ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Վնասակա՞ր է, թե՞ ոչ

1. Ձախ կողքի վրա քնելը։

Անկողնու մեջ մարմնի գրաված դիրքը սրտի աշխատանքի վրա չի անդրադառնում։ Սակայն փոքր տարիքից անընդհատ նույն կողքի վրա քնող երեխայի ողնաշարը կարող է ծռվել։ Գիտնականները բոլորին խորհուրդ են տալիս գիշերվա ընթացքում մի քանի անգամ կողքից կողք թեքվել, որպեսզի երկու թոքն էլ հավասարապես ազատ շնչեն եւ ուղեղի երկու կիսագնդերին հավասար չափով թթվածին մատակարարեն։


2. Ապուրներից ու արգանակներից հրաժարվելը։

Որպես առաջին ճաշատեսակ ապուր ուտելը հարգանքի տուրք է հին ավանդույթներին։ Նախկինում ունեւոր խավի ներկայացուցիչները ճաշը սկսում էին մսի թանձր արգանակով, քանի որ այն խթանում է ստամոքսահյութի արտադրությունն ու բացում ախորժակը, ինչի արդյունքում ավելի շատ ուտելու հնարավորություն է ստեղծվում։ Մասնագետների կարծիքով առողջության համար էական չէ կերակուրը կոշտ է, թե՞ ոչ։ Օրգանիզմի համար առավել կարեւոր է ամեն օր տաք եւ լավ ջերմային մշակման ենթարկված սնունդ ստանալը։ Տաք վիճակում այն ավելի հեշտ է յուրացնել, եւ այնտեղ պարունակվող բոլոր սննդակար նյութերն արագորեն անցնում են արյան մեջ։ Այնպես որ, ճաշն ապուրով կամ միանգամից երկրորդ ճաշատեսակով սկսելն ընդամենը ճաշակի եւ սովորության խնդիր է։ Չմոռանաք կերակուրը կուլ տալուց առաջ լավ ծամել։


3. Ամեն ինչ առանց հաց ուտելը։

Մարդիկ սովորել են ամեն ինչ ուտել հացի հետ, որպեսզի կարողանան խնայել մյուս մթերքները։ Պատկերացրեք, թե մի կտոր հացով բուտերբրոդ պատրաստելու փոխարեն որքան երշիկ է պետք առանց հացի քաղցը հագեցնելու համար։ Բացի այդ հացը կոչված է “քողարկելու” կերակուրների մեջ յուղի չափազանց մեծ քանակությունը։ Երբեւէ փորձե՞լ եք խորովածի յուղոտ պատառն ուտել առանց հացի։ Իհարկե, չի ստացվի։

Ճիշտ ընտրված հացի տեսակն ավելի է ընդգծում ճաշատեսակների համային հատկությունները։ Իսկ սնունդն առանց հաց ուտելը առողջության համար վնաս չէ։


4. Ծամոնը կուլ տալը։

Վտանգավոր չէ, քանի որ այն պատրաստված է չեզոք նյութերից, ոչ մի տեղ չի կպչում, ոչ մի բան չի խցանում եւ, ի վերջո, դուրս է գալիս օրգանիզմից։


5. Ցուրտ եղանակին գետնին եւ քարե աստիճաններին նստելը։

Շատ վտանգավոր է։ Ցրտից խաթարվում է երիկամներում արյան շրջանառությունը եւ ակտիվանում են մշտապես այնտեղ բնակվող մանրէները։ Արդյունքում` կարող են երիկամների ու միզապարկի հետ կախված հիվանդություններ առաջանալ։ Ցրտի նկատմամբ հատկապես զգայուն են կանայք ու աղջիկները։


6. Մթության մեջ հեռուստացույց դիտելը։

Հեռուստացուցի էկրանի վառ, լուսավոր պատկերի եւ սենյակում տիրող խավարի հակասությունից աչքերը արագ հոգնում են, արցունքոտվում, իսկ երբեմն էլ նաեւ սկսում ցավել։ Սենյակի լուսավորությունը պետք է միշտ նույն ուժգնությունն ունենա, ինչ հեռուստացույցի էկրանին ցուցադրվող պատկերը։


7. Ցանկացած եղանակի բաց պատուհանով սենյակում քնելը։

Ննջարանում օդը պետք է լինի մաքուր եւ թթվածնով հագեցած։ Այդ տեսակետից քնելիս սենյակի պատուհանը բաց թողելն օգտակար է։ Ինքնապաշտպանության բնազդը ձեզ թույլ չի տա քնի մեջ մի կողմ նետել ծածկոցն ու մրսել-հիվանդանալ։ Ոմանց կոկորդն առավոտյան սկսում է ցավել, որովհետեւ գիշերվա ընթացքում թարմ օդի հոսանքը սառեցնում է շնչառական ուղիները։ Այս դեպքում ավելի լավ է սենյակն օդափոխել քնելուց առաջ։


8. Փափուկ ներքնակին քնելը։

Այս մասին բժիշկ-նյարդաբանները երկու տարբեր տեսակետ ունեն։ Մի մասը գտնում է, որ պետք է անպայման քնել կոշտ նեքնակի վրա, որպեսզի հետագայում մեջքի ցավերի հետ կապված խնդիրներ չունենաք։ Մյուսները պնդում են, որ քնի ընթացքում ողնաշարը պետք է պահպանի իրեն հատուկ ալիքաձեւ դիրքը, որպեսզի ամբողջությամբ թուլանա եւ ավելորդ ծանրաբեռնվածության չենթարկվի։ Այսինքն՝ պետք է քնել փափուկ անկողնում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`