20−30 տարեկանում կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային խանգարումների եւ ծանր դեպրեսիաների։ 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`