ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Համբուրգեր + գազավորված հյութ = հիվանդություններ

Տարիներ առաջ հայտնվելով նախկին ԽՍՀՄ երկրներում, այսպես ասած,  “արագ” սնունդը (fast-food) կարողացավ գրավել ոչ միայն երեխաներին ու երիտասարդներին, այլեւ` ուտելը կուռք դարձրած շատ մեծահասակների։ Այդ ժամանակներից ի վեր “արագ” սննդի օգտակարության եւ վնասակարության մասին հնչում են բազմաթիվ իրարամերժ կարծիքներ։


Ո՞ր սնունդն է համարվում “արագ”


Խոսելով վտանգների մասին`  հիմնականում ի նկատի են ունենում փողոցներում, զանազան կասկածելի կրպակներում ու խորտկարաններում վաճառվող կարկանդակները, շաուրման,  զանազան բուտերբրոդները, հոթ դոգերը, տապակած կարտոֆիլը, չիփսերը, պաքսիմատները, գազավորված հյութերը եւ, ընդհանրապես, այն ամենն, ինչ մարդիկ սովորաբար սովոր են ուտել վազքի ընթացքում։ Իրականում այս ցուցակը շատ ավելի երկար է։  
 

Ճի՞շտ է, որ արագ սննդի կետերում ուտելիքը պատրաստում են ինչ-որ վնասակար յուղով


Դա հիմնականում այդպես է։ Այնտեղ սննդի շատ տեսակների բաղադրության մեջ առկա է կենդանական ճարպերից պատրաստված մարգարին, որի մեջ պարունակվող ճարպաթթուների տրանս-իզոմերների մակարդակը բարձր է։ Մարդու կերակրացանկում դրանց ավելացումը կարող է կրկնակի մեծացնել սրտային հիվանդությունների զարգացման վտանգը։ Իհարկե, դժվար է եւ, նույնիսկ, անհնար տապակած կարտոֆիլի եւ համբուրգերների համար ամեն ինչ պատրաստ դեռահասին բացատրել, թե ինչ վտանգի է նա ենթարկում իր առողջությունը։ Սակայն ավելի հասուն երիտասարդները դեռ կարող են գիտակցել, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ ապագայում։


Ճի՞շտ է արդյոք այն, որ ամերիկացիների շրջանում տարածված գիրության պատճառն “արագ” սնունդն է


Մաքուր ճշմարտություն։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ամերիկացիներին։ Նորաձեւ դարձած “արագ” սնունդը վաղուց հանգեցրել է չաղլիկ ֆրանսիացիների, անգլիացիների եւ, նույնիսկ, ճապոնացիների թվի ավելացմանը։ Այստեղ կա երկու պատճառ։ Առաջինը` արագ սննդի կետերում միջին ճաշը բավարարում է մարդու կալորիաների օրական պահանջը եւ, նունիսկ, ավելին։ Բացի այդ, որպես կանոն, մարդն օրվա ընթացքում էլի ինչ-որ բաներ է ուտում։ Երկրորդը` նման սնունդը խաթարում է կշտանալու զգացողության համար պատասխանատու հորմոնների հավասարակշռությունը։ Այդ պատճառով մի հսկայական համբուրգեր, տապակած կարտոֆիլ, կարկանդակ, պաղպաղակ ուտելուց ու որեւէ գազավարված հյութ խմելուց հետո մարդը, միեւնույն է, քաղցի զգացում է ունենում։


Ճի՞շտ է արդյոք, որ “արագ” սննդի մեջ կան որոշ թմրանյութեր, որոնք ստիպում են էլի եւ էլի ուտել


Որեւէ հատուկ թմրանյութ, իհարկե, չկա, սական մարդու օրգանիզմի վրա նմանօրինակ կերակուրների ազդեցությունն ուսումնասիրող գիտնականների կարծիքով, դրանցում չափազանց մեծ քանակությամբ պարունակվող ճարպերի եւ շաքարի պատճառով առաջանում է քիմիական կախվածություն, որը մոտ է թմրանյութերի կամ ծխախոտի նկատմամբ ունեցած թուլությանը։ Այսինքն` հաճախակի այցելությունները սննդի արագ սպասարկման կետեր հանգեցնում են հիվանդագին կախվածության։ Բացի այդ, մարդու ուղեղում տեղի են ունենում քիմիական գործընթացների փոփոխություններ, ինչպես հաճախ լինում է որոշ թմրանյութերի ազդեցությամբ։ Այս փաստի օգտին է վկայում նաեւ այն, որ “արագ” սննդի սիրահարները չեն կարողանում վերադառնալ նորմալ սննդին կամ խիստ սննդակարգ պահպանել։


