ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Միալար ճիչ

Առավել ուշադիր լինելու դեպքում հոգեբանը երեխայի մեջ կարող է հայտնաբերել ջղայնության նշաններ, առաջին հերթին՝ առանց պատճառի անհանգստանալու եւ չափազանց շուտ հոգնելու հակումներ։ Կարող են լինել նաեւ քնի խանգարումներ, ամենատարբեր տհաճ ու նյարդայնացնող սովորություններ, ինչպես օրինակ՝ եղունգներ կրծելը։ Գերդյուրագրգիռ երեխաների վարքագիծը հաճախ առանձնանում է տհասության, մտավոր ու ֆիզիկական թերզարգացման դրսեւորումներով։ Կան նաեւ սրանց հակառակ դրսեւորումները։ Օրինակ՝ երեխան կարող է պատրաստակամությամբ կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ եւ ենթարկվել նրանց, ինչը կարող է չափազանց վտանգավոր լինել։ Միեւնույն ժամանակ, նման երեխաները ձգտում են իրենց նկատմամբ ուշադրություն գրավել շրջապատողների զարմանքը, բարկությունը կամ քննադատությունը հարուցող ամենատարօրինակ արարքներով։

Շարժումներ վատ համակարգման պատճառով փոքրիկն ավելի անշնորհք է թվում։ Մասնավորապես, նրանց համար իրականում շատ դժվար է տետրի մեջ գեղեցիկ գրել։ Նրանց բնորոշ է “թռչկոտող” քայլվածքը։ Հաճախ նման երեխային դժվար է նաեւ սովորել հեծանիվ քշել։ Այս նախանշանները հատուկ են քիչ ավելի մեծ երեաներին։ Հնարավոր է արդյո՞ք դրանք հայտնաբերել ավելի վաղ հասակում։ Ապագայում դյուրագրգիռ դառնալու հակում ունեցող փոքրիկը վատ է քնում, շատ է լացում, ընդ որում՝ բարձրաձայն, մեկ նոտայով ու միալար ճիչով, լավ չի ուտում։ Առավել ուշադիր լինելու դեպքում ծնողները կարող են նրա քթարմատի շրջանում, փոքրիկի նուրբ մաշկի տակից թափանցող երակ նկատել։ Դա ներգանգային բարձր ճնշման նշան է, որը նպաստում է դյուրագրգռության առաջացմանը։ Այս մանկան մատները սեղմված են բռունցքների մեջ, իսկ ձեռքերն ու ոտքերը՝ ծալված։ Մաշկը մարմարի գույն ունի։

Երեխայի մեծանալու հետ ավելանում են նաեւ խնդիրները։ Նախադպրոցական տարիքում այս փոքրիկի վրա հնարավոր չէ ազդել ո՛չ ուժով, ո՛չ հորդորներով։ Ցանկացած դեպքում նա պատասխանելու է ագրեսիայով ու համառությամբ։ Դյուրագրգիռ երեխաները հեշտությամբ են մտնում կռիվների մեջ։ Խաղերից գերադասում են այնպիսիք, որտեղ կարելի է որեւէ բան քանդել, իսկ ուրիշի խաղալիքը կոտրելը կամ փչացնելը նրանց համար կատարյալ հաճույք է։

Փոքրիկի գերդյուրագրգիռ լինելու մեջ համոզված լինելու համար բժիշկը, երեխային հետազոտելուց բացի, պետք է զրուցի նրա ծնողների, իսկ ավելի լավ է՝ ուսուցչի հետ։ Գերդյուրագրգռության նախանշանները հաճախ նման են լինում այնպիսի հիվանդությունների ախտանշաններին, ինչպիսիք են շիզոֆրենիան, էպիլեպսիան եւ օլիգոֆրենիան։ Այս երեխաները ոչ թե հիվանդ են, այլ ուղղակի շատ աշխույժ։


Ինչ անել


Ամենից առաջ անհրաժեշտ է, որ ծնողներն ու ուսուցիչները դյուրագրգիռ երեխայի նկատմամբ ճիշտ վերաբերմունք մշակեն։ Ընդ որում՝ այնպիսի, որը կապահովի փոքրիկի հոգեւոր հարմարավետության զգացումը։  Ոչ մի դեպքում չի կարելի նրան մեկուսացնել մանկական կոլեկտիվից։ Դա կարող է վերջնականապես ի չիք դարձնել նրա բնավորությունը կայունացնելու բոլոր ջանքերը՝ այս խնդիրը մղելով հետ եւ նրա հոգում թողնելով բազմաթիվ բարդույթներ ու վիրավորանքի զգացում։

