ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխայի ինքնագնահատականը

Ի՞նչ է ինքնագնահատականը



Դա մարդու ինքն իր հնարավորությունների եւ արարքների գնահատումն է։ Մենք անընդհատ համեմատում ենք ինքներս մեզ այլ մարդկանց հետ եւ դրա հիման վրա մշակում մեր ունակությունների, հնարավորությունների, բնավորության գծերի եւ մարդկային հատկությունների մասին սեփական կարծիքը։ Այդպես աստիճանաբար ձեւավորվում է մարդու ինքնագնահատականը։ Եթե այն իրատեսական է, ապա մարդը կարողանում է իր ուժերը համապատասխանեցնել տարբեր աստիճանի բարդության խնդիրներին ու շրջապատի պահանջներին։ Ցածր կամ չափազանցված ինքնագնահատականը ձեւախախտում է ներաշխարհը եւ խանգարում մարդու ներդաշնակ զարգացմանը։


Ինքնագնահատականը սկսում է ձեւավորվել վաղ մանկությունից։ Որքան հաճախ ենք լսում. “Արդեն մեծ ես, բայց չես կարողանում ինքնուրույն հագնվել (ուտել, կարդալ եւ այլն)”։ Ծնողները չեն մտածում, որ առաջին հերթին հենց իրենց գնահատականներից է ձեւավորվում երեխայի կարծիքն իր մասին եւ միայն հետո, դպրոցական հասակում նա կարող է ինքնուրույն գնահատել սեփական հնարավորությունները, հաջողություններն ու ձախողումները։ Հենց ընտանիքում է երեխան իմանում սիրում են իրեն, թե ոչ, ընդունում են իրեն այնպիսին, ինչպիսին ինքը կա եւ հաջողակ է, թե ոչ։



Ինչպես է ինքնագնահատականն  արտահայտվում վարքագծում



Աշխուժությունը, հնարամտությունը, շփվելու ցանկությունը, հումորի զգացումը այն հատկություններն են, որոնք բնորոշ են նորմալ ինքնագնահատական ունեցող երեխաներին։ Նրանք հաճույքով են մասնակցում տարբեր խաղերի եւ պարտվելու դեպքում չեն նեղանում։


Պասիվությունը, նեղացկոտությունը, խոցելիությունն ու կասկածամտությունն ավելի հաճախ հատուկ են ցածր ինքնագնահատական ունեցող երեխաներին։ Նրանք խուսափում են խմբային խաղերից, որպեսզի հանկարծ մյուսներից ավելի վատը չերեւան կամ եթե խաղում են, ապա խաղի կեսից կարող են նեղանալ ու մի կողմ քաշվել։ Երբեմն այն երեխաները, որոնք ընտանիքում ցածր գնահատականի են արժանանում, ձգտում են դա փոխհատուցել  հասակակիցների հետ հարաբերություններում`ամեն ինչում ջանալով լինել առաջինը եւ ազդվել, եթե դա չի հաջողվում։


Բարձր ինքնագնահատականի դեպքում երեխան ամեն ինչով ձգտում է լինել մյուսներից ավելի լավը։ Նրանից հաճախ կարելի է լսել. “Ես բոլորից ուժեղ եմ (ճարպիկ եմ, խելացի եմ, գեղեցիկ եմ եւ այլն)”։ Նման երեխաներն իրենց ագրեսիվ են պահում նրանց հետ, ովքեր նույնպես ուզում են առաջնորդի դիրք գրավել։


Սրանք, իհարկե, շատ համառոտ նկարագրություններ են, սակայն, սիրելի ծնողներ, գուցե՞ ձեզանից ոմանք ճանաչեցին այստեղ իրենց երեխային եւ այժմ կարող են անել անհրաժեշտ հետեւությունները։


Փոքրիկի ինքնագհահատականը կարելի է պարզել խաղերի օգնությամբ։ Օրինակ` կարող եք նրան առաջարկել, որ նա իր համար որեւէ նոր անուն հորինի։ Հարցրեք նրան, թե ինչով նրան դուր չի գալիս կամ ինչու է դուր գալիս իր անունը։ Չէ՞ որ շատ հաճախ սեփական անունից հրաժարվելը նշանակում է, որ երեխան դժգոհ է ինքն իրենից։ Եթե նա չի ցանկանում իր անունը փոխել, ուրեմն փոքրիկի ինքնագնահատականը նորմալ է։


