ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Մոլորություններ սննդամթերքի մասին

Լեգենդ 1. Խանութներում վաճառվող սննդամթերքն ավելի անվտանգ է

Շատերը, վստահելով խանութի վաճառողի ասածներին, մեխանիկորեն վերցնում են այն, ինչ դրված է վաճառասեղանի դարակներին։ Եթե հավատանք գովազդներին, ապա կստացվի, որ բոլոր մթերքներն, առանց բացառության, առողջարար են, օգտակար, վիտամիններով հարուստ եւ օրգանիզմի համար անփոխարինելի։ Բայց չէ՞ որ սննդի մեջ առկա արհեստական հավելումները, փոխարինող կամ գունավորող նյութերը եւ, ընդհանրապես, այդ ամբողջ սննդային քիմիան չեն կարող համեմատվել բնական մթերքների հետ։ Դրանք չեն կարող օգտակար լինել։ Դեռ ավելին՝ շատ հաճախ նույնիսկ ավելի վտանգավոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այդ պատճառով որեւէ մթերք գնելիս անպայման ծանոթացեք բաղադրիչների ցուցակին, ուշադիր զննեք պիտանելիության ժամկետը եւ, եթե ինչ-որ բան ձեզ չի գոհացնում, հրաժարվեք տվյալ մթերքը գնելուց։  


Լեգենդ 2. Կիսաֆաբրիկատները հարմար են եւ անվնաս

Շատ տնային տնտեսուհիներ, ժամանակը խնայելու համար, նախընտրում են օգտվել կիսաֆաբրիկատներից։ Դրանք կրկին չեն կարող համեմատվել ձեր ձեռքով պատրաստվածների հետ։ Եթե քիչ ավելի ուշադիր նայեք պիտակի վրա նշված (եթե, իհարկե, նշված է) բաղադրիչների ցուցակին, ապա կսարսափեք՝ տեսնելով, թե սննդամթերքի երկարատեւ պահպանմանը նպաստող որքան նյութեր կան դրա մեջ, որոնք դուք եւ ձեր երեխաները ստիպված եք լինելու ուտել։ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ բոլոր քիմիական հավելումների պատճառով կերակուրը անբնական, տհաճ համ է ստանում։


Լեգենդ 3. Պետք է սնվել օրը երեք անգամ

Նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Սա սնունդ ընդունելու ամենատարածված “սխեման” է։ Սակայն փորձեք ականջ դնել օրգանիզմի “ձայնին”. իրականում օրը քանի՞ անգամ է այն սնունդ պահանջում։ Երեքից ավելի՞։ Հավանաբար, այո։ Եթե քաղցում եք, ապա կարիք չկա սպասել մինչեւ ընթիքի ժամը, նամանավանդ եթե դեռ 3-4 ժամ կա։ կարելի է մի փոքր ուտել։ Սակայն եթե աշխատանքային ընդմիջման ժամին կամ դասամիջոցին ուտելու ցանկություն չունեք, պետք չէ ստիպողաբար ուտել։ Կերեք այն ժամանակ, երբ իսկապես քաղցած եք։


Լեգենդ 4. Բնական մթերքները կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ

Մայր բնության ստեղծած մթերքները (միրգ, բանջարեղեն, ընկույզներ, հատապտուղներ եւ այլն) անկասկած շատ օգտակար են։ Սակայն օրգանիզմի պահանջածից ավելի մեծ քանակությամբ կերած ցանկացած մթերք կարող է դառնալ վնասակար։ Օրինակ՝ մրգերի եւ հատապտուղների մեջ պարունակվող ֆրուկտոզայի ավելորդ քանակը կարող է օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ եւ մեծացնել տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը։ Այնպես որ, բնական մթերքները եւս պետք չէ չարաշահել։


Լեգենդ 5. Նիհարելու լավագույն միջոցը հատուկ սննդակարգերն են

Ավաղ, սա ոչ լավագույն եւ ոչ էլ ամենաանվտանգ ճանապարհն է։ Չկա այնպիսի սննդակարգ, որը 100 տոկոսով կարող է երաշխավորել ավելորդ քաշի նվազումը։ Որպես կանոն, հատուկ սննդակարգ պահպանելու արդյունքում պակասած քաշը որոշ ժամանակ անց արագորեն վերականգնվում է եւ մի բան էլ ավելի։ Չնայած հետեւանքները կարող են եւ ավելի տխուր լինել՝ մարսողական օրգանների, երիկամների, լյարդի զանազան հիվանդություններ, սրտի հետ կապված խնդիրներ, սրանց գումարած՝ հոգեբանական խնդիրները (սթրեսներ, ընկճախտ եւ այլն)։


Լեգենդ 6. Պետք է ուտել այն ամենը, ինչ դրված է ափսեի մեջ

Բոլորովին էլ ոչ։ Եթե արդեն կշտացել եք, ապա կարիք չկա հացի պատառով նորից ու նորից “սրբել” ափսեն (հո չենք թափելու)։ Միեւնույն է՝ օրգանիզմը չի մտնում ձեր ընտանիքի ֆինանսական դրության մեջ։ Նույնը վերաբերում է նաեւ, այսպես ասած, թանկարժեք եւ հազվագյուտ կերակուրներին, որոնք պետք է ուտել մինչեւ վերջին փշրանքը։


Լեգենդ 7. Արագ-արագ ուտելը վնասակար չէ

Ոչ, վնասակար է։ Կերակուրը պետք է լավ ծամել։ Շտապողականությունն այս պարագայում բոլորովին տեղին չէ։ Խոսքը, հատկապես, առավոտյան դպրոց կամ աշխատավայր շտապողների մասին է, որոնք, ելնելով մեր հանրապետությունում տիրող տրանսպորտի, մեղմ ասած, անմխիթար վիճակից, խոշոր-խոշոր պատառներով կուլ են տալիս ուտելիքն ու տանից դուրս նետվում։ Սննդի մարսումը սկսվում է անմիջապես բերանի խոռոչից եւ լավ մանրացված կերակուրն ավելի հեշտ է մարսվում։ Գաղտնիքն աjն է, որ կշտանալու մասին տեղեկությունն ավելի ուշ է հասնում գլխուղեղին, քան մարդը կհասցնի դա գիտակցել։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`