Արդյո՞ք “արագ” սնունդը հանգեցնում է ստամոքսային հիվանդությունների


Աղեստամոքսային զանազան հիվանդությունների եւ, նույնիսկ, քաղցկեղի առաջացման հավանական պատճառներից մեկը “արագ” սնունդը կլանելու չափազանց մեծ արագությունն է` առանց լավ ծամելու եւ դադարներ տալու։ Արդյունքում` ստամոքսում կուտակվում են կերակրի խոշոր պատառներ, որոնք դժվար է մարսել։ Սակայն խնդիրը միայն արագ ուտելու մեջ չէ։ Գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային հիվանդություններ ստանալու վտանգն ավելի է մեծանում հաճախորդներով լեցուն խորտկարաններում, աղմուկի եւ բարձր երաժշտության ներքո ուտելիս։ Նույնը վերաբերում է նաեւ  ուտելու ընթացքում ականջակալներով բարձր երաժշտություն լսող երեխաներին ու դեռահասներին, որոնց օրգանիզմն ավելի զգայուն է արձագանքում նման վնասակար ազդակներին։

“Արագ” սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաեւ մաշկի եւ մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմուն առկա սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի միջեւ հավասարակշռությունը։



Համբուրգերոլոգիա


Թերթի նախորդ համարներից մեկում մենք արդեն պատմել ենք սենդվիչի ստեղծման մասին։ Մի փոքր էլ խոսենք նրա “ազգակիցների” մասին։ 

Հոթ-դոգի “հայրն” ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից մի առեւտրական է։ Իր խորտկարան հաճախորդներ գրավելու նպատակով նա սկսում է եփած նրբերշիկի հետ այցելուներին մի զույգ ձեռնոց տալ, որպեսզի ուտելիս նրանց ձեռքերը չկեղտոտվեն։ Բնականաբար, կուշտ կուտելուց հետո ձեռնոցները ոչ-ոք չէր վերադարձնում։ Խեղճն աստիճանաբար սկսում է վնասով աշխատել, եւ այդ ժամանակ նրա գլխում մի միտք է ծագում՝ նրբերշիկը դնել հացիկների արանքում։

1954 թ. Ռեյ Քրոուքը եւ Դիք ու Մաք Մաքդոնալդ եղբայրները հիմնում են այժմ արդեն ողջ աշխարհին հայտնի “Մաքդոնալդս” ապրանքանիշը։

1961 թ. Ռ. Քրոուքը հիմնում է Համբուրգերային համալսարան, որը մինչ օրս շնորհում է համբուրգերոլոգիայի բակալավրի աստիճան (կարելի է նմանատիպ մի կրթօջախ էլ բացել Պռոշյան փողոցում, բայց, ասենք, խորովածոլոգիայի թեքումով)։


Համբուրգեր ուտելիս գազավորված հյութ խմելը վնասակար է


Այո, յուղոտ համբուրգերը, հոթ-դոգը կամ տապակած կարտոֆիլը գազավորված սառը հյութով ուտելը շատ մեծ սխալ է։ Բանն այն է, որ փրփրուն ըմպելիքով նոսրացված ստամոքսահյութը չի կարող նպաստել, առանց այն էլ “ծանր”, կերակուրների մարսողությանը։ Սառը հյութի ազդեցությամբ կոտլետի, նրբերշիկի մեջ պարունակվող ճարպերն ու տապակած կարտոֆիլի յուղն ակնթարթորեն սառչում են ու ծանրաբեռնում օրգանիզմը, իսկ ավելի ճիշտ` կուտակվում գոտկատեղի հատվածում։


Կարելի է արդյո՞ք դրանից մահանալ


Եթե խոսքը վարակված, ժամկետն անց կամ փչացած սննդի մասին է, ապա` հնարավոր է։ Իսկ եթե խոսում ենք համեմատաբար որակով, թարմ մթերքից պատրաստված “արագ” սննդի մասին, ապա` մեռնելը չեք մեռնի, բայց առողջությունը հիմնավորապես կփչացնեք։ Վերը նշվածն ավելի պատկերավոր դարձնելու համար 33-ամյա ամերիկացի խիզախ լրագրող Մորգան Սփարլոուքը մտադրվում է մի հետաքրքիր փորձ անցկացնել։ Նա որոշում է զոհել իր առողջությունը եւ սեփական փորձով պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում “արագ” սնունդը մարդու օրգանիզմի վրա։ Փորձն սկսելուց առաջ Մորգանը ենթարկվում է մանրակրկիտ բժշկական հետազոտության, որը ցույց է տալիս, որ նա առողջության հետ կապված որեւէ խնդիր չունի։ Այնուհետեւ նա մեկ ամսվա ընթացքում ամեն օր, օրական երեք անգամ սնվում էր “արագ” սնունդ առաջարկող խորտկարաններում։ Փորձի արդյունքն առավել, քան տխուր է լինում։ Մորգանի քաշն ավելացել էր 12 կիլոգրամով, արյան մեջ խոլեստերինի քանակը մի քանի անգամ գերազանցում էր թույլատրելի սահմանը, կրկնակի մեծանցել էր ինֆարկտ ստանալու վտանգը, իսկ լյարդը նմանվել էր “պրոֆեսիոնալ” հարբեցողի լյարդի։ Մինչդեռ փորձի ընթացքում նա լիովին հրաժարվել էր ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց։ Եվ սա դեռ ամենը չէ։ Կտրուկ վատացել էին նրա հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, իսկ լրագրողական ընդունակությունները` զգալիորեն նվազել։