Կարելի է նաեւ փոքրիկին մի ուրիշ խաղ առաջարկել։ Խնդրեք նրան, որ տարբեր իրավիճակներում նմանակի ինքն իրեն, օրինակ` պատկերացնի, որ ինքը մրցույթին առաջին տեղն է գրավել, իսկ իր մտերիմ ընկերը պարտվել է կամ եթե բակի մյուս երեխաները մերժել են նրան ներգրավել իրենց խաղի մեջ։ Այսպիսով փոքրիկը կկարողանա ինքն իր համար մշակել նման իրադրություններից դուրս գալու տարբեր տարբերակներ, որոնք կարող է հետագայում կիրառել իրական կյանքում։



Թեստ “10 աստիճան”



Երեխայի ինքնագնահատականը հեշտությամբ կարելի է ստուգել փոքրիկ թեստի օգնությամբ, որը հոգեբանները խորհուրդ են տալիս կիրառել երեք տարեկանից մեծ երեխաների համար։ Թղթի վրա նկարեք տասն աստիճան ունեցող սանդուղք եւ փոքրիկին ասացեք, որ ամենաներքեւի աստիճանին կանգնում են վատ, չար, նախանձ տղաներն ու աղջիկները, դրանից վերեւ` լավերը, հետո` ավելի խելացիներն ու սիրունները, իսկ ամենավերեւում` ամենաուժեղ, բարի եւ խելացի երեխաները։ Շատ կարեւոր է, որ փոքրիկը ճիշտ պատկերացնի այս դասավորությունը։ Խնդրեք նրան, որ իրեն եւս պատկերի այդ սանդուղքի վրա։ Եթե երեխան իրեն նկարել է ներքեւի առաջին երեք աստիճանների վրա, ուրեմն նրա ինքնագնահատականը չափազանց ցածր է, 4-7-րդ աստիճանի դեպքում ինքնագնահատականը համապատասխանում է իրականությանը, իսկ վերին` 8-10-րդ աստիճանների դեպքում` այն բարձր է։ Եթե նախադպրոցական տարիքի երեխան մի քանի անգամ անընդմեջ իրեն պատկերում է սանդուղքի ամենաբարձր աստիճանին, ուրեմն նա գերագնահատում է սեփական ուժերը։ Ինչ անել, եթե գնահատականը համարժեք չէ։ Հոգեբանների կարծիքով փոքրիկի ինքնագնահատականը դեռեւս կարող է փոփոխությունների ենթարկվել, հատկապես նախադպրոցական տարիքում եւ ծնողները կարող են այդ գործընթացի վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Առաջին հերթին, պետք չէ երեխային մեկուսացնել առօրյա հոգսերից, նրա փոխարեն լուծել բոլոր խնդիրները։ Միաժամանակէ պետք չէ նրան չափից ավելի ծանրաբեռնել։ Տվեք նրան փոքրիկ հանձնարարություններ, որոնք երեխան կարող է հաճույքով կատարել արժանանալ գովասանքի։ Խրախուսանքը նույնպես պետք է չափավոր լինի։ Եթե փոքրիկը վաղուց արդեն կարողանում է գդալով ինքնուրույն ուտել, ապա կարիք չկա նրան ամեն անգամ դրա համար գովել։ Նախաձեռնությունների համար երեխան պետք է խրախուսանքի արժանանա։ Մի մոռացեք, որ փոքրիկներն ուշադիր հետում եւ կրկնօրինակում են մեծահասակներին ու, առաջին հերթին, իրենց ծնողներին։ Ձեր օրինակով ցույց տվեք նրանց, թե ինչպես պետք է վերաբերվել հաջողություններին ու անհաջողություններին։ Օրինակ, եթե մայրիկի եփած ապուրը մի քիչ այրվել է, ապա կարելի է ասել, որ որ հաջորդ անգամ ավելի ուշադիր կլինեք, այլ ոչ թե. “Ինչ ահավոր է։ Կյանքումս էլ ապուր չեմ պատրաստի”։


Երեխային համեմատեք ոչ թե ուրիշների, այլ` հենց իր հետ, օրինակ, ասելով. “Դու այսօր քեզ ավելի լավ պահեցիր, քան երեկ”։


Մի վախեցեք ցուցադրել երեխային ձեր սերն ու ջերմությունը։

 

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`