ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Դեռահասներ

Տասներկու տարեկանից մեծ երեխաներն ունակ են ընկալելու իրադարձությունների փոխկապակցվածության միասնականությունը։ Այդ պատճառով բացատրությունների ժամանակ կարիք չկա հենվելու միայն նրանց անձնական փորձի վրա։ Դեռահասները կարող են վերլուծել այնպիսի իրավիճակը, որի հետ կյանքում առաջին անգամ են բախվում։ Նրանք կարող են ոչ միայն ախտանշաններով ու առօրյա գործողությունների  հետ կապված սահմանափակումներով (պետք է պառկել անկողնում, տաք հագնվել, չի կարելի բակ իջնել եւ այլն) ճանաչել հիվանդությունները, այլեւ հասկանալ դրանց պատճառները, գիտակցել, որ դրանք օրգանիզմի բնականոն գործունեության խախտման հետեւանք են։


Պատրաստ եղեք շփվելու


Հիվանդության ընթացքում երեխայի եւ մեծահասակների շփումը շատ նման է բուժման գործընթացին, որն անցնում է տարբեր փուլերով։ Դրա հետ միաժամանակ երեխան շարունակում է մեծանալ, աճում է նրա մտավոր մակարդակը, եւ նա սկսում է ավելի բարդ հարցեր տալ։

Ծնողները կարող են երեխայի ներկայությամբ ժամանակ առ ժամանակ չափազանց ուժեղ ապրումներ ունենալ եւ փորձել թաքցնել դրանք։ Հասկանալի է, որ նրանք չեն ցանկանում փոքրիկին ճնշել իրենց վախերով, վատ տրամադրությամբ կամ զայրույթով, սակայն երեխաները շատ հաճախ զգում են ծնողների ապրումները ու երբեմն իրենք էլ են մեծերից թաքցնում իրենց զգացմունքները։ Եթե կարծում եք, որ այդ ապրումները կարող են ազդել ձեր հարաբերությունների վրա, ապա երեխայի հետ խոսեք այդ մասին։ Ասացեք նրան, թե ինչու եք անտրամադիր, հանգստացրեք նրան՝ ասելով, որ չեք բարկանում իր վրա։ Բուժման ողջ ընթացքում հիշեք, որ դուք, երեխան եւ հիվանդանոցի անձնակազմը հիվանդության դեմ պայքարում դաշնակիցներ եք եւ այն հաղթահարելու համար պետք է միասին աշխատեք։ Բացատրեք փոքրիկին նրան սպասվող բուժման գործընթացները, որպեսզի նա կարողանա համագործակցել բժիշկների հետ։      


Հաճախ տրվող հարցերը


Երեխաներն իրենց էությամբ շատ հետաքրքրասեր են եւ կարող են բազմաթիվ հարցեր տալ՝ կապված իրենց հիվանդության եւ դրա բուժման հետ։ Նրանք ծնողներից ակնկալում են ստանալ բոլոր հարցերի պատասխանները, քանի որ հայրիկն ու մայրիկը նրանց համար ամենավստահելի մարդիկ են, “հեղինակություններ” եւ ամեն ինչ գիտեն։ Փոքրիկները հարցեր կարող են տալ տարբեր ժամանակ, սակայն ցանկալի է, որ ծնողները, ցանկացած դեպքում, պատրաստ լինեն պատասխանելու դրանց։ Ահա ամենից հաճախ տրվող հարցերը։


Ինչու՞ հենց ես


Մտածելով հիվանդության առաջացման պատճառների մասին՝ փոքրիկը կարող է կարծել, որ այն ինչ-որ վատ արարքի հետեւանք է։ Ծնողները պետք է նրան բացատրեն, որ դա մրսածության, վարակի հետեւանք է, իսկ եթե խոսքը, Աստված մի արասցե, քաղցկեղային հիվանդության մասին է, ապա անհրաժեշտ է նրան համոզել, որ դա կապված չէ նրա պահվածքի կամ անձի հետ։


Ե՞րբ կլավանամ


Հաճախ երեխաները մեծահասակներից լսում որեւէ ծանոթի կամ ազգականի մասին, որը մահացել է ինչ-որ հիվանդությունից։ Այդ պատճառով շատ փոքրիկները ձգտում են պարզել, թե ինչ է լինելու իրենց հետ կամ երբ են առողջանալու։ Անհրաժեշտ է նրան հանգստացնել՝ ասելով, որ իր հիվանդությունը մի փոքր բարդ է ու երկարատեւ բուժում է պահանջում, որ ծնողները, հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ անում են նրան օգնելու համար։ Շատ կարեւոր է, որպեսզի երեխան վստահ լինի, որ այդ բոլոր անձինք անհանգստանում են նրա համար, որ ինքը միայնակ չէ։ Այսպիսով՝ նա ստանում է նաեւ իր չտրված հարցերի պատասխանները։


Ի՞նչ է լինելու ինձ հետ 


Բժշկին այցելելիս կամ հիվանդանոցում գտնվելիս երեխան կարող է տեսնել այլ երեխաների, որոնք իրենց վատ են զգում, լացում են կամ այնքան էլ լավ տեսք չունեն։ Հնարավոր է, որ փոքրիկը վախենա հարցեր տալ, եւ նրա մեջ անիրական վախեր առաջանան իր ապագայի վերաբերյալ։ Այդ պատճառով շատ կարեւոր է երեխային պատմել իր հիվանդության բուժման ընթացքի, ընդունած դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունների (սրտխառնոց, գլխացավ, մազաթափություն եւ այլն) մասին։ Նա նաեւ պետք է իմանա, որ հիվանդությունը տարբեր մարդկանց մեջ կարող է տարբեր ձեւերով զարգանալ, եւ հնարավոր է, որ այն, ինչ կատարվում է այլ երեխաների հետ, իր հետ չլինի։ Եթե փոքրիկը նախապես տեղյակ լինի բժշկի այցելության օրերին, ապա նա կարող է որոշ չափով պատրաստվել դրանց։


Եթե ես ինձ լավ եմ զգում, ապա ինչու՞ պետք է դեղեր խմեմ


Շատ հաճախ երեխաները դեղամիջոցների ընդունումը կապում են վատ ինքնազգացողության հետ եւ լավ զգալու դեպքում այլեւս չեն ցանկանում շարունակել այդ գործընթացը։ Բացատրեք նրան, որ նույնիսկ այդ ժամանակ հնարավոր է, որ նրա օրգանիզմում դեռեւս կան վնասակար մասնիկներ, որոնց դեմ պայքարելու համար անհրաժեշտ է շարունակել բուժումը։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`