Տանը եւս անհրաժեշտ է խաղաղ ու ջերմ մթնոլորտ ստեղծել։ Իհարկե, ոչ բոլոր ընտանիքները հնարավորություն ունեն երեխայի համար առանձին սենյակ հատկացնել, սակայն որոշ բաներ կարելի է շատ հեշտությամբ գլուխ բերել։ Աշխատեք բնակարանում լռություն պահպանել։ Ոչ ոք չպետք է բարձրաձայն խոսի։  Նույնը վերաբերում է նաեւ հեռուստացույցին եւ մագնիտոֆոնին։ Դռները փակելիս նույնպես չի կարելի շրխկացնել։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ դասերը պատրաստելիս փոքրիկին ոչ ոք չխանգարի։ Դրա համար պետք է նրա մոտից հեռացնել նրա ուշադրությունը շեղող բոլոր իրերը՝ խաղալիքները, հեծանիվը, հայելին ու այլն։ Քնելու ժամանակ ընտանիքի մյուս անդամները պետք է դուրս գան նրա սենյակից, լույսն անջատեն ու աշխատեն լռություն պահպանել։ Երեխայի սենյակում չպետք է վառ գույներ լինեն։ Ավելի լավ է՝ գնեք բաց գույնի կահույք եւ պաստառներ։ Խաղալիքները նույնպես պետք է ագրեսիվ չլինեն. ոչ մի վառ գույնի սարսափելի ռոբոտներ ու հրեշներ։

Հասեք նրան, որ երեխան ունենա օրվա խիստ ու կանոնավոր ռեժիմ։ Այնտեղ պետք է ավելի շատ ժամանակ հատկացվի զբոսանքներին ու հանգիստ խաղերին, իսկ հեռուստացույցին՝ շատ ավելի քիչ։ Համակարգչային խաղերը հակացուցված են։

Ավելի շատ թարմ օդ եւ ֆիզիկական վարժություններ։ Մանկական օրակարգի կատարյալ տարբերակում երեխան պետք է իր ողջ ազատ ժամանակն անցկացնի դրսում։ Սակայն հուզական բաղադրիչներ պարունակող խաղերն այն չեն, ինչ պետք է նրան (ֆուտբոլ, թենիս, վազքի մրցումներ եւ այլն)։ Համաչափ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն առավել գերադասելի է, օրինակ՝ լողը։ Աշխատեք հասնել նրան, որ այդպիսով երեխան այնպես հոգնի, որ տուն գալուն պես քնի։ Դա, իհարկե, ամենից հեշտ է ստացվում նախադպրոցական տարիքի երեխաների պարագայում։

Կարեւոր դեր ունի նաեւ երեխայի սննդակարգը։ Այն պետք է լինի կանոնավոր եւ զերծ լինի այնպիսի մթերքներից, ինչպիսիք են սուրճը, ձիթապտուղը, շոկոլադ եւ թունդ թեյ։ Վնասակար են նաեւ մեծ քանակությամբ ելակը, նարինջը, խնձորը, բալը, սալորը, մորին եւ խաղողը։ Փոքրիկի սննդի մեջ պետք է շատ լինեն բնական ծագումով մթերքները, իսկ կոնսերվանտներից անհրաժեշտ է խուսափել։

Եթե կա երեխայի համար դպրոց ընտրելու հնարավորություն, ապա նախապատվությունը տվեք նրան, որի դասարաններում կա տասնհիգից ոչ ավել աշակերտ, իսկ դասերը տեւում են երեսունհինգ րոպե։ Լավ կլինի, եթե աշակերտները նստեն առանձին նստարանների, եւ դպրոցում ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը շատ լինեն։

Իսկ եթե դյուրագրգռության նշաններ են նկատվում նորածին երեխայի մեջ, ապա պետք չէ սպասել մինչեւ նա կմեծանա։ Այս խնդիրն ավելի հեշտ է լուծել վաղ տարիքում` մինչեւ մեկ տարին լրանալը։ Խորհրդակցեք մանկաբույժ-նյարդաբանի հետ։ Օգնել կարող են մերսումները, բուժական մարզանքները, հանգստացնող խոտաբույսերով լոգանքները եւ, որ ամենակարեւորն է, ծնողական սերն ու ջերմությունը։         


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`