Ամերիկյան “արագ” սննդի կետերում կատարված գաղտնի նկարահանումների արդյունքում պարզվել է, որ այնտեղ աշխատում են հիմնականում դեռահասներ, որոնք շատ հաճախ ոչ միայն չեն պահպանում խոհանոցում սննդի պատրաստման հիգիենայի տարրական կանոնները, այլեւ միտումնավոր եւ ամենատհաճ ձեւերով խախտում են դրանք (թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ ենք տալիս բաց թողնել հաջորդ մի քանի տողերը)։ Նրանք փռշտում կամ քիթը մաքրում էին կերակրի մեջ, լիզում մատները, ծխախոտը հանգցնում մթերքների վրա, դրանք գետնին գցելուց հետո օգտագործում սննդի մեջ եւ այլն։

Պետք չէ մոռանալ նաեւ խոհանոցում մշտապես բնակվող կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչների մասին (խավարասերներ, մկներ, առնետներ եւ այլն), որոնք եւս անմասն չեն մնում կերակուրների պատրաստման գործընթացից։ Ի դեպ, հարցումները ցույց են տալիս, որ “արագ” սննդի կետերում աշխատողները հիմնականում այլ վայրերում են սնվում։ Օրինակ՝ իրենց տանը։



“Արագ” սնունդը վտանգավոր է հատկապես երեխաների համար


Այո, վտանգավոր է։ Չէ՞ որ համբուրգերի եւ գազավորված հյութերի ամենամեծ երկրպագուները երեխաներն ու դեռահասներն են։ Բժիշկները դրանում համոզված են, քանի որ աճող սերնդի օրգանիզմն այդ ժամանակ գտնվում է զարգացման փուլում։ Իսկ թե ինչպիսին այն կլինի, մեծապես կախված է նաեւ նրանց առջեւ դրված ափսեի պարունակությունից։ Չհավասարակշռված կերակրացանկի պատճառով առաջանում է ճարպակալում, խաթարվում է իմունային համակարգի եւ գեղձերի աշխատանքը։ Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա։ Ժամանակակից երեխաները երեք անգամ ավելի շատ են գազավորված հյութեր խմում, քան նրանց հասակակից 1930-ականների սերունդը։ ԱՄՆ-ում կոլա են խմում, նույնիսկ, երկու տարեկան փոքրիկները։

Բժիշկները խորհուրդ են տալիս մինչեւ յոթ տարեկան երեխաների համար “արագ” սննդի կետերից ուտելիք չգնել։ Առավել առողջարար է տապակած կարտոֆիլը փոխարինել յուգուրտով, իսկ գազավորված հյութը՝ կաթով։

Երեխաների համար հատկապես վտանգավոր է բազմակի անգամ օգտագործված յուղի մեջ տապակած կարտոֆիլը։ Եթե փոքրիկը սկսում է կամակորություն անել, ապա գոնե ուշադրություն դարձրեք կատոֆիլի գույնին։ Այն պետք է ոսկեգույն լինի, իսկ եթե գույնն ավելի մուգ է, ուրեմն տապակող սարքի յուղը վերջին անգամ փոխվել է մեր թվարկությունից առաջ։



Որքա՞ն հաճախ կարելի է օգտվել “արագ” սննդից


Դիետոլոգների կարծիքով մոտավորապես ամիսը մեկ անգամ։ Չնայած շատ բժիշկների համար, դա էլ է վտանգավոր։

 
“Արագ” վիճակագրություն


Հեռավոր 1970-ականներին ամերիկացիներն “արագ” սննդի վրա ծախսում էին տարեկան 6 մլրդ դոլար, 2001 թվականին՝ 110 մլրդ։ Դա ավելին է, քան բարձրագույն կրթության, համակարգիչների եւ ավտոմեքենաների վրա ծախսվող գումարը, ավելին, քան գրքերին, տեսաերիզներին, ձայներիզներին, ամսագրերին ու թերթերին հատկացվող գումարը միասին վերցրած